Գլխավոր Հոդվածներ

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառո

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

ԿԻՆՈ


































ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ
ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ
Ֆիլմը պատմում է մի սովորական երիտասարդի մասին: Նա շատերի պես սիրում է բողոքել ամեն ինչից և առաջարկել իր «ամենատեղին» և «արդյունավետ» լուծումները: Բայց ի տարբերություն մեզանից շատերի՝ մեր հերոսը օրերից մի օր արթնանում է  որպես Առաջին դեմք և ստանում  իր բոլոր մտահղացումներն իրագործելու բացառիկ հնարավորություն:ՇԱԲԱԹ
 
ԲԵԹՄԵՆՆ ԸՆԴԴԵՄ ՍՈՒՊԵՐՄԵՆԻ:ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔԸՎախենալով, որ աստվածանման սուպերհերոսի գործողությունները կմնան անվերահսկելի, Գոտեմ Սիթիի հզոր և դաժան պահապանը մարտահրավեր է ստանում Մետրոպոլիսի մեր օրերի ամենահարգված փրկչին այն ժամանակ, երբ աշխարհը որոշում է, թե որ սուպերհերոսն է իրենց պետք:Քանի դեռ Բեթմենն ու Սուպերմենը պատերազմում են իրար հետ, նոր սպառնալիք է ի հայտ գալիս, որը մարդկությանը կանգնեցնում է այնպիսի վտանգի առաջ, որի հետ նրանք երբևէ չեն բախվել:ԿԻՐԱԿԻ
 
ԿԻՆՈ ՊԱՐԿ
ԼՈՒՍՆԻ  ԴՐՈՇԸ
12-ամյա Մայքը և նրա ընկերները փորձում են փրկել լուսինը չար միլիարդատեր Կարսոնի զավթումից: Բայց դրա համար անհրաժեշտ է թռչել տիեզերք: Առաքելությունն իրագործելու համար նրանց պետք է ընկերների, հավատարիմ տնային մողեսի և հարազատ պապիկի օգնությունը:ՇԱԲԱԹ
ԼՈՆԴՈՆԻ ԱՆԿՈՒՄԸՖիլմի դեպքերը սկսում են Լոնդոնում, որտեղ խորհրդավոր հանգամանքներում մահանում է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Սակայն այն, ինչը սկզբում թվում էր խաղաղ իրադարձություն, վերածվում է ամենահզոր պետությունների ղեկավարների վրա վտանգավոր հարձակման, որն իր հերթին վտանգի տակ է դնում ամբողջ աշխարհի ապագան: Միայն երեք հոգի դեռ հույս ունեն կանխել աղետը. ԱՄՆ-ի նախագահը, նրա հավատարիմ օգնականը՝ հատուկ ծառայության գործակալը և բրիտանական MI6-ի գործակալը, ով ոչ մեկին չի վստահում:
 
ԿԻՐԱԿԻ
ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
ՓԱԽԻՐ ԿԱՄ ԱՄՈՒՍՆԱՑԻՐ
Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի՝ Աղասիկի մասին: Նա  վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»), որն անչափ սիրում են զբոսաշրջիկները: Այն նախագծել և պատրաստվել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանը՝ Աղասիկի հայրը: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենա է նստում սսեփական հարսանիքից փախած Սաթենիկը:ՇԱԲԱԹ
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՅԱՄԻՈՒՄԻր հարսանիքի նախօրեին Բենը ապագա կնոջ եղբոր՝ ոստիկան Ջեյմսի հետ մեկնում է Մայամի՝ թմրաբիզնեսով զբաղվողին բռնելու համար:ԿԻՐԱԿԻ
 

ԹԱՏՐՈՆ


















Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Նիլ Սայմոն «№ 707»
Կատակերգություն 3 գործողությամբ:ՇԱԲԱԹ
Երևանի Կամերային Թատրոն
Շոու No 3
Պրեմիերա
Երաժշտական շոու- ներկայացում
«Կառավարական համերգ» ներկայացման շարունակություն
ՇԱԲԱԹ
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Վերջին կանգառ
Պրեմիերա
 
Ըստ Թամար Հովհաննիսյանի
Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
ԿԻՐԱԿԻ

ՀԱՄԵՐԳ














Արամ Խաչատրյան համերգասրահ
Federico Mondelci "Timeless Melodies"
«Անմահ հնչյուններ» իտալացի Մաէստրոյի կատարմամբ:
Ծրագրում՝ Թարիվերդիև, Կոմիտաս, Հարությունյան, Մանսուրյան, Բաբաջանյան
ՇԱԲԱԹ
 
Ուլիխանյան ակումբ
Միքայել Ոսկանյանն ու ընկերները Խարբերդի մանկատան համար
Ապրիլի 2-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր:
Նախագիծն ուղղված է աջակցելու աուտիզմ ունեցող երեխաներին։
ՇԱԲԱԹ

 

Տարածել