Երևանյան ժամանց. Հանգստյան օրերին սպասվող միջոցառումները
ԿԻՆՈ
| ՍԻՆԵՄԱ ՍԹԱՐ Անտանելի կանայք | Տարբեր մայրիկների մասին պատմող հետաքրքիր պատմություններ: | ՇԱԲԱԹ |
| Սպիտակաձյունիկն և որսորդը 2 | Երբ Ռիվեննան և իր քույրը՝ Սառցե թագուհի Ֆրեյան, պատրաստվում են գրավել աշխարհը, որսորդ էրիկը, որը ժամանակին օգնել էր Սպիտակաձյունիկին հաղթել Ռիվեննային, և իր արգելված սիրեցյալը՝ Սառան, մտադրվում են կանգնցնել նրանց: | ԿԻՐԱԿԻ |
| ԿԻՆՈ ՊԱՐԿ Առաջին դեմք | Գրիգորը կատակասեր երիտասարդ է հրաշալի լրագրող լինելու բոլոր նախադրյալներով, սակայն կա մի խնդիր՝ մեր հերոսը ամեն ինչում միշտ մեղադրում է ուրիշներին, հանգամանքներին, «վերևներին»՝ խուսափելով ցանկացած պատասխանատվությունից։ Ամեն ինչ փոխվում է, երբ մի օր նա դառնում է նախագահ: | ՇԱԲԱԹ |
| Շքամուտքը | Հինգ պատմություն՝ ջերմության, կորստի, դավաճանության, պայքարի ու հավատի մասին: Հին շքամուտքը միահյուսում է մարդկային ճակատագրեր, որոնք վերածնվում են նոր ժամանակի մեջ: | ԿԻՐԱԿԻ |
| ՄՈՍԿՎԱ ԿԻՆՈԹԱՏՐՈՆ Արմատներ | Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: | ՇԱԲԱԹ |
| Փախիր կամ ամուսնացիր | Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի՝ Աղասիկի մասին, որը վարում է ոչ այնքան սովորական մեքենա՝ «Հրթիռ» («Ракета»), որն անչափ սիրված է զբոսաշրջիկների կողմից: Այն նախագծվել և պատրաստվել է Երևանի ավտոմոբիլային գործարանի ինժեներ-կոնստրուկտոր Արշավիր Խոջոյանի՝ Աղասիկի հոր կողմից: Սակայն, մի օր Աղասիկի կյանքը կտրուկ փոխվում է: | ԿԻՐԱԿԻ |
ԹԱՏՐՈՆ
| Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Ինչպես Աստվածներ | Ներկայացման հիմքում մարդկանց ցանկություններն ու այն ճանապարհն է թե ինչ գնով կհասնեն իրենց ցանկություններին՝ դավաճանության, ստի մթնոլորտում: | Շաբաթ |
| ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ | Քաղաքական պամֆլետ, շոու միջազգային թեմաներով, երգիծական համայնապատկեր, ժամանակակից աշխարհի հոգեկան աղքատության պրոբլեմներ, զգացմունքների արժեքազրկում, ինչպիսիք են՝ սերը, բարին, արդարությունը, բարոյականությունը։ | Շաբաթ |
Կարդա նաև
Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)