«Լեգենդների վերադարձը». Newmag Summerfest 2026-ը միավորեց գրքերը, սպորտն ու հազարավոր ընթերցողներին (լուսանկարներ)
06/30/2026
Այս տարվա Newmag Summerfest 2026 ամառային փառատոնն անցկացվեց «Լեգենդները վերադառնում են» խորագրով՝ մեկ հարթակում համախմբելով համաշխարհային բեսթսելլերները, գրական նոր հրատարակությունները, սպորտային աստղերին, երաժշտությունն ու հազարավոր այցելուներին։



Փառատոնի գլխավոր իրադարձությունը հայկական ֆուտբոլի լեգենդ, Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանի հանդիպումն էր երկրպագուների և ընթերցողների հետ։ Երազ այգում հավաքվել էին հազարավոր մարդիկ՝ սպասելով սիրելի ֆուտբոլիստի հետ հանդիպմանը։



Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը Մխիթարյանի հետ զրուցեց նրա՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» գրքի շուրջ։ Հրատարակչությունը ինքնակենսագրականը ներկայացրել էր տարվա սկզբին։ Այդ ժամանակ ֆուտբոլիստը ներկա չէր գրքի շնորհանդեսին, բայց խոստացել էր հանդիպել հայ ընթերցողների հետ։



Հազարավոր երկրպագուներ լսեցին Մխիթարյանի մոտիվացնող, ոգեշնչող խորհուրդները, լուսանկարվեցին նրա հետ ու ստացան լեգենդի մակագրությունը։ Հայկական ֆուտբոլի լեգենդը պատանիներին խորհուրդ տվեց երազել.
«Ապագա ֆուտբոլիստներ ջան, իմ ցանկությունն է, որ առաջին հերթին երազեք, երազեք ու հասնեք ձեր երազանքերին։ Ինչպես եք հասնելո՞ւ. աշխատանքի շնորհիվ, զոհարաբերությունների գնով ու չհանձնվելով։ Եթե հանձնվեք, չեք հասնի ձեր նպատակներին»։



Փառատոնի համակազմակերպիչն արդեն 6-րդ տարին անընդմեջ Yeraz Projects ընկերությունն է։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ընկերության զարգացման գծով տնօրեն Օնիկ Առաքելյանը.


«Տարեցտարի այս փառատոնն ավելի հնչեղ ու ճանաչելի է դառնում գրքասերների շրջանում։ Մեծ պատիվ է այս այգում տեսնել բոլորին»։


Փառատոնի գլխավոր գործընկեր ROQ Capital ընկերությունն արդեն մի քանի տարի համագործակցում է Newmag-ի հետ։ Ընկերության հիմնադիր Արամ Կայֆաջյանն ամփոփեց գործակցության պտուղները.


«Միասին ներկայացրել ենք հայտնի ֆինանսիստ Ռեյ Դալիոյի գիրքը, որը հայ ընթերցողները շատ սիրեցին։ Այս անգամ շատ ուրախ ենք, որ դարձել ենք ոչ միայն հայազգի թենիսի լեգենդ Անդրե Աղասիի «Անկեղծորեն» ինքնակենսագրականի գործընկերը, այլև փառատոնի գլխավոր գործընկերը։
Եթե առաջին գիրքն ավելի շատ ֆինանսական ուղղություն ուներ, այս մեկը կօգնի բոլորիս ուժ, ոգեշնչում գտնել մեր նպատակներին հասնելու համար։ Հուսով եմ, մեր համատեղ աշխատանքը կշարունակվի ի նպաստ հայ ընթերցողի»։



Հայազգի լեգենդար թենիսիստի գրքի շնորհանդեսին մասնակցեց նաև Հայաստանի առաջին ռակետ Միքայել Ավետիսյանը, որը Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մարզիչների հետ անցկացրեց բաց դաս՝ հատուկ փառատոնի համար կառուցված մինիկորտում։ ROQ Capital-ն այցելուների համար պատրաստել էր նաև հատուկ ֆոտոզոնա։



