Սերը ցանկացած հարցի պատասխանն է. դասեր իմաստուն մարդուց
Մենք բոլորս ցանկանում ենք լինել ինքնավստահ, կայացած ու իմաստուն՝ մոռանալով այն հանգամանքը, որ իմաստությունը գալիս է տարիների ու փորձի հետ: Հենց այդ փորձառությունը ձեռք բերելու համար հարկավոր է անցնել շատ բաների միջով: Հենց դրա համար է, որ մեծերի խորհուրդները շատ կարևոր են: Այն կյանքի դասերը, որ նրանք կարող են տալ, ամենակարևորներից է:
Կյանքն այն է՝ ինչ ունենք հիմա. դասեր իմաստուն մարդուց (Մաս 1)
- Դուք չեք կարողանում կառավարել մյուսներին. մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ շրջապատող մարդիկ իրենց պահեն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: Ցավոք, իրականությունը այնպիսին է, որ մենք չենք կարողանում կառավարել մյուսներին ու փոխել նրանց: Հարգեք դիմացինի յուրօրինակությունն ու անկախությունը:
- Ձեր մարմինը յուրահատուկ տաճար է. մենք բոլորս ունենք այնպիսի հատված կամ թերություն, որը տանել չենք կարողանում, երբ տեսնում ենք մեր մարմինի վրա: Բայց պետք է հասկանալ, որ մեր մամինը միակ բանն է, որ պատկանում է մեզ: Հարկավոր է հարգանքով վերաբերվել մարմնին ու հոգ տանել դրա մասին:
- Հուզականությունը ունի բուժելու հատկություն. երբ դուք հուզվում եք, չեք էլ կարող պատկերացնել, որ այն օգտակար է սրտի համար: Այն կարգավորում է սրտի աշխատանքը, ազատում է ձեզ սթրեսից:
- Դուք գլուխ կհանեք. կարևոր չէ` ինչ իրավիճակում եք հայտնվել կամ ինչ իրավիճակ է տիրում ձեր գլխում: Իրականությունը այնպիսին է, որ դուք կարող եք ցանկացած իրավիճակում էլ լուծում գտնեք: Դուք բավականին ուժեղ եք ու իմաստուն, քան կարծում եք:
- Շնորհակալության զգացումը մարդուն դարձնում է երջանիկ. միայն այն միտքը, որ դուք շնորհակալ եք այն բոլոր բարիքների համար, որ ունեք, դա արդեն երջանկացնող է:
- Լսեք ինտուիցիային. ձեր մտավախությունները շատ կարևոր են, եթե դրանք միայն կապ ունեն ինտուիցայի հետ: Ինտուիցիան ստուգում է ձեր կյանքի փորձը , որպեսզի գտնի այն հարցերի պատասխանները, որոնցով մտահոգված եք: Երբեմն ինտուիցիան գործում է պատահականության սկզբունքով, ուստի դուք պետք է պատրստ լինեք և ընդունեք այն:
- Առաջնային ուշադրություն դարձրեք ձեզ. մի եղեք ինքնասիրահարված, բայց հիշեք, որ ամենակարևոր բանը այս կյանքում դա մարդն է, հենց դուք:
- Անկեղծությունը պետք է լինի ինքնաբուխ. եղեք անկեղծ ինքներդ ձեր հետ: Ինքնախաբեությունը թուլացնում է ձեր կյանքի որակները:
- Կուռք ունենալը ձանձրալի է. իդիալականության հետևից վազելը կյանքը դարձնում է ձանձրալի ու անիմաստ: Ինչ-որ մեկին կրկնորինակելու ցանկությունը մեզ ստիպում է անտեսել մեր բոլոր առավելությունները, առաջացնում է ֆոբիաններ ու տարատեսակ վախեր: Հենց մեր առանձնահատկություններն են մեզ դարձնում առանձնահատուկ:
- Գործեք, որպեսզի կարողանաք գտնել կյանքի իմաստը. կյանքի բարիքները երբեք չեն գա հենց այնպես: Պետք է օգնել նրան այդ հարցում:
- Մանրուքները նույնպես կարևոր են. մենք բոլորս ցանկանում ենք հասնել մեծ հաջողությունների ու հաղթեն բոլոր հնարավոր դժվարությունները: Սակայն մենք մոռանում ենք, որ այդ հաղթանակներին ու հաջողություններին հասնելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել մանրուքներին: Պետք է ամեն ինչի հասնել փոքրիկ քայլերի միջոցով:
- Միշտ սովորեք. եթե դուք մտածում եք, որ գիտեք նույնիսկ 1% այն ամենի մասին, ինչ գոյություն ունի, ուրեմն դուք երբեք այդքան խաբված չեք եղել: Սովորեք ամեն օր, փորձեք պարզել ինչ որ նոր բան: Կրթությունը մեր ուղեղը պահում է հավասարակշրության մեջ, նույնիսկ մեծ տարիքում:
- Ծերություն. այն, ինչից փախչելն անհնար է. մեր մարմինը ծերանում է և մենք չենք կարող կանգնեցնել այդ ընթացքը: Լավագույն տարբերակը ծերությունը ուշացնելու համար կյանքը վայելելն է:
- Ամուսնությւոնը փոխում է մարդկանց. երբ ամուսնությունից հետոշ մարդիկ փոխվում են: Մի մոռացեք այդ մասին:
- Անհանգստությունը անմտություն է. ձեզ պետք է անհանգստանալ միայն այն ժամանակ, երբ այն կարող է բերի ինչ-որ խնդրի լուծման: Բայց անհանգստության ֆոնը ստեղծված է այնպես, որ դրա կարիքը երբեք չի լինի: Անհանգստությունը անջատում է ձեր ուղեղը ու դուք հնարավորորություն չունեք կարևոր որոշումներ անելու: Այդ իսկ պատճառով հարկավոր է կառավարել զգացմունքներն ու հույզերը:
- Բուժեք ձեր վերքերը. թույլ մի տվեք անցյալի վերքերը վնաս հասցնեն ձեզ: Պետք էլ չէ, որպեսզի ձևացնեք, թե դրանք ոչ մի հետք չեն թողել: Փնտրեք ընկերակցություն հարազատ մարդկանց կողքին, որոնք զբաղվում են էմոցիոնալ ֆոնը բուժելով:
- Համեստությունը լավագույն տարբերակն է. կյանքը լի է դժվարություններով, պարտականություններով ու պարտավորություններով, որոնք այն դարձնում են ավելի ծանր ու դժվար: Հասարակ կյանքը տալիս է միայն ուրախություն:
- Կատարեք ձեր աշխատանքը գերազանցիկի պես. եթե դուք ցանկանում եք ինչ-որ բանի հասնել կյանքում, պետք է լավ աշխատել: Իհարկե կան բացառություններ: Ամեն դեպքում հարկավոր է հույսը դնել ինքդ քո վրա վրա:
- Երբեք ուշ չէ. ուշ է, դա միայն արտահայտություն է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում ոչ մի բան անել: Պետք է հասնել ցանկացած բանի նույնիսկ կյանքի գնով:
- Գործելը բուժում է ձանձրույթը. մարդկությունը դա գործողություն է, դեղ է անհանգստության դեմ: Դադարեք մտածել, արեք ինչ-որ բան, որից հաճույք կստանաք ոչ միայն դուք:
- Արեք այն, ինչ ցանկանում եք. եղեք պրակտիկ: Մի սպասեք, երբ կյանքը կտա ձեզ հնարավորություն: Գործեք հիմա:
- Ազատվեք նախապաշարումներից. կախված մի եղեք հասարակության կարիքից կամ պնդումներից: Եղեք բաց ցանկացած հնարավորության համար:Դուք կտեսնեք ու հաճելի կզարմանաք, թե ինչքան լավ ու հաճելի հնարավորություններ է տալիս կյանքը:
- Բառը նշանակություն ունի. խոսելուց առաջ միշտ մտածեք: Երբեք բառը մի օգտագործեք մարդկանց վիրավորելու համար: Երբ դուք անեք դա հետդարձի ճանապարհ այլևս չի լինի:
- Ապրեք այսօրով. երբ կլրանա ձեր 90 ամյակը, այլևս օր չի մնա ապրելու, այնպես որ ապրեք հենց հիմա, հենց այս պահը:
- Սերը պատասխան է ցանկացած հարցի. Սերը այն է, ինչի համար մենք այստեղ ենք: Սերը երկիրը շարժող ամենակարևոր ուժն է: Զարգացնելով այն, դուք զարգացնում եք կյանքի ընթացքը: