Acba-Credit Agricole Bank. Սոցիալական պատասխանատվություն՝ արևի ջերմությամբ
Ինքնուրույն մեկ քայլ առաջ անելը, ձեռքում մի քանի վայրկյան որևէ իր պահելը կամ կոճակ կոճկելը մեծ երազանք է մանկական ուղեղային կաթվածով փոքրիկների համար: Մանկական ուղեղային կաթվածը դատավճիռ չէ, ու որակյալ մասնագետների օգնությամբ կարելի է հասնել երեխաների ինքնուրույնությանը: Ամեն ամիս 27 երեխա Կոշ գյուղական համայնքի ճանապարհը դարձնում է ամենօրյա ուղղություն: «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» մանկական վերականգնողական կենտրոնը տարեկան օգնում է 200 փոքրիկների:
- Մենք ընտրում ենք այն երեխաներին, որոնք ամենից ծանր վիճակում են և չեն կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Երեխաները մեզ մոտ են լինում առավոտյան 10-ից մինչև երեկոյան 5-ը: Այդ ընթացքում նրանք հնարավորություն ունեն անցնելու ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, նրանց հետ աշխատում են նաև մեր լոգոպեդը, մանկական հոգեբանն ու հատուկ մանկավարժը: Այս տարվանից ունենք նաև հիդրոթերապիայի հնարավորություն»,- ասում է «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանը:
Կարդա նաև
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)