Արդեն հինգերորդ տարին Summerfest-ի գլխավոր հովանավորը Evocabank-ն է՝ որպես ընթերցանության, մշակույթի և նորարարական գաղափարների հավատարիմ գործընկեր։



Բանկը կազմակերպել էր խաղարկություն բոլոր այն այցելուների համար, որոնք փառատոնում գիրք էին գնել, իսկ ակտիվ հանգստի սիրահարների համար ստեղծել էր բասկետբոլային chill zone։



Evocabank-ի մարկեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լյուսի Սարուխանյանը նշեց, որ հրատարակչության ամառային փատատոնի վեց տարիներից հինգի գլխավոր հովանավորը Evocabank-ն է եղել.
.jpg)

«Newmag-ի ու Evocabank-ի գործակցությունը սկսվել է շատ ավելի վաղ։ Միասին հրատարակել ենք գրքեր, օրինակ՝ Քիմ Քարդաշյանի կենսագրականը, Աստղիկ Սահակյանի «Նախագծերի կառավարում» գիրքը, իսկ անցյալ տարի դարձանք «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը» գրքի գործընկերը, որից հետո ստեղծեցինք ևս մեկ մեծ նախագիծ՝ Evocabank Conference-ը։ Newmag-ի հետ Հայաստան հրավիրեցինք հայտնի խոսնակների։ Դա մեր ամենամեծ համատեղ նախագիծն էր»։



Փառատոնի գլխավոր գրական իրադարձություններից մեկն Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունն էր։ Առաջին անգամ ստեղծագործությունը թարգմանվել է բնագրից՝ ֆրանսերենից։ Հրատարակության գլխավոր գործընկերը ՎՏԲ-Հայաստան Բանկն է։



Բանկի հանրային կապերի պատասխանատու Գայանե Հարությունյանն ասաց, որ հրատարակչության գաղափարը միանգամից ոգեշնչել է նաև իրենց թիմին. «Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել թարգմանիչ Սամվել Գասպարյանին, որը նման ծավալուն աշխատանք է կատարել։ Դյուման համաշխարհային գրականության լեգենդար հեղինակներից է, և հայ ընթերցողն արժանի է, որ այն կարդա բնօրինակից թարգմանությամբ»։


.jpg)
Summerfest-ում ներկայացվեց նաև ժամանակակից եվրոպական գրականության ամենանշանակալի վեպերից մեկը՝ Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը», որն արժանացել է 2023 թվականի «Բուքերյան» միջազգային մրցանակին։ Գրքի գլխավոր գործընկերը Եվրոստան Ույուտ ընկերությունն է։



Հայերեն հրատարակության առիթով փառատոնին ներկա էր նաև Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը։ Նա հիշեցրեց, որ Գոսպոդինովի վեպը առաջին բուլղարական գիրքն էր, որն արժանացել է այդ հեղինակավոր մրցանակին, ու դարձել է փոքր լեզուներով ստեղծագործող հեղինակների միջազգային ճանաչման խորհրդանիշ.

.jpg)

«Կարդալով «Ժամանակի ապաստարան» վեպը՝ ձեզնից յուրաքանչյուրը թող ինքն իր համար պատասխանի հետևյալ հարցին. «Ի՞նչ կլիներ, եթե մեզ հաջողվեր փախչել այս դժվարին ժամանակներից դեպիանցյալի որևէ «կլինիկա»»։ Հայ ընթերցողին մաղթում եմ հաճելի ընթերցանություն և հույս հայտնում, որ Գեորգի Գոսպոդինովի և բուլղարացի այլ ժամանակակից ականավոր հեղինակների գրքերը բացահայտելու առիթներ նույնպես կունենաք»



Գրքի շնորհանդեսն առանձնահատուկ ձևաչափ ուներ․ այն ներկայացրեցին Newmag-ի գրական ակումբի անդամները, որոնք նախապես ընթերցել էին վեպը։ Նույն ձևաչափով ներկայացվեց նաև Ռիչարդ Օսմանի «Մարդը, որ նորից էր մահացել» վեպը՝ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» բեսթսելլերի շարունակությունը։ Գրքի գլխավոր գործընկերը Բուկինիստ ընկերությունն է։



Բուկինիստի տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ Newmag-ի գրքերը կարևոր տեղ են զբաղեցնում հայկական գրաշուկայում. «Հրատարակչությունն ունի մոտ երեք հարյուր գիրք, որոնք բոլորն արդիական են ու մեծ պահանջարկ ունեն։ Գործեր կան, որ կմնան հայ գրքի պատմության մեջ, օրինակ՝ Ազնավուրի շարքը։ Հրատարակչությունը գտնում է այն բացերը, որոնք պետք է լրացնել։ Ես ինքս Newmag-ի գրքերը հաճույքով եմ կարդում»։
Ֆուտբոլային թեման շարունակվեց նաև Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի շնորհանդեսով։ Քննարկումը վերածվեց զրույցի ոչ միայն ֆուտբոլի պատմության, այլև աշխարհի առաջնության շուրջ։



Գիրքը Newmag-ը նվիրել է մարզական լրագրող, հրատարակչության սպորտային մատենաշարի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանի հիշատակին։ Հենց նա էր առաջարկել հայերեն հրատարակել այս աշխատությունը և արդեն սկսել էր թարգմանությունը։ Թեև Դավիթը չհասցրեց ավարտին հասցնել իր նախաձեռնությունը, հրատարակչությունը որոշեց շարունակել նրա սկսած գործը։



Փառատոնի ամենակարևոր միջազգային նախաձեռնություններից մեկը ներկայացրեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Newmag-ն ու դեսպանատունը հայտարարեցին «Պուլիցերյան» մատենաշարի մեկնարկի մասին, որի շրջանակում հայերեն կհրատարակվեն Պուլիցերյան մրցանակի արժանացած գրքերը։
.jpg)
ԱՄՆ դեսպանատան խոսնակ Անաստասիա Կոլիվասը համոզված է, որ այս մատենաշարն ավելին է, քան պարզապես թարգմանությունը. «Այն մշակութային, գաղափարական և մարդկային կապերի մասին է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հպարտ է աջակցել այս նախաձեռնությանը։ Newmag-ի հետ մեր գործընկերությունը ֆինանսական չէ։


Այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ հավատ գրականության ուժի, գաղափարների հասանելիության կարևորության և ամերիկացի ու հայ ժողովուրդների բարեկամության հանդեպ։ Մեծ ուրախություն է լինել Newmag-ի ամառային փառատոնին, որտեղ ընթերցողները մեզ պես հավատում են, որ գրքերն աշխարհը փոխելու ուժ ունեն»։
Փառատոնի մշակութային ծրագրում ընդգրկված էին նաև երաժշտական և բեմական ելույթներ։ «Էքսպրոմտ» պարային համույթը։
Դյումայի նոր հրատարակության առիթով ներկայացրեց «Սուսերով պար» բեմադրությունը։

Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սաներն ունեցան ցուցադրական ելույթ։ Երեկոն շարունակվեց Եվրատեսիլի մասնակից PARG-ի համերգով, որի ընթացքում հնչեց նաև երգի պրեմիերա՝ Feel alive ստեղծագործությունը։



Փառատոնի գործընկերները նույնպես բազմաթիվ անակնկալներ էին պատրաստել այցելուների համար։ Գրքերի տաղավարում բոլոր գրքերը վաճառվում էին 40 տոկոս զեղչով։



Այցելուները զեղչի կտրոններ ստացան փառատոնի գլխավոր հովանավոր Cinema Star Armenia-ից, Yeraz Projects-ից՝ «Երազ Լաունջ» և Library սրճարաններից օգտվելու համար։ Երեք և ավելի գիրք գնած այցելուները հյուրասիրության կտրոններ ստացան նաև Dargett-ից, որի տաղավարում ներկայացվեց Cherry Ale բալի համով չֆիլտրված նոր քրաֆթային գարեջուրը։ Play Zone-ում Հայկ Ֆրիսթայլն ու Դավիթ Մանոյանը ներկայացրին «Գնդակի կախարդանքը» ֆուտբոլային շոուն։



