Երևանյան ժամանց. հանգստյան օրերին սպասվող միջոցառումները
ԿԻՆՈ
| ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ | ||
| ԴԱՍԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐԸ | Երեք ընկերուհիներ թողնելով ամեն ինչ, ուղևորվում են Սոչի՝ իրենց դասընկերուհու հարսանիքին մասնակցելու և, ինչպես հարկն է, լիցքաթափվելու համար: Հարսանիքի նախօրեին հարսնացուն հայտանբերում է, որ իր ապագա ամուսինը իրեն դավաճանում է: Արդյունքում Կատյան որոշում է ոչ թե չեղարկել հարսանիքը, այլ մեկ օրում այլ փեսացու ընտրել: Կկարողանա արդյոք նա իր համառ ընկերուհիների օգնությամբ իրականացնել այդ համարձակ քայլը: | ՇԱԲԱԹ |
| ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ 2 | Աշխարհի լավագույն իլյուզոնիստներից կազմված «Չորս ձիավորները» խումբը վերամիավորվել է:Նրանց «կախարդանքը» դարձել է ավելի կատարյալ, իսկ թշնամիները՝ ավելի վտանգավոր: Այս անգամ նրանք պետք է պայքարեն իրենց պատվի համար՝ բացահայտելով դաժան հակառակորդի բոլոր խարդախությունները: | ԿԻՐԱԿԻ |
| ԿԻՆՈ ՊԱՐԿ | ||
| ՎԱՐՔՐԱՖԹ | Շտորմգրադի ամուր պատերն և կախարդանքը դարեր շարունակ պաշտպանել են այնտեղ ապրող մարդկանց արտաքին վտանգից: Սակայն նախկինում մոռացված չար ուժերը կրկին արթնանում են և չլսված ռասայի ներկայացուցիչները ներխուժում են Ազերոտ: Նոր իրադարձությունները փոխում են աշխարհի ճակատագիրը: | ՇԱԲԱԹ |
| ԲԱՐԵՀՈԳԻ ՏՂԱՆԵՐԸ | Վարձու թիկնապահ Ջեքսոն Հիլը և մասնավոր խուզարկու Հոլլանդ Մարչը երիտասարդ կնոջ անհետացման պատճառը բացահայտելու և նրան գտնելու համար ստիպված են միասին աշխատել: Անհետացած կնոջը գտնելու համար նրանք կա՛մ պետք է միավորվեն, կա՛մ նրանցից յուրաքանչյուրը պետք է օգտագործի իր սեփական մեթոդը: | ԿԻՐԱԿԻ |
| ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ | ||
| ՓՈՐՁԱՇՐՋԱՆ | Տուրիստական գործակալություններից մեկը բարձր աշխատավարձով փնտրում է էքսկուրսավար, որի համար էլ կազմակերպել է հարցազրույց ցանկացողների համար:Ցավոք, աշխատանքային թափուր տեղը միակն է, իսկ ցանկացողներն՝ շատ: Քսանհինգամյա Միքայելը, ով մասնագիտությամբ աշխարհագրագետ է, վաղուց չի կարողանում աշխատանք գտնել: Գործակալության տնօրինությունն կանգնած է երկընտրանքի առջև: Որոշում է կայացվում երկու թեկնածուներին տալ փորձաշրջանի հնարավորություն, որի արդյունքում էլ պարզ կդառնա ցանկալի աշխատանքը: | ՇԱԲԱԹ |
| ԱԼԻՍԱՆ ՀԱՅԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ | Այս անգամ ֆիլմի գլխավոր հերոսուհուն վիճակված են նոր փորձություններ: Իր ընկերոջը՝ Խելագար Գլխարկագործին փրկելու համար նա պետք է հասկանա, թե ինչ բան է ժամանակը:Միայն այս դեպքում նա կփրկի իր զարմիկին և նրա երազանքը կկատարվի: | ԿԻՐԱԿԻ |
ԹԱՏՐՈՆ
| Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | ||
| ԻՆՁՆԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ | Կատակերգություն 2 գործողությամբ Դերերում՝ Բորիս Պեպանյան , Մարիամ Ղազարյան , Հմայակ Հակոբյան , Հովակ Գալոյան , Համլետ Համբարձումյան , Ավետիք Խալաթյան , Արթուր Կարապետյան , Վարուժան Մանուկյան , Անի Քոչարյան | ԿԻՐԱԿԻ 19:00 |
| ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | ||
| ՇԱՆ ԱՂՋԻԿ | Լիրիկական կատակերգություն ըստ Ա. Հերնիի: Գունեղ, ժամանցային և միաժամանակ հոգեբանական ենթաշերտերով հարուստ ներկայացում և փայլուն դերասանական խաղ։ | ՇԱԲԱԹ 19:00 |
