Ինչ նոր ծրագրերով հանդես կգա «Զաբել» ֆորումը. հարցազրույց «Առավոտ լուսո» ծրագրում (տեսանյութ)
Փետրվարի 4-ին՝ պոլսահայ գրող Զապել Եսայանի ծննդայն օրը մեկնարկեց «Զաբել» կին գրողների միջազգային ֆորումը: Հայաստանում և աշխարհում կին գրողների դերը բարձրացնելու, նրանց գործերը հանրության լայն շրջանակին ներկայացնելու, հայ և օտարազգի կին գրողների միջև երկխո
Հաղորդավարի հարցին, թե ինչու որոշվեց ֆորումը կոչել Զապել Եսայանի անունով՝ «ԱՐԻ» գրականության հիմնադրամի տնօերն Արևիկ Աշխարոյանը պատասխանում է՝ ներկայացնելով գրողի ծավալած գործունեությունը, որն էլ անմիջական կապ ունի ֆորումի անվան ընտրության հետ. «Ֆորումը պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ և ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունով կոչելով՝ հարգանքի տուրք են մատուցել մեծ գրողի հիշատակին: Նա Հայաստանում և Ֆրանսիայում գործունեություն է ծավալել, հանդես եկել հոդվածներով հայերենով և ֆրանսերենով, հայերի ջարդերի ժամանակ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել»:
Արդեն գործարկված zabel.am կայքում կարելի է ծանոթանալ առաջիկայում նախատեսված միջոցառումներին ու քննարկումներին։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ճի՞շտ է միայն կին գրողներին անդրադառնալը և նրանց ներկայացնելը, Newmag հրատարակչության գրական ծրագրերի պատասխանատու Գոհար Մանուկյանը նկատեց՝ «Կանանց վերաբերող բազմաթիվ միջոցառումներ, փառատոներ կան. դա խոսում է այն մասին, որ տղամարդիկ չունեն դրա կարիքը, սակայն կանայք, ցավոք սրտի, ունեն և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում: Հաճախ կին գրողներն իրենց գործերը չեն կարողանում հրատարակել, այդպես էլ մնում է թղթին»:
Հյուրերի կարծիքով՝ նախաձեռնությունը լավ հնարավորություն կտա հետաքրքրություն առաջացնել և մասնակից դարձնել շահագրգիռ բազմաթիվ մարդկանց՝ ընթերցողների, գրականությանը մոտ մարդկանց, լրագրողներին և այլոց: Իսկ արդեն գործարկված zabel.am կայքում կարելի է ծանոթանալ առաջիկայում նախատեսված միջոցառումներին ու քննարկումներին. «Հեղինակներ» բաժնում շուտով կզետեղվեն «Զապելի» հետ գործակցող բոլոր գրողների ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
Կլինեն պանելային քննարկումներ, հանդիպումներ, նորություններ գրողների ու նրանց գործերի վերաբերյալ: Նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից՝ նպաստելով հայ և օտարազգի ստեղծագործողների