Ի՞նչ կապ ունի ՀԲԸՄ-ն Tumo-ի հետ
Երկու «Թումո». մեկը՝ Գյումրիում, մյուսը՝ Ստեփանակերտում: Երկու կենտրոն. մեկը՝ երիտասարդական, մյուսը՝ բժշկական: Ու մի համաժողով՝ Հայաստանի էլեկտրոնային կառավարման խնդրի արդյունավետ քննարկումներով. ՀԲԸՄ-ն շարունակում է իր նպաստը բերել երկրի բազմակողմ զարգացմանը:
14-ամյա Գևորգը «աշխարհը թնդացնող երաժիշտ և DJ» է դառնալու.13-ամյա Անգինը՝ «նախագահ... չէ, բայց ֆրանսերենի լեզվաբան և թարգմանիչ... Լավ, դե՛, ուրեմն Ֆրանսիայի նախագահ»: Մինչև այդ պահը 14-ամյա Նարեն Երևանի «Թումոյում» նախանձով էր շրջել: 2015-ի մայիսի 25-ին «ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ» Գյումրիի նորաբաց կենտրոնի առաջին հպարտ այցելուներից էր. «Սա մեր բոլորի երազանքի իրականացումն է»,- ասում է նա: Մոտ հինգ տասնյակ գյումրեցի հասակակիցների հետ Նարեն նույնպես «ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ» Գյումրիի կենտրոն մտավ համարձակ երազանքներով: Այստեղ բոլորին սպասում են այդ երազանքներն իրագործելու ռեալ հնարավորությունները:
Կարդա նաև
«Բարի լույսի» տաղավարում հյուրընկալել են «Մթության մեջ տեսնող տղան» վեպի հեղինակին՝ Ռասա Բուգավիչուտե–Պեցեին (տեսանյութ)
Մայիսը սկսվում է գրքով․ Կիրակի տեղի կունենա «Երազի գիրք» 5-րդ մանկական փառատոնը (տեսանյութ)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)