Ինչպես հրաժարվել վատ սովորություններից. Newmag-ը հրատարակել է «Սովորության ուժը» համաշխարհային բեսթսելլերը (թրեյլեր)
Ի՞նչ ընդհանրություն կարող են ունենալ ծխելը թողած երիտասարդ կինը, Procter & Gamble ընկերության մարկետոլոգները, ամերիկյան ամենախոշոր ընկերության գործադիր տնօրենը։ Նրանք բոլորը հաջողության են հասել՝ փոխելով իրենց սովորությունները: Ամենահայտնի մոտիվացիոն գրող
«Սովորության ուժը» լույս է տեսել 2012-ին և մինչև այժմ New York Times-ի բեսթսելլերների ցուցակում է: Գրքում հեղինակը բացահայտում է, թե ճիշտ սովորությունները որքան կարևոր են, օրինակ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելպսի, Starbucks-ի գործադիր տնօրենի և Մարտին Լյութեր Քինգի հաջողությունների շղթայում: Նա ներթափանցում է Procter & Gamble ընկերություն, Target-ի մեգամոլեր, Ռիք Ուորենի Սեդլբեք եկեղեցի, ֆուտբոլի ազգային լիգայի հանդերձարաններ, երկրի խոշորագույն հոսպիտալներ և տեսնում, թե ինչպես են «առանցքային» սովորությունները միլիարդների շահույթ պարգևում և որոշում ձախողման ու հաջողության, կյանքի ու մահվան սահմանագիծը:
Չարլզ Դահիգը ցույց է տալիս, որ, զինվելով այս նոր գիտելիքով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը և կյանքն ընդհանրապես:
Մենք պարբերաբար մարզվում ենք, փորձում ենք ազատվել ավելորդ քաշից, բացառիկ երեխաներ դաստիարակել, դառնալ ավելի արդյունավետ, հիմնել նորարարական ընկերություններ, և այս ամենին հասնելու բանալին սովորությունների մեխանիզմը հասկանալն է՝ վստահեցնում է գրողը: Սովորությունները ճակատագիր չեն: Չարլզ Դուհիգը ոչ միայն բացատրում է, թե ինչպես են ձևավորվում սովորությունները, այլև սովորեցնում՝ ինչպես կարելի է հրաժարվել վատ սովորություններից և ձեռք բերել օգտակարները:
Հենց մեր լավ ու վատ սովորությունների ուսումնասիրությունների շնորհիվ էլ ընկերություններն իրենց բիզնեսն են կառուցում՝ նկատում է հեղինակն ու հավելում՝ մեր գնածն ուսումնասիրում են ու ազդում մեզ վրա: Չարլզ Դահիգը ցույց է տալիս, որ, զինվելով այս նոր գիտելիքով, կարող ենք վերափոխել մեր աշխատանքը, հասարակությունը և կյանքն ընդհանրապես. «Սովորությունները հասկանալն ամենակարևորն է, որ սովորել եմ: Սովորել եմ ախտորոշել իմ սովորությունները և ինչպես դրանք փոխել: Վերցրեք, օրինակ, մի վատ սովորություն, որն ունեիք՝ ամեն կեսօր թխվածքաբլիթ ուտելը: Ամեն օր սրճարան գնալու պատճառը ոչ թե այն է, որ փափագում էի շոկոլադե թխվածքաբլիթ ուտել, այլ շփվելն, օրինակ, ընկերոջ հետ»:
«Սովորության ուժ» գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 14։00-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում։
Այս գիրքը կարծես պարգև լինի՝ ինչպես լիովին ընկալել մանիպուլյացիայի արվեստը: «Սովորության ուժը» գրքում կարող եք գտնել տպավորիչ ուսումնասիրություններ, գործնական խորհուրդներ՝ ինչպես կարելի է կոտրել վատ սովորությունները, հետաքրքրաշարժ պատմություններ՝ ինչպես ստեղծել օգտակարները:
«Սովորության ուժ» գրքի շնորհանդեսը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 14։00-ին Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում։