Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները
ԿԻՆՈ
ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ ՎԱՐՔՐԱՖԹ | Շտորմգրադի ամուր պատերն և կախարդանքը դարեր շարունակ պաշտպանել են այնտեղ ապրող մարդկանց արտաքին վտանգից: Սակայն նախկինում մոռացված չար ուժերը կրկին արթնանում են և չլսված ռասայի ներկայացուցիչները ներխուժում են Ազերոտ: Նոր իրադարձությունները փոխում են աշխարհի ճակատագիրը: | ՇԱԲԱԹ |
ԲԱՐԵՀՈԳԻ ՏՂԱՆԵՐԸ | Վարձու թիկնապահ Ջեքսոն Հիլը և մասնավոր խուզարկու Հոլլանդ Մարչը երիտասարդ կնոջ անհետացման պատճառը բացահայտելու և նրան գտնելու համար ստիպված են միասին աշխատել: Անհետացած կնոջը գտնելու համար նրանք կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ նրանցից յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր սեփական մեթոդը: | ԿԻՐԱԿԻ |
ԿԻՆՈ ՊԱՐԿ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՐԵՇԸ | Ֆիլմի սյուժեն պտտվում է հանրահայտ հեռուստահաղորդավար Լի Գեյթսի շուրջ, ում ֆինանսական խորհուրդները նրան դարձրել էին Ուոլ Սթրիթի գուրու: Հեռուստադի-տողներից մեկը, ով հետևել էր Լիի անհաջող խորհուրդին, կորցրել է իր ամբողջ ունեցվածքը և ցանկանում է վրեժխնդիր լինել: Նա պատանդ է վերցնում հեռուստաաստղին և դրանով իսկ բարձրացնում է հաղորդման վարկանիշը. մարդիկ էկրանին գամված սպասում են հարցի պատասխանին` որքան արժե մարդկային կյանքը: | ՇԱԲԱԹ |
Նինձա կրիաները 2 | Երկար ժամանակ նինձա կրիաները թաքնվում էին մարդկանցից քաղաքի կոյուղիների լաբիրինթներում: Տարիների ընթացքում ուսուցիչ Սպլինտերը նրանց մարտական արվեստ էր սովորեցնում: Մի գեղեցիկ օր նրանք ստիպված էին բարձրանալ վերև, որպեսզի փրկեն Նյու Յորքը Ֆուտերի Կլանի առաջնորդ Շրեդերից, ով գրավել էր Նյու Յորքի իշխանությունը: Խիզախ լրագրող Էյպրիլի և վերջինիս օպերատոր Վերնոմի հետ անվախ մարտիկները կարողացան մաքրել սիրելի քաղաքը հանցագործություններից: Նրանք կարգի էին բերել Նյու Յորքը և մաքուր խղճով կարող էին հանգստի գնալ, սակայն շուտով նրանք ստիպված են լինում ընդհարվել հզոր թշնամու հետ, ով սպառնում էր նրանց քաղաքին: | ԿԻՐԱԿԻ |
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ ԱԼԻՍԱՆ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ | Այս անգամ ֆիլմի գլխավոր հերոսուհուն վիճակված են նոր փորձություններ: Իր ընկերոջը՝ Խելագար Գլխարկագործին փրկելու համար նա պետք է հասկանա, թե ինչ բան է ժամանակը:Միայն այս դեպքում նա կփրկի իր զարմիկին և նրա երազանքը կկատարվի | ՇԱԲԱԹ |
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ 2 | Աշխարհի լավագույն իլյուզոնիստներից կազմված «Չորս ձիավորները» խումբը վերամիավորվել է:Նրանց «կախարդանքը» դարձել է ավելի կատարյալ, իսկ թշնամիները՝ ավելի վտանգավոր: Այս անգամ նրանք պետք է պայքարեն իրենց պատվի համար՝ բացահայտելով դաժան հակառակորդի բոլոր խարդախությունները: | ԿԻՐԱԿԻ |
ԹԱՏՐՈՆ
Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Արցախ, Իմ Սեր / Պըլը Պուղի | Պրեմիերա, Երաժշտական կատակերգություն 2 գործողությամբ: | ՇԱԲԱԹ 19:00 |
«ՓՈՔՐ ԹԱՏՐՈՆ» ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը | Ջոնաթան Լիվինգսթոն ճայը իր կյանքում թռչելու ունակությունը չի դիտարկում որպես ուտելիք հայթայթելու միջոց, այլ որպես բարձր արժեք և կատարյալին ձգտելու ուժ ու միջոց: | ՇԱԲԱԹ 19:00 |
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Փրկության կղզի | Լիրիկական կատակերգություն ըստ՝ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների: Հետաքրքիր իրենց անհավանականությամբ, պարզությամբ եւ, որ ամենակարեւորն է, երազելու կարողությամբ: Իսկ ո՞րն է երջանկության նրանց ընկալումը… | Կիրակի 19:00 |
ԵՐևԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ Շոու No 3 | Պրեմիերա, Երաժշտական շոու- ներկայացում «Կառավարական համերգ» ներկայացման շարունակություն | Շաբաթ 19:00 |
«ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԱՐՏԻՍՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Ես միայն զանգահարելու եմ եկել | Պրեմիերա, Ես միայն զանգահարելու եմ եկել : Գ․Գ․ Մարկեսի ստեղծագործության հինման վրա: | Կիրակի 19:00 |