ՀԵՆԱՐ հիմնադրամը «Պաշտպանված սրտի քաղաք Երևան» ծրագրի շրջանակում տեղադրել էր արտաքին ավտոմատ դեֆիբրիլյատոր և անցկացրեց սրտի վերակենդանացման բաց դասեր։ Այցելուները սովորեցին ճիշտ արձագանքել սրտի կանգի դեպքում և առաջին օգնություն ցուցաբերել մինչև մասնագետների ժամանումը։



Newmag Summerfest 2026-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն միայն գրքի փառատոն չէ. մշակույթի տարբեր ճյուղերի, գրականության, սպորտի մեծ տոն է, որտեղ լեգենդները ոչ միայն վերադառնում են, այլ նաև կերտում նոր պատմություններ։



Համակազմակերպիչ
Գլխավոր հովանավորներ
Հովանավորներ
Ինֆորմացիոն հովանավորներ
Կարդացեք նաև
- Գիտելիքը, շարունակական զարգացումը ցանկացած հաջողության հիմքում են. Արամ Կայֆաջյանի հարցազրույցը՝ Արտակ Ալեքսանյանին (լուսանկարներ)
- Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)
- Summer Fest2026-ին Newmag֊ը կներկայացնի Անդրե Աղասիի «Անկեղծորեն» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
- Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
- «Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Ալեքսանդր Դյումա
10800 ֏
Նկարագրություն
Newmag-ը ներկայացնում է Ալեքսանդր Դյումայի արկածային պատմավեպը՝ առաջին անգամ ֆրանսերեն բնագրից ամբողջական և լրամշակված թարգմանությամբ։
Ֆրանսիա, 17-րդ դար։ Երիտասարդ գասկոնցի դ’Արտանյանը մեկնում է Փարիզ՝ երազելով միանալ թագավորի հրացանակիրներին։ Ճակատագիրը նրան միավորում է երեք խիզախ ու անբաժան ընկերներ Աթոսի, Պորտոսի և Արամիսի հետ, որոնց կյանքի գլխավոր սկզբունքներն են հավատարմությունն ու պատիվը։ Նրանք միասին անցնում են քաղաքական դավադրությունների, արքունական գաղտնիքների, վտանգավոր մենամարտերի և սիրային խարդավանքների միջով։ Խիզախորեն դիմակայում են կարդինալ Ռիշելյեի և խորհրդավոր Միլեդի դը Վինտերի մեքենայություններին։ «Մեկը՝ բոլորի համար, բոլորը՝ մեկի» նշանաբանը դառնում է ոչ միայն ընկերության, այլև անձնվիրության ու ազնվության խորհրդանիշ։
Գեորգի Գոսպոդինով
6800 ֏
Նկարագրություն
«Ժամանակի ապաստարան» հրավիրում է մի աշխարհ, որը հուսահատորեն ձգտում է վերադառնալ անցյալ՝ նախքան այն վերջնականապես մոռացության մատնելը։ Պատմությունը սկսվում է այսպես․ «Մի պահ նրանք փորձեցին հաշվարկել, թե երբ է առաջացել ժամանակը, և երբ է ստեղծվել Երկիր մոլորակը։ Իռլանդացի եպիսկոպոս Աշերը 17-րդ դարի կեսին հաշվարկել է ոչ միայն հստակ տարեթիվը, այլև ամսաթիվը՝ Ք․ ա․ 4004 թվականի հոկտեմբերի 22։ Շաբաթ է եղել (բնականաբար)։ Ըստ ոմանց՝ Աշերը նշել է նաև հստակ ժամը՝ երեկոյան 6-ին մոտ»։
