Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները
ԿԻՆՈ
| ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ «Փախիր կամ ամուսնացիր» | Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսիստի՝ Աղասիկի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ»: Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենա է նստում հարսնացուի զգեստով Սաթենիկը: Նա փախչում է սեփական հարսանիքից… | ՇԱԲԱԹ |
| «Լոնդոնի անկումը» | Ֆիլմի իրադարձությունները սկսվում են Լոնդոնում, որտեղ խորհրդավոր հանգամանքներում մահանում է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Նրա հուղարկավորությանը իհարկե ներկա են աշխարհի բոլոր ղեկավարները: Սակայն այն, ինչը սկզբում թվում էր խաղաղ իրադարձություն, վերածվում է գերտերությունների առաջնորդների վրա վտանգավոր հարձակման, ինչն էլ վտանգում աշխարհի ապագան: Միայն երեք մարդ դեռ հույս ունեն կանխել աղետը: | ԿԻՐԱԿԻ |
| ԿԻՆՈ ՊԱՐԿ «Դիվերգենտ: Գլուխ 3. Պատից այն կողմ» | Թրիսը և Ֆորը առաջին անգամ լքում են քաղաքն ու իրենց հարազատներին և հայտնվում են պատից այն կողմ: Գոյատևելու համար Թրիսը ստիպված է կատարել շատ դժվար ընտրություն քաջության, հավատարմության, սիրո և զոհաբերության գնալու անհրաժեշտության միջև: | ՇԱԲԱԹ |
| «Կենդանապոլիս» | Կենդանիներով բնակեցված ժամանակակից քաղաքի նոր ոստիկանը՝ կենսուրախ նապաստակ Ջուդին, աշխատանքի առաջին օրերից գիտակցում է, թե որքան դժվար է փոքր ու փափուկ լինելը խոշոր եւ ուժեղ ոստիկանների մեջ: | ԿԻՐԱԿԻ |
| ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ «Զգուշացե՛ք, կանայք են» | Թե ինչի են ընդունակ դավաճանված կանայք, հայ հանդիսատեսը կիմանա շուտով` դիտելով հայկական նոր ժամանցային կատակերգությունը: Ֆիլմը մի երիտասարդ կնամոլի մասին է, որը միաժամանակ սիրաբանում է տարբեր կանանց հետ: Հերոսի հեքիաթային կյանքն ավարտվում է, երբ պատահաբար նրանցից երեքը հայտնվում են նույն ժամին նույն տեղում… | ՇԱԲԱԹ |
| «Արամմա» | Ֆիլմը պատմում է մի երիտասարդի՝ Արամի մասին: Նա տուրիստական ընկերությունից պահանջում է անմոռանալի փաթեթ, որտեղից էլ նրան ուղարկում են Հայաստանի խուլ անտառներ՝ վայրի ցեղերի մոտ: | ԿԻՐԱԿԻ |
ԹԱՏՐՈՆ
| Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն «Սիրային խառնաշփոթ» | Խելագար հալյուցինացիա, 2 մասից: | ՇԱԲԱԹ |
| Երևանի Կամերային Թատրոն «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ» | Այս ներկայացումն ուշագրավ է իր իմաստային նշանակությամբ՝ հակապատերազմական և խաղաղության կոչով։ | ՇԱԲԱԹ |
| Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն «Փարիզյան դատավճիռ» | Նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին: | ԿԻՐԱԿԻ |
| ԵԹԿՊԻ ուսումնական թատրոն (Թատերական ինստիտուտ) «Դեպի Տուն» | Ներկայացումը կմասնակցի Սոչիի միջազգային թատերական փառատոնին: | ԿԻՐԱԿԻ |
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
| Ani Plaza hotel Easter Fest | Հայ վարպետների ձեռքի աշխատանքներ , ընկերությունների արտադրանքների ցուցադրություն-վաճառք, որը կուղեկցվի կենդանի երաժշտությամբ ու վիճակահանությամբ: | ՇԱԲԱԹ |
| El Sky bar Fashion show | ArmMod Fashion նախագծի առաջին ցուցադրությանը իրենց աշխատանքներն են ներկայացնելու Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի ուսանողները և շրջանավարտները: | ԿԻՐԱԿԻ |
Կարդա նաև
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Newmag Book Salon․ Քաղաքի հենց սրտում հրատարակչությունը ձևավորում է գրական ու քաղաքային նոր մշակույթ
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)