FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Սիրո և սեքսի մասին՝ «Գայթակղելու նուրբ արվեստը» գր

Սիրո և սեքսի մասին՝ «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքի հեռուստաշնորհանդեսին (Տեսանյութեր, լուսանկարներ)

newmag-y-n

Սիրային հարաբերություններին, գայթակղելու արվեստին նվիրված նոր գործնական ուղեցույց՝ «Թքած ունենալու նուրբ արվեստի» հեղինակից: Newmag-ը ներկայացնում է Մարկ Մենսոնի արդեն 3-րդ գիրքը հայերեն՝ սիրո, սեքսի ու սիրախաղի մասին: Արմենիա հեռուստաընկերության ուղիղ եթ

Որ խորհուրդներն ու մեթոդներն են արդյունավետ ժամադրության համար, ինչպես դառնալ գրավիչ տղամարդ՝ հումորով, վստահ ու ինչպես միշտ լինել կնոջ ուշադրության կենտրոնում՝ հարցեր, որոնք մեկ առ մեկ ուսումնասիրել է Մարկ Մենսոնն ու հետազոտության արդյունքն ամփոփել իր «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքում: Սա նրա առաջին գործն է՝ մինչև «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Թքել ենք բոլորս» գրքերը: Գրել է 2011-ին, երբ հասկացել է, որ չկա մի ձեռնարկ, որ կսովորեցնի տղամարդուն լինել գրավիչ ամենուր՝ առաջին ժամադրությունից մինչև անկողին:

Մենսոնի գլխավոր  խորհուրդն անկեղծությունն է, բայց ինչպես հասնել այդ անկեղծությանը, ինչպես լինել խոցելի, բայց ինքնավստահ, առանց հատուկ հնարքների, բայց նաև՝ առանց շաբլոն պահվածքի: «Գայթակղելու նուրբ արվեստը» տալիս է բոլոր հարցերի պատասխանները՝ օրինակներով, մեկ առ մեկ, որոնք թարգմանել է Ավետիս Հարությունյանը. «Երբ կարդում էինք, մտածում էինք, ինչ նոր բան պետք է լինի, որ չգիտենք, բայց շատ պրակտիկ խորհուրդներ կան գրքում»:

 

Ըստ թարգմանչի, հեղինակը հարաբերությունները բաժանում է հինգ փուլի, ու ամեն մի փուլի համար տալիս գործնական օրինակներ, ընկերների հաջող ու անհաջող պատմությունները, սեփական փորձն ու ապրումները՝ դրանք հաղթահարելու համար. «Մենսոնն իր ընկերների օրինակներ է բերում գրքում, թե ոնց են կպցնում աղջիկ: Գիրքը 18+ է: Կան արտահայտություններ, որոնք սլենգից դժվար է թարգմանել»:

Գիրքը տղամարդկանց համար է: Բայց հեղինակը նախաբանում ասում է, որ կանայք նույնպես կարող են օգտվել այս խորհուրդներից: «Գայթակղելու նուրբ արվեստը» գործում է բոլոր սեռերի դեպքում: Անձնական աճի մասնագետ Դավիթ Մեջլումյանը մատնանշում է այն կարևոր խնդիրները, որոնք հայտնվել են Մենսոնի գրքում. «Խոսում է տղամարդու խոցելիության մասին, որ ամոթ չզգա անհարմար իրավիճակներից»:

Սիրելն ամենահեշտն է, դժվարն այդ հարաբերությունները կառուցելն ու պահպանելն է: Սիրախաղից, մինչև գայթակղություն, առաջին ժամադրություն ու առաջին հպում, հեղինակը բաց չի թողնում սիրային հարաբերությունների ոչ մի փուլ: Բիզնես և անձնական աճի մասնագետ Նինա Մեհրաբյանի դիտարկմամբ, բեսթսելլերի հիմքում մարդու ինքնավստահության ճիշտ չափաբաժնի կարևորությունն է. «Ես շեշտը կդնեի արվեստ բառի համար: Գործիքների, հոգեվիճակի մասին է խոսում, որի շնորհիվ ինքնավստահ կդառնաս ու կհասնես հաջողությունների: Դրանցից գլխավորն անկեղծությունն է»:  

 

Նույնիսկ մերժումից հետո հեղինակը խոստանում է օգնել: Մենսոնը վստահ է, որ մերժումը գործի սկիզբն է: «Գայթակղելու նուրբ արվեստը» պատմում է, ինչպես գայթակղել առանց ձևեր թափելու, առանց ստելու և առանց ուրիշներին ընդօրինակելու: Գրքի թարգմանության ղեկավար Լիանա Զաքարյանը նկատում է՝ սա երկարատև հարաբերություններ կազմելու մասին է. «Խոսքը միայն կնոջ ու տղամարդուն գայթակղելու մասին չէ, այլ լավ, ամուր, տևական հարաբերություններ կազմելու համար: Գայթակղիչ լինելը մեղք չէ, հաջողության գրավականն է»:

Մարդկային հարաբերությունների գիտակ Մոնսոնն իր այս գրքում առաջարկում է ստեղծել առնականության նոր մոդել, կնոջ հետ հարաբերությունների համար պատասխանատու, գրավիչ ու հաստատակամ տղամարդու նոր կերպար:

 

Տարածել