BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառո

Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները

ԿԻՆՈ














ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ
ԿԱՆՉ
Քեսաբի ու Ադանայի կոտորածներից հետո ողջ մնացած պատանիներ Վարդանն ու Միհրանը հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում․․․
Վարդանն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը, և փորձում փախուստի դիմել Միհրանի հետ միասին․․․
ՇԱԲԱԹ
16:00
20:15
ԱՐՄԱՏՆԵՐԲոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները:
Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:
ԿԻՐԱԿԻ
12:30
14:30
16:30
18:30
20:30
22:30

ԹԱՏՐՈՆ


















ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
ՕՊԵՐԱՑԻԱ ՆԵՄԵՍԻՍ
Բեմում 1921 թվականի մարտի 15- ն է: Հայոց ցեղասպանության հեղինակներին չդատեցին ու թույլ տվեցին պաշտպանվել եվրոպական մայրաքաղաքներում: Անարդարության դեմ ստեղծվում է հայերից կազմված գաղտնի խումբ, որոշում է ոչնչացման ենթակա մեղավորների հատուկ ցուցակը, ու սկսվում է "Նեմեսիս" օպերացիան` հունական վրեժի աստվածուհու անունով:ՇԱԲԱԹ
19:00
Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ
Ներկայացման մեջ շոշափվում են կյանքում ամենից շատ հանդիպող թեմաները։ Կա «հայրեր և որդիներ», դարերով եկած թեման, որը ներկայացման գլխավոր առանցքներից է։ Սեր, դավաճանություն, ընտանիք, կյանք, մահ։ՇԱԲԱԹ
19:00
Հ. ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ
Պրեմիերա նվիրվում է Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին:
Պերճ Զենթունցյանի «Փարիզյան դատավճիռ» պիեսի հիմքում արձակագիր և հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի «Հայերի դատը Փարիզում» գիրքն է: Պիսեը բեմադրել է Արմեն Խանդիկյանը
ԿԻՐԱԿԻ
19:00

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ













LOFT
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ հետք է թողել աքսորն Արշիլ Գորկու էսթետիկական լեզվի կազմավորման վրա: Այդ հարցին կփորձենք պատասխանել՝ անդրադառնալով այն հեղինակների ուսումնասիրություններին, ովքեր դիտարկել են Արշիլ Գորկու արվեստը՝ հաշվի առնելով նրա գաղթական ինքնությունը։ՇԱԲԱԹ
19:15
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ
 
Սեփական դատի հանդեպ պահանջատեր լինելու, հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական Ջահերով երթ:ՇԱԲԱԹ
19:30

ՀԱՄԵՐԳ













ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ
ԴՎՈՐԺԱԿ «ՌԵՔՎԻԵՄ»
Դվորժակ՝ Ռեքվիեմ` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակինՇԱԲԱԹ 19:00
12 ԱԿՈՒՄԲ
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻՆ
«Խաղաղություն աշխարհին» ազգային եւ ազգագրական երաժշտության երեկո: Արցունքներին հաղթենք մեր արժեքներով:ԿԻՐԱԿԻ
20:30

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ













ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, EXHIBITION HIEROTOPY
Ներկայացվելու են  Զառայի հայկական,միստիկ շարքի աբստրակտ կտավները: Ցուցահանդեսը կուղեկցվի հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանի դեռ չհրապարակված երաժշտաությամբ , որն առաջին անգամ կհնչի հենց ցուցահանդեսի ժամանակ:ՇԱԲԱԹ
11:00
ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ
«ԾԱՌԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ» ՔԵԹՐԻՆ ՔՈՒՔ
«Ծառերի հիշողություն» նախագիծը Հայոց ցեղասպանության մասին երկար ու մանրակրկիտ պրպտումների արդյունք է: Լուսանկարչուհին կտրել է տարբեր երկրների սահմաններ՝ Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, Իսրայել, Ֆրանսիա, լուսանկարել Հայոց ցեղասպանության ականատեսներին:ՇԱԲԱԹ
10:00

 

Տարածել