Սակայն ժամանակը պատմիչի համար, իր իսկ ընկալմամբ, սկսվում է այն պահին, երբ հանդիպում է Գաուստինին՝ «ժամանակի թափառականին»։ Գաուստինը հեռացել է ժամանակակից իրականությունից․ նահին թերթեր է կարդում, հնամաշ հագուստով է և թափառում է 20-րդ դարի մոռացված պողոտաներով։ Գաուստինը Ցյուրիխում բացում է առաջին «Անցյալի կլինիկան»։ Ալցհայմերով մարդկանց այստեղ առաջարկում են յուրօրինակ բուժում․ շենքի յուրաքանչյուր հարկը մանրակրկիտ վերարտադրում է անցյալ տասնամյակներից մեկը։
Գաուստինի օգնականը գրքի խորհրդավոր անանուն պատմիչն է, որի գործն անցյալի բեկորները հավաքելն է՝ 1960-ականների կահույքից ու 1940-ականների վերնաշապիկների կոճակներից մինչև նոստալգիկ բույրեր ու կեսօրվա լույսի հազիվ նշմարելի շողեր։ Դարաշրջանի վերարտադրումը որքան համոզիչ է դառնում, այնքան ավելանում են կլինիկա դիմողները։ Նույնիսկ առողջ մարդիկ են դիմում՝ առօրյա կյանքի տարտամությունից փախչելու համար։ Սուր, հուզիչ ու միաժամանակ տրագիկոմիկ պատում այն ժամանակավոր ապաստանի մասին, որը մենք փնտրում ենք անցյալում, երբ ներկան չի ենթարկվում մեզ։
Լուչիանո Վերնիկե
5800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում հենց 11-ը 11-ի դեմ։ Ո՞վ է հորինել 11-մետրանոց հարվածը։ Ե՞րբ է թիմը մեկ օրում երեքհանդիպում անցկացրել։ Ինչպե՞ս են տրանսֆերներ իրականացրել ցեմենտով, մսով կամ մի քանի դրամով։ ԼուչիանոՎերնիկեն մեկ գրքում հավաքել է ֆուտբոլի մասին զարմանալի, անսպասելի և ուշագրավ 100 փաստ։ Այստեղ կանլեգենդար հաղթանակներ ու անհավատալի ձախողումներ, մոռացված կանոններ, անհնարին ռեկորդներ, տարօրինակդեմքեր ու սկանդալային դրվագներ։ Գիրքը լոկ փաստերի ժողովածու չէ, այլ զվարճալի ու կլանիչ ճամփորդությունաշխարհի ամենասիրելի խաղի պատմության միջով։ Կարծում եք, թե ամեն ինչ գիտե՞ք ֆուտբոլի մասին. այս գիրքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Եթե նոր եքբացահայտում խաղը, այս գիրքը լավագույն սկիզբն է։
Ռիչարդ Օսման
7800 ֏
Նկարագրություն
Հաջորդ հինգշաբթին է։ Էլիզաբեթը նամակ է ստանում իր նախկին գործընկերոջից։ Բարդ ու խճճված անցյալով մեկն է՝ ադամանդների գողություն, դաժան մաֆիոզի հետ կապ և կյանքին սպառնացող իրական վտանգ։ Նա մեծ սխալ է գործել և այժմ օգնության կարիք ունի։ Դիակներն ավելանում են, Էլիզաբեթը Ջոյսին, Իբրահիմին և Ռոնին կցում է հետաքննությանը։ Տարեցների խումբը ձեռնամուխ է լինում անողոք մարդասպանի փնտրտուքին։ Եթե այդ ընթացքում ադամանդներն էլ գտնեն, հաճելի բոնուս կլինի։ Սակայն թոշակառուների հակառակորդն այս անգամ անգութ է ու առանց վարանելու վերջ կտա չորսի կյանքին էլ։
Բարի գալուստ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»
Չորս անհավանական ընկերներ։
Մի նոր, սահմռկեցուցիչ սպանություն։
Անդրե Աղասի
7800 ֏
Նկարագրություն
