Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

[ Post Factum ] Ռազմագերիների կառուցած Երևանն ու ն

[ Post Factum ] Ռազմագերիների կառուցած Երևանն ու նրանց վերադարձնելու շուրջ բանակցությունների բացառիկ մանրամասները

1945-ին ավարտվեց Երկրորդ աշխարհամարտն ու Գերմանիան բաժանվեց 4 մասի: Ի սկզբանե նախատեսվում էր, որ այդ 4 գոտիները պետք է միավորվեին ու մեկ միասնական պետություն դառնային, բայց Խորհրդային Միության ղեկավարությունը նման բան  չէր կարող թույլ տալ:
Բնականաբար երկու Գերմանիաների միջեւ մրցակցություն կար, որը ոչ այնքան տնտեսական էր, որքան խորը գաղափարախոսական: Բայց գաղափարախոսական մրցակցությունը միայն արտաքուստ էր` ղեկավարների համար, իսկ իրականում գերմանացիների միակ երազանքը երկու Գերմանիաների միավորումն էր:
Խորհրդային Միության եւ Արեւմուտքի միջեւ հիմնական խնդիրը միայն Գերմանիայի վերամիավորվելու հարցը չէր: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 100 հազարավոր ռազմագերիներ սփռվեցին Խորհրդային Միության ողջ տարածքում գործող ճամբարներում եւ աշխարհամարտի ավարտից 10 տարի հետո Խորհրդային Միությունը դեռեւս պահում էր գերմանացի ռազմագերիներին: Նրանց վերադարձնելը լուրջ խնդիր էր դարձել:
Post Factum
Քաղաքական համակարգերի փոփոխությունից, կամ հեղափոխություններից հետո ցանկացած պետություն պետք է այսպես կոչված վերականգնողական փուլ անցնի: Դա ավելի ծանր փուլ է հատկապես այն պետությունների համար, որոնք պատերազմի միջոցով են հասնում համակարգային փոփոխության, եւ այստեղ շատ կարեւոր է առաջնորդի դերը:
Գերմանիան Երկրորդ աշխարհամարտից հետո հենց այդպիսի իրավիճակում էր հայտնվել եւ խելացի, պրոֆեսիոնալ ու համարձակ առաջնորդ ունենալը ոչ թե լավ ցանկություն, այլ պարզապես ժամանակի պահանջ էր: Կոնրադ Ադենաուերը հենց այն գործիչն էր, որ կարողացավ վերակենդանացնել դեռեւս ծխացող Գերմանիան, չնայած այդպես էլ միասնական Գերմանիան չտեսավ:

Տարածել