Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

ՀԲԸՄ FOCUS 2025-ի ելույթով հանդես է եկել Newmag հր

ՀԲԸՄ FOCUS 2025-ի ելույթով հանդես է եկել Newmag հրատարակչության ղեկավարը (լուսանկարներ)

07/30/2025

newmag-y-n

Հայաստանը հյուրընկալեց ՀԲԸՄ-ի հեղինակավոր FOCUS 2025 միջոցառումը, որն իր շուրջ համախմբեց գրեթե 600 սփյուռքահայ երիտասարդի ամբողջ աշխարհից: FOCUS 2025-ը երիտասարդների համար դարձավ մի հարթակ՝ հայրենիքի հետ կապը վերաիմաստավորելու համար:

AGBU FOCUS ֆորումն առաջին անգամ տեղի է ունենում Երևանում՝ միավորելով շուրջ 600 երիտասարդի աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառումը լի էր մշակութային այցելություններով, թեմատիկ քննարկումներով, որի  նպատակ է ամրապնդել սփյուռքի կապը հայրենիքի հետ:



Ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Newmag-ի ղեկավարի հանդիպումը մասնակիցների հետ։ Արտակ Ալեքսանյանը ներկաներին պատմել է հրատարակչական գործի մասին։ Newmag-ն իր հիմնադրամն 15 տարիների ընթացքում կարևորել է գիտելիքի տարածումն ու հայկական մտավոր դաշտի հարստացումը։ Համանուն ամսագրի հրատարակումից հետո արդեն 7 տարի ավելի քան 200 գիրք է հրատարակվել՝ հայկական ու համաշխարհային բեսթսելլերներ, գիտահանրամատչելի ու մոտիվացիոն գրականություն՝ նախատեսված տարբեր տարիքի ու նախասիրության մարդկանց համար։



Ըստ Արտակ Ալեքսանյանի, գրքի հանրայնացման նպատակով հրատարակչությունը նաև տարվա ընթացքում անցկացնում է մի քանի խոշոր փառատոներ. «Գրքերը և հրատարակչությունը միայն տպագրություն չեն, այլ ձևավորում են երկրի մտավոր ուժը: Պատմությունները իրական ուժ ունեն՝ միավորելու մարդկանց և ազդելու հասարակության վրա»։


Այդ իրադարձությունը Երևանում ավարտվեց գալայով։ Հաջորդ FOCUS-ը կկայանա 2 տարի անց։

Տարածել