BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Alibaba-ի հիմնադիր. Հաջողության հասնելու համար զար

Alibaba-ի հիմնադիր. Հաջողության հասնելու համար զարգացրեք LQ-ն

Մեծ դժվարություններ հաղթահարելով, Ջեք Ման կարողացավ հասնել հաջողության: Նա մեծացել է աղքատ ընտանիքում, երկու անգամ տապալել է քոլեջի ընդունելության քննությունները, նրան մերժել են բազմաթիվ գործատուներ: Հիմա նրա կարողությունը կազմում է 29 միլիարդ դոլար:

Հաջողության գաղտնիքը սեփական lq-ն զարգացնելու մեջ է


Նյու Յորքում Bloomberg Global Business Forum-ին Ջեք Ման կիսվել է հաջողության իր գաղտնիքով: Չնայած IQ –ի (ինտելեկտի մակարդակի), և EQ-ի (Զգայական ինտելեկտի) կարևորությանը, նպատակին հասնելու համար մեծ դեր  ունի նաև մեկ այլ գործակից`  LQ-ն: «Եթե ցանկանում եք, որ Ձեզ հարգեն, բարձրաձրեք Ձեր LQ-ի մակարդակը», - ասում է Ջեք Ման:
«LQ-ն սիրո գործակիցն է: Այ, ինչ չունեն տեխնոլոգիաները», - բացատրում է նա: «Բարձր տեխնոլոգիաների աշխարհում համակարգիչը միշտ, նույնիսկ ամենաբարձր IQ ունեցող մարդուց, ավելի արագ ու ճշգրիտ է աշխատելու»:

Սերն այն է, ինչով տարբերվում են մարդն ու մեքենան: Մեքենան սիրտ ու հոգի չունի, սեփական հայացքներ չունի: Իսկ մարդն ունի հոգի, սիրտ, արժեքներ: Մարդը կարողանում է կարեկցել, համապատասխան բառեր գտնել, արձագանքել իրաբվիճակին համապատասխան: Մենք ունենք ստեղծագործ միտք և կարողանում ենք վերահսկել մեքենաներին:


Կարդացեք նաև.




Պետք չէ վախենալ տեխնոլոգիաներից


«Մարդիկ պետք է վստահ լինեն, հավատան իրենց ուժերին: Մարդիկ իմաստուն են, իսկ մեքենաները՝ ոչ». Ջեք Մա

Մայի կարծիքով, խնդիրն այն է, որ մենք երիտասարդներին ստիպում ենք տեխնոլոգիաներին գերազանցել այնտեղ, որտեղ դա սկզբունքորեն անհնար է: Փոխարենը, պետք է զարգացնել նրանց LQ-ն: Մենք պետք է կրեատիվ երեխաներ մեծացնենք, նրանց սովորեցնենք արարել նորարար գաղափարներ, այդպիսով ապագայում նրանց կապահովենք աշխատանքով:
Ջեքը վստահ է՝ եթե մենք այսօր երիտասարդ սերնդին հիմնովին նախապատրաստենք, ապա ապագայում հարկ չի լինի վախենալ արհեստական ինտելեկտից: Նախապատրաստել ասելով Ջեքը ենթադրում է հոգևոր արժեքների զարգացում, անալիտիկ հատկությունների, համակարգչային հմտությունների կատարելագործում:

LIFEHACKER

Տարածել