| Հ. ՊԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՈՄԵԴԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | ||
| ՄՈՐԳԱՆԻ ԽՆԱՄԻՆ | Երաժշտական կատակերգություն 2 գործողությամբ Ներկայացումը մի սնանկացած երբեմնի մեծահարուստի մասին է, ով հեղափոխությունից հետո հայտնվելով Փարիզում, երազում է Մորգանի խնամին դառնալ: | ԿԻՐԱԿԻ 19:00 |
| Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ | ||
| ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ | Ներկայացման մեջ շոշափվում են կյանքում ամենից շատ հանդիպող թեմաները։ Կա «հայրեր և որդիներ», դարերով եկած թեման, որը ներկայացման գլխավոր առանցքներից է։ Սեր, դավաճանություն, ընտանիք, կյանք, մահ։ Ներկայացումը բոլորի մեջ եղած ծաղրածուի մասին է, ոչ թե կրկեսային ծաղրածուի։ | ՇԱԲԱԹ 19:00 |
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
| EDUARD ISABEKYAN GALLERY YEREVAN | ||
| ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՔԻ ԵՐՐՈՐԴ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ | Ցուցահանդեսին մասնակցում են Էդուարդ Իսաբեկյանի ուսանողները` տարբեր տարիների շրջանավարտները: Սա այս շարքի` "Էդուարդ Իսաբեկյանը և իր ուսանողները", երրրորդ ցուցահանդեսն է, բայց ոչ վերջինը: | ՇԱԲԱԹ 11:00 |
| ԵՐևԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ | ||
| NONA GABRIELYAN "BETWEEN HEAVEN AND EARTH" & "ARMENIA IN OUR EYES" EXHIBITIONS | «Երկնքի ու երկրի միջև».այսպես է կոչվում վերջին քսան տարիների ընթացքում ստեղծված Նոնա Գաբրիելյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը: Ավագ սերնդի արվեստասերներին հարկ չկա ներկայացնելու Նոնա Գաբրիելյանին,սակայն մեր թանգարանի ավելի երիտասարդ այցելուների համար նշենք, որ Նոնա Գաբրիելյանը տաղանդավոր խեցեգործ և նկարիչ է: | ՇԱԲԱԹ 11:00 |
| ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ | ||
| ԱՐՄԵՆ ԽՈՋՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ | Արմեն Խոջոյանի անհատական ցուցահանդեսին կցուցադրվեն գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագրություն, կոլաժ: Արմեն Խոջոյանի աշխատանքները պահվում են ՀՀ Մշակույթի նախարարության և անհատների հավաքածուներում, ինչպես նաև արտերկրյա թանգարաններում: | ՇԱԲԱԹ 17:00 |
ՀԱՄԵՐԳ
| ԳՈՅ ԹԱՏՐՈՆ | ||
| LED ZEPPELIN "CELEBRATION DAY" | Ժանրը` ծանր ռոք, ծանր մետալ, բլուզ ռոք: Տևողությունը - 124 րոպե Կցուցադրվի նաև աշխարահռչակ Led Zeppelin ռոք խմբի 2007 թվականի Լոնդոնի 02 արենայում կայացած համերգային ֆիլմն է: | ԿԻՐԱԿԻ 19:30 |
| ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ | ||
| SAYAT NOVA FESTIVAL | Սայաթ-Նովա փառատոնը աﬔնամյա փառատոն է, որը շարունակաբար զարգացնելու է Սայաթ-Նովայի երաժշտության կարևորության գաղափարը և աշուղական մշակույթի ազդեցությունն ընդհանրապես: Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է ﬕ հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար: | ՇԱԲԱԹ 20:00 |
| «ՍՏՈՊ» ԱԿՈՒՄԲ | ||
| GREENWOOD CITY BLUES BAND | Առաջին անգամ Ստոպ Ակումբում Greenwood city blues band-ը իր բազմաժանր կատարումներով՝ Blues, Rock & roll, Rock: | ԿԻՐԱԿԻ 21:00 |
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)