Օդանավի այրման պատճառը պարզվում է. տուժածների մեջ հայեր կա՞ն, թե՞ ոչ
Արտակարգ վայրէջքի կադրերից ակնհայտ է դառնում՝ օդաչուն նախ իջեցրել է օդանավը, հետո կրկին օդ բարձրացրել ու երկրորդ փորձից բախվել թռիչքուղուն: Ավելի ուշ նա կհաստատի՝ օդանավը սկսել է բռնկվել միայն վայրէջքից հետո: Դրանից առաջ կայծակը օդում խափանել էր ռադիոկապը, շարքից հանել տեխնիկական համակարգը և ստիպել վերադառնալ օդանավակայան:
Կայծակը օդում խափանել էր ռադիոկապը, շարքից հանել տեխնիկական համակարգը և ստիպել վերադառնալ օդանավակայան:
Այդ պահին օդանավի ուղևորները խուճապի մեջ հասցրել են տեսանկարահանել հրդեհը: Սկսվել է հրմշտոց, առաջին նստատեղերին գտնվողները որոշել են, որ կարելի է դուրս գալ ուղեբեռով: Սրա հետևանքով փակել են այրվող հետնամասում գտնվողների ճանապարհը: Նրանք չեն հասցրել արագ դուրս գալ և մահացել են:
Փրկվածները պարտական են բորտուղեկցորդներին: Կանայք փրկվել են, Մաքսիմ Մաիսեևը ուղևորներին օգնել է դուրս գալ օդանավի հրդեհվող հատվածից և մահացել:
Շերեմետևոյում իրենց թռիչքին սպասող ուղևորները նկարահանել են արտակարգ իրավիճակների ծառայության բոլոր գործողությունները: Հետաձգվել կամ չեղարկվել է 92 չվերթ: Հարուցվել է քրեական գործ օդանավի շահագործման կանոնները խախտելու հոդվածով:
Հարուցվել է քրեական գործ օդանավի շահագործման կանոնները խախտելու հոդվածով:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պարզել է, որ ավիավթարից Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել:
Ավիավթարից Հայաստանի քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել:
Ավելի վաղ հրապարակվել էին օդանավում գտնվող բոլոր անձանց անունները, որոնցում հայկական ազգանուններ չկային: Ողբերգության առիթով Ռուսաստանի նախագահին ցավակցական հեռագրեր են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը:
[embed]https://www.youtube.com/watch?v=EtmfENFM_6I[/embed]