FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը` գրքում] Ալիս Մանրո. Կյանքի սիրո

[Շարունակությունը` գրքում] Ալիս Մանրո. Կյանքի սիրույն

ՔՈՐՐԻ


— Ամբողջ փողը մի տեղ հավաքելը, մի ընտանիքում կենտրոնացնելը լավ բան չէ, էն էլ էս տեսակ տեղում,— ասաց պր. Քարլթոնը,— այսինքն՝ աղջկաս՝ Քորրիի պես մեկի համար, էստեղ: Օրինակի համար էլի՝ նրա պես: Լավ չէ: Նույն մակարդակին մարդ չկա:
Քորրին սեղանի մյուս կողմից նայում էր ուղիղ հյուրի աչքերի մեջ: Երևի զվարճալի էր համարում:
— Ո՞ւմ հետ ամուսնանա,— շարունակեց հայրը,— քսանհինգ տարեկան է:
Քորրին հոնքը տնկեց ու դեմքը ծամածռեց:
— Մի տարի բաց թողեցիր,— ասաց,— քսանվեց:
— Շարունակիր նույն ոգով,— ասաց հայրը,— խնդա, ինչքան ուզես:
Քորրին բարձրահունչ ծիծաղեց. էլ ի՞նչ կարող էր անել, մտածեց հյուրը: Հյուրի անունը Հովարդ Ռիթչի էր, միայն մի քանի տարի էր Քորրիից մեծ, բայց արդեն կին–երեխայով էր բեռնված, ինչպես հայրն արդեն հասցրել էր տեղեկանալ:
Քորրիի դեմքի արտահայտությունն անընդհատ փոխվում էր: Սպիտակափայլ ատամներ ուներ, կարճ, գանգուր, սևին խփող մազեր: Բարձր այտոսկրեր, որոնց վրա լույսը բեկվում էր: Փափուկ կանանցից չէր: Շատ միս չունի ոսկորի վրա, ասելու էր հայրը, եթե էլի խոսեր: Հովարդ Ռիթչին մտածեց, որ գոլֆի ու թենիսի վրա շատ ժամանակ ծախսող տեսակից է: Չնայած սուր լեզվին՝ միտքը դժվար թե սովորականից տարբեր լինի, մտածում էր նա:
Գրքի նկարագիրն ու գինը՚ այստեղ:

Տարածել