5 բան, որ պետք է անել սեքսից հետո
1․ Գնալ զուգարան
Սեքսից հետո միզելը ինֆեկցիաներից չի պաշտպանի, բայց կօգնի ազատվել բակտերիաներից, որոնք սպասում են իրենց ժամին, որպեսզի ներթափանցեն միզուղիներ և բազմապատկվեն։
Տղամարդկանց միզանցքը երկար է, բակտերաները նրանց համար այդքան վտանգավոր չեն, բայց այս խորհուրդը վերաբերվում է նաև նրանց։ Սեքսից հետո միզելը կօգնի ազատվել միզանքում մնացած սերմնահեղուկից։
2․ Լողանալ
Սեքսից հետո անհրաժեշտ է 15 րոպե լողանալ, որպեսզի գենիտալիաները մաքրվեն քսայուղից, բակտերիաները չհայտնվեն միզուղիներում, որոնք կարող են ինֆեկցիաների պատճառ դառնալ։ Եթե ցնցուղ չկա, օգտագործեք թաց անձեռոցիկներ կամ կտորները։ Անհրաժեշտ է մաքրել ձեռքերը և մարմնի ինտիմ մասերը։ Ցուցակում նաև սեքս-խաղալիքներն են։ Հասկանալի է, որ սեքսից հետո ցանկություն չկա մտածել դրա մասին, բայց սրանք մաքրելը նույնպես պարտադիր է։
Կարդացեք նաև.
- Սեքս աշխատավայրում․ Որտե՞ղ սեքսով զբաղվել և ինչպե՞ս չբռնվել
- Պոլիամորիա․ Գլխավոր հարցերի պատասխանները ոչ մոնոգամ սիրո մասին
- 4 պատճառ, որ բացասաբար են ազդում սեքսուալ կյանքի վրա
3․Մեկ բաժակ ջուր խմել
Սեքսից հետո, ինչպես լավ մարմնամարզությունից հետո, օրգանիզմը ջրազրկված է լինում։ Մի ալարեք և մեկ բաժակ ջուր խմեք։
4․ Զրուցել
Ապացուցված է, որ սեքսից հետո տղամարդիկ ավելի շատ ցանկանում են հանգստանալ։ Սակայն սեքսից հետո անհրաժեշտ է մի քանի րոպե տրամադրել զուգընկերոջ հետ զրույցին։ Սա շատ կարևոր է էմոցիոնալ մտերմության և հարաբերությունների ամրապնդման համար։
5․ Ուտել
Սեքսից հետո մարդիկ սովորաբար քաղցած են լինում։ Բայց օրգազմից հետո միանգամից մի վազեք խոհանոց։ Զրույցից և գրկախանությունից հետո միայն զուգընկերոջը առաջարկեք ուտել սպիտակուցներով և վիտամիններով հագեցած ինչ-որ բան։
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)