BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

The Washington Post-ը՝ Ջո Բայդենի, Վարդան Գրիգորեա

The Washington Post-ը՝ Ջո Բայդենի, Վարդան Գրիգորեանի, Թաներ Աքչամի ու Հայոց ցեղասպանության մասին

newmag-y-n

The Washington Post-ի սյունակագիր հայազգի լրագրող Դևիդ Իգնատիուսն իր հոդվածում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հավանական ճանաչմանը: Ի դեպ, միջազգային մեծ ճանաչում վայելող պարբերականի մեջբերած բոլոր դեմքերի գործերը

«Երբ երեք տարի առաջ Վարդան Գրեգորեանին հարցրին, թե ինչ կնշանակի Միացյալ Նահանգների համար 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա իրեն բնորոշ ձևով ոչ թե հետ, այլ առաջ նայեց:

«Մենք մտադիր ենք մնալ»,- ասաց նա: Բայց ինչի՞ համար: Հենց սա է իմաստը:

Քարնեգի հիմնադրամի և Բրաունի համալսարանի նախկին նախագահ, Նյու Յորքի հանրային գրադարանի փրկիչ Գրեգորեանը մահացավ անցած շաբաթ` 87 տարեկանում: Նա չկարողացավ ականատեսը դառնալ այն հուզական պահին, որը, հավանաբար, տեղի կունանա շաբաթ օրը, երբ Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

Շաբաթ օրը՝ Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը, Գրիգորեանը, հավանաբար, կտար նույն հարցը, որի մասին նա խոսել էր 2018 թվականի մարտին տված հարցազրույցում, այն է՝ «ո՞րն է մեր պարտքը որպես հայ.... թույլ չտալ, որ ուրիշները բախվեն նույն բանին, որին մենք արդեն բախվել ենք: Ինչպե՞ս մենք կարեկցանք ցուցաբերենք նրանց հանդեպ, որոնց հետ այսօր նույնչափ վատ են վերաբերվում, ինչպես մեր նախնիների հետ: 

Աշխարհով մեկ սփռված հայերը, անշուշտ, կփառավորվեն Բայդենի ծրագրած հայտարարությունից: Այսքան տասնամյակների թուրքական ժխտումից հետո նրանք տոնելու են 1915 թվականի սարսափելի իրադարձությունների արդարության և ճշմարտության հաստատումը: Բայց հուսով եմ, որ նրանք նույնպես կմտածեն այն մասին, ինչպես դա կաներ Գրիգորեանը, թե ինչպես այժմ կամուրջներ կառուցել, որպեսզի օգնել Թուրքիային փրկվել իր պատմության սարսափներից:

Այս ապրիլի 24-ը պետք է դառնա մի օր, երբ թուրքերը նույնպես կազատագրվեն անցյալից: Ցեղասպանության մերժումը վիրավորել է հայերին, բայց դա վնասել է նաև Թուրքիային: Պատմաբանները վաղուց հաստատել են կատարվածի ճշմարտացիությունը: Այս մասին  նույնիսկ ասվում է թուրքագետ Թաներ Աքչամի «Խայտառակ արարք» խորագրով մանրամասն ուսումնասիրության մեջ:


Այս փաստերի հերքումը ծանր բեռ է դարձել Թուրքիայի համար, կարծես թե երկիրն անցյալը քարշ է տալիս դեպի ապագա: Թուրքիայի շարունակական զայրույթը նույնպես արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում:

Բաց թողնելու ժամանակն է. Անկարայում, Ստամբուլում, և Անատոլիայի ավերակ դարձած քաղաքներում ու գյուղերում 1915 թվականի ուրվականներն են շրջում:

Հորս ընտանիքը եկել էր այդ քաղաքներից մեկից՝ ներկայում Թուրքիայի հյուսիս-արևելքում Խարբերդ կոչվող տեղանքից: Իմ նախապապը հաճախել է այնտեղ գտնվող Եփրատի քոլեջ, որը հիմնադրել են ամերիկացի միսիոներները, իսկ հետո գաղթել է Անգլիա և Միացյալ Նահանգներ, որտեղ նրա դուստրը հանդիպել է պապիկիս, որն այդ նույն քաղաքից Ամերիկա էր եկել 1903 թվականին: Բայց հարազատներ կային, որ մնացին և մասնակից դարձան 1915-ի սարսափելի իրադարձություններին: Տղամարդիկ բաժանվեցին կանանցից և երեխաներից և, չնայած դիմադրությանը, սպանվեցին: Կանանց և երեխաներին անապատով մահվան երթի ուղարկեցին՝ դեպի Սիրիա, որտեղ նրանցից շատերը զոհվեցին:

Գրիգորեանը պատմել էր, որ երբ ինքը դեռ 30-ական թվականներին Իրանի Թավրիզ քաղաքում բնակվող փոքր տղա էր, մարդիկ չէին քննարկում երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Իրանը բարեկամական հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, ուստի դրա մասին չէին խոսում: Հայերը խոսում էին պարզապես «մահացածների» և փախստականների մասին, որոնք գաղթել էին Թավրիզ, Բեյրութ, Հալեպ և հարյուրավոր այլ քաղաքներ, որտեղ նրանք նոր կյանք էին ստեղծել:

Անցյալը միշտ մեզ հետ է: Մենք երբեք չենք մոռանում, նույնիսկ երբ փորձում ենք մոռանալ: Բայց Գրեգորեանը մի շարժման մասնիկ էր, որը փորձում էր օգտագործել Ցեղասպանության փորձը ոչ թե դառնություն ու վրեժխնդրություն սնուցելու համար, այլ արտաքին հայացք գցելու և տոնելու այն ոգին, որը թույլ է տվել հայ ժողովրդին գոյատևել և բարգավաճել, և ի վերջո վերականգնել անկախ ժողովրդի կարգավիճակը: Այդ շարժման անունն է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ:

Արդարությունը հաճախ մերժվում և ճնշվում է, ինչպես գիտենք ռասիզմի դեմ Միացյալ Նահանգների դարավոր պայքարից: Բայց անցյալի հետ կապված վերջնհաշվարկ պետք է տրվի:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

Տարածել