[Newmag Summer Fest] Գնել Նալբանդյան. Գրքերը կոտրում ու ստեղծում են միֆեր (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին աշխարհը նշում է գրագիտության համաշխարհային տոնը: Առաջին անգամ օրը հատուկ նշանակություն է ստացել 1966-ին` Թեհրանում կրթության նախարարների միջազգային խորհրդաժողովին: Ինչպես զարգացնել գրագիտությունը երկրում, երեխայի մոտ դեռ փոքրուց արթնացնել
Աշխարհում ավելի քան 773 միլիոն չափահաս մնում է անգրագետ: Այս տոնի նպատակն է հիշեցնել մարդկանց կյանքում գրագիտության կարևորության և տարածման ջանքն ամրապնդելու անհրաժեշտության մասին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է՝ «գրագիտությունը` ազատություն է»: Գրագետ է համարվում այն անձը, ով կարող է գրել և կարդալ կարճ տեքստ և վերարտադրել այն:
Հայաստանում գրագիտության մակարդակը ցածր չէ, սակայն վերջին տարիներին մեր կրթությունը ֆունկցիոնալ չէ: Ըստ Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի, հարկադրաբար ու ստիպողաբար երբեք հնարավոր չէ երեխային մղել դեպի ընթերցանություն: Թեև քաղաքակրթությունը լինում է հենց ստիպողաբար. «Եթե մարդուն թողնես, որ նա ինքն իրեն քաղաքակրթվի, վատ արդյունքի կհասնի: Ստիպելու մեխանիզմները սկսվում են դպրոցից, մինչև այդ էլ՝ ընտանիքից: Շատ հաճախ ընտանիքը երեխային հանձնում է մանկապարտեզին, դպրոցին, բուհին, բանակին ու մտածում՝ ինչ ուզում են թող անեն: Դա ճիշտ մոտեցում չէ՝ կրթության ու դաստիրակության մոդելը ներդրվում է նախ և առաջ ընտանիքում: Զավակը, տեսնելով ծնողներին՝ պետք է հասկանա, որ ընթերցանությունը շատ սովորական մարդկային վիճակ է՝ ընտանեկան տրադիցիա է, սովորական մթնոլորտ»:
Հարկադրաբար ու ստիպողաբար երբեք հնարավոր չէ երեխային մղել դեպի ընթերցանություն: Թեև քաղաքակրթությունը լինում է հենց ստիպողաբար:
Գնել Նալբանդյանը մեջբերում է հայ վիպասան Րաֆֆին՝ նա ասում էր. «տվեք ինձ լավ սերունդ, ես կկառուցեմ երկիրը»: Newmag-ի խմբագիրը նկատում է՝ բայց ո՞վ պետք է տա այդ սերունդը: Միայն պետության վրա հույսը դնելը քիչ է, սա համակարգային լուծումներ պահանջող խնդիր է՝ ասում է Նալբանդյանն ու ավելացնում՝ ընտանիքից մինչը հասարակական ինստիտուտներ պետք է ներգրավվեն. «Քաղաքակիրթ միջավայր ձևավորելու գործում պետք է ներդնել ֆինանսական մեծ միջոցներ: Նույնը նաև Նոբելյան մրցանակների համար՝ նման գործեր ունենալու համար դու պետք է գումար ծախսես, ռազմավարություն մշակես, ու այդ ռազմավարությունը պետք է չփոխվի ամեն իշխանության հետ»:
Խորհրդային միության ժամանակ ամբողջ աշխարհը վստահ էր, որ ռուսներն են ամենաընթերցող ազգն էր: Թերթերում, հեռուստատեսալիքներով անընդհատ այդ կարդերն էին՝ մարդիկ գիրքը ձեռքին մետրոյում, այգում, փողոցում: Ըստ Գնել Նալբանդյանի, այդ ամենի հիմքում այլ՝ տեխնիկական պատճառ կար: Լենինի, Ստալինի, Բրեժնևի հատորներն անընդհատ հրատարակվում էին, օրինակ, Չապաևի հատորյակներն ավելի շատ են հրատարակվել, քան Շեքսպիրինը:
Կարևոր չէր, թե քանի մարդ էր ընթերցում, կարևորը բնակչության ու տպականակի թվերը համընկնում էին ու ցուցանիշները դառնում մրցակցային ամբողջ աշխարհում. «Գրքերը կոտրում ու ստեղծում են միֆեր: 100 անգամ 60. 000 օրինակով տպագրվում էին այդ հատորները: Բայց դա միֆ էր: Մենք ցուցանիշների համար պետք է չկարդանք ու հրատարակենք: Պարզապես ընթերցանության միջոցով պետք է հասու լինենք համաշխարհային քաղաքակրթությանը: Գրքերը ոչ միայն անձնական կենսափորձն են հարստացնում, այլև ռացիոնալ են դարձում որոշումները՝ ուրիշի տեսակետներն ու փորձերը համադրելու շնորհիվ»:
Հայերենի ճոխ ու հարուստ բառերը շարունակում են մնալ բառարաններում: Դա նման է սնդուկով լի ոսկուն, որի բանալին կորցրել ենք. «Մինչև այն պահը, երբ ոսկին չենք օգտագործում, սովորական մետաղ է, պետք է օգտագործել, որ հասկանալ դրա իրական արժեքը: Նույնը Նարեկացին էր պնդում: Օրինակ, նա է առաջինն օգտագործել «թռչող» բառը, մինչև վերջերս էլ ասում էինք ռուսերեն տարբերակը՝ պիլոտ: Սևակն էլ «կիրառելու» փոխարեն առաջարկում էր «կիրարկել»»:
Պետք է զարգացնել գրավոր խոսքը՝ ընդգծում է խմբագիրը: Այն արժեքավոր է, գրավորի խոսքի դեպքում պատասխանատվությունը մեծ է: Բանավոր խոսքով պետություն չեն կառուցում, գրավորն է երկարաժամկետ, կանոնակագված, հղկված:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
