BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Հայի գործը ] Ալեք Քեշիշյանն «անկողնում» Մադոննայ

[ Հայի գործը ] Ալեք Քեշիշյանն «անկողնում» Մադոննայի հետ և «հրաշագործ ջին» Սելենա Գոմեսի համար

Տարեսկզբին Սելենա Գոմեսը ներկայացրեց «Hands to Myself»  երգի տեսահոլովակը, որի ավարտին հայտնվում  է հայ ռեժիսոր Ալեք Քեշիշյանի անունը: Փոփ ինդուստրիայում նրա անունը նոր չէ:
http://www.youtube.com/watch?v=FMlcn-_jpWY
Մադոննայի հետ ճանապարհին, հետնաբեմում և անկողնում. հայ ռեժիսոր Ալեք Քեշիշյանը  աշխարհին հայտնի դարձրեց փոփ դիվայի կյանքի մանրամասները, ու նաև իր ազգանունը:  «Ճշմարտություն կամ համարձակություն» ֆիլմն  ամենամեծ  եկամուտ ապահոված 6-րդ վավերագրական ֆիլմն է աշխարհում:
Ալեք Քեշիշյանը  ծնվել է 1964 թվականի  հուլիսի 30-ին, Բեյրութում:  Բժիշկ Գևորգ և Սեսիլ Քեշիշյանների ընտանիքը տեղափոխվել է  ԱՄՆ,  երբ Ալեքը տասը տարեկան էր: Նրա առաջին քայլերը Բոսթոնի  օպերայում էին: Տղան մանկական պարտիաներ էր կատարում: Հետո ջութակի դասեր Կոնսերվատորիայում, բալետի պարապմունքներ՝ Նյու Յորքի դասական բալետի դպրոցում:


1986-ին նա ավարտել էր  Սորբոնն ու Հարվարդը: Ամերիկյան համալսարանի  ավարտական երեկույթն էլ դարձավ դեպի Հոլիվուդ  նրա մուտքի տոմսը:


Հարվարդի ուսանողների ավարտական երեկոն անցավ Ալեք Քեշիշյան բեմադրությամբ: Այն այնքան հաջող էր ստացվել, որ  ձայնագրել էին ու  արխիվացրել:  Հենց այդ տեսանյութը դիտելուց հետո էլ Մադոննան մտապահեց Քեշիշյան ազգանունն ու նրան դիմեց, երբ ցանկանում էր ֆիլմ նկարահանել իր «Շիկահերի նկրտումներ» շրջագայության մասին: Ֆիլմը   1991 -ին հայտնվեց կինովարձույթում ու $29 միլիոն դոլար եկամուտ ապահովեց:
http://www.youtube.com/watch?v=d6Xgul4l0mg

«Ես ցանկանում էի ներկայացնել աստղային կյանքն այլ տեսանկյունից»: 


Ապա հայտնվեց  Կաննի կինոփառատոնում:  Ալեք Քեշիշյանին են պատկանում նաև «Սեր և այլ աղետներ» (Love and Other Disasters, 2006), «Հարգանքներով» (With Honors, 1994), «Մադոննայի հետ անկողնում» (Madonna: Truth or Dare, 1991):
Ալեքն արդեն հասցրել էր   տեսահոլովակներ նկարահանել  Բոբի Բրաունի, Էլթոն Ջոնի, Վանեսա Ուիլյամի համար:

«Ես նախընտրում եմ նկարահանել  գովազդներ ու կարճամետրաժ ֆիլմեր, քանի որ  կինոնկարը  մեծ կենտրոնացում ու երկար աշխատանքային գործընթաց է: Ֆիլմն ամուսնություն է, գովազդը՝ ժամադրություն»:


Ալեքը հարցազրույցներից մեկում ասել է, որ իրեն գտնում է Բերտոլուչիի հետպատերազմյան Իտալիայում, Վուդի Ալենի սև ու սպիտակ Նյու Յորքում:
http://www.youtube.com/watch?v=NrLkTZrPZA4

Տարածել