Անկեղծ է, քան ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալ թենիսի մասին հրաշալի հուշապատում։ «Անկեղծորենը» արտասովոր կյանքի տպավորիչ պատմություն է։ Անդրե Աղասիի կյանքը կանխորոշված էր դեռ օրորոցից։ Նրան վիճակված էր դառնալ թենիսի չեմպիոն իր տրամադրության մարդ և շատ պահանջկոտ հոր ջանքերով։ Աղասին հաղթել է 8 ամենանշանակալի մրցամարտերը և հարստության, հռչակի և բարձրագույն պարգևների արժանացել մինչև 22 տարեկան հասակը։ Բայց ինչպես այս պրպտուն ինքնակենսագրականն է բացահայտում, կորտից դուրս նա հաճախ դժբախտ ու շփոթահար է եղել և չի բավարարվել կորտում իր խոշոր ձեռքբերումներով։ Նա կյանքից վիրավորված է եղել։ Աղասին անկեղծորեն պատմում է իր առաջին հաջողությունների, Բրուք Շիլդսի հետ ամուսնության, մարդասիրության նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ Նա կետ առ կետ նկարագրում է իր փայլուն կարիերայի թռիչքներն ու անկումները։
Ալեսանդրո Ալչատո
Հենրիխ Մխիթարյան
7800 ֏
Նկարագրություն
Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլային ընտանիքից է, տաղանդն ու մասնագիտական ուղին կարծես ժառանգություն է ստացել։ Ծնվել է Հայաստանում, մեծացել Ֆրանսիայում, քանի որ հայրը խաղում էր Լիգա 2-ում։ Համլետ Մխիթարյանը եղել է հայկական ֆուտբոլի պատմության ամենաուժեղ հարձակվողներից։ Մահացել է ուղեղի քաղցկեղից, 33 տարեկանում, երբ Հենրիխն ընդամենը 7 տարեկան էր։
Երիտասարդ Հենրիխն արժանապատվորեն շարունակեց հոր ֆուտբոլային ուղին։ Թեպետ նրա մահից հետո որոշ ժամանակ չէր կարողանում մոտ գնալ գնդակին, սակայն ինքն իրեն խոստացավ հասնել այնտեղ, ուր հայրը չհասցրեց։
Ընդամենը 14 տարեկան էր, երբ մեկնեց Բրազիլիա՝ «Սան Պաուլո» ակումբում մարզվելու։ Այնտեղ զարգացրեց խաղային տեխնիկան, յուրացրեց ֆուտբոլի նոր՝ ստեղծագործական ոճ, սովորեց նոր լեզու՝ պորտուգալերեն։ Կարիերայի ընթացքում կրել է «Փյունիկի», «Մետալուրգի», «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» մարզաշապիկները։ 2019-ին տեղափոխվել է Իտալիա. երեք տարի խաղացել է «Ռոմա» ակումբում, 2022-ի հուլիսի 2-ին պաշտոնապես միացել է Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերին» և անմիջապես դարձել «Ներաձուրրոների» հենասյուներից։
Գիրքը հուզիչ պատմություն է որդիական կարոտի և հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին, որի վաղաժամ կորուստը խորին հետք է թողել նրա կյանքում և շարժիչ ուժ դարձել։ Սա նպատակասլացության, ինքն իրեն հավատարիմ մնալու և փոփոխություն բերելու պատրաստակամության պատմություն է․ ճանապարհ, որը կոգեշնչի յուրաքանչյուրին, որ հավատում է տքնության, նվիրումի և երազանքի ուժին։
Կարդա նաև
Newmag Summerfest 2026–ին հայտնի դարձան «Պուլիցեր» մատենաշարի առաջին գրքերը (լուսանկարներ)
«Գրական առաջնություն. լեգենդները վերադառնում են» խորագրով փառատոնի մասին Արմենիայի եթերում (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)