ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] Իսլամական պետության նախահայր

[ Արեվելյան խոհանոց ] Իսլամական պետության նախահայրերը. Ասասիններ

1194 թվական, Երուսաղեմ, Պաղեստին: Շիա մուսուլման ասասինների առաջնորդը հրավեր է ուղարկում Արևելքում խաչակիրների առաջնորդ, Երուսաղեմի քրիստոնյա թագավոր Հենրիին՝ այցելելու Հյուսիսային Իրանի լեռներում ասասինների հիմնած անառիկ ամրոցները [1]: Եվրոպացի խաչակիրների վրա սարսափ տարածող մարդասպանների ղեկավարը թագավորին հրավիրել էր իր ամրոց՝ թուրքերի դեմ դաշինք կազմելու համար բանակցելու: Հենրին ընդունում է հրավերը: Արևելյան տիրակալը իր արևմտյան հյուրին դիմավորում է պատվով ու ցուցադրում իր անառիկ ամրոցները: Հզոր Ռեշտ ամրոցում ասասինների առաջնորդն ասում է.

Քո ծառաները երբեք չեն կարող քեզ ծառայել այնքան հավատարիմ, որքան իմ ծառաները` ինձ:
Կարող են, - պատասխանում է թագավորը:

Ասասինների ղեկավարը բղավելով դիմում է աշտարակի վրա գտնվող իր երկու ենթականերին: Նույն պահին նրանք նետվում են ցած ու ջարդուփշուր լինում ժայռերի վրա: Խաչակիրների թագավորն ապշում է: Իրենց առաջնորդի հրամանով ասասինները մեկը մյուսի հետևից շարունակում են նետվել աշտարակից: Հենրին գլխավոր ասասինին աղաչում է դադարեցնել: Տեսարանը շարունակվում է, մինչև որ թագավորը խոստովանում է, որ չունի և երբեք էլ չի ունեցել մարդիկ, որոնք հանուն իրեն կանեն դա:
Արևմուտքն առաջին անգամ ականատես է լինում ֆանատիզմի հասնող արևելյան նվիրվածության, հանուն գաղափարի ու հեղինակության զոհվելու պատրաստակամության: Ոչ արաբներին, ոչ  թուրքերին և ոչ էլ խաչակիրներին չի հաջողվում հաղթել ասասիններին: Միայն 1256 թվականին մոնղոլները գրավում ու ավերում են հռչակավոր Ալամուտ ամրոցն ու կոտորում վերջին ասասիններին: Համատարած «ահաբեկչությունը որպես քաղաքականություն» օգտագործելու գաղափարը առժամանակ մոռացվում է:
Անցնում է ավելի քան 700 տարի:
1983 թվական, հոկտեմբերի 23, Բեյրութ, Լիբանան: Վաղ առավոտյան 5 տոննա պայթուցիկով բեռնված բեռնատարները հաղթահարում են փշալարը,  խոյահարում դարպասները և հարվածում Արևմտյան խաղաղապահ ուժերի զորանոցներին: Ուժգին պայթյունից զորանոցները ամբողջությամբ փլվում են՝ խլելով 241 ամերիկացի և 58 ֆրանսիացի զինվորականների կյանքերը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնում է շիական Ազատ իսլամական-հեղափոխական շարժումը:  Բեյրութի միջադեպը դառնում է ժամանակակից պատմության մեջ Արևմուտքի դեմ կազմակերպված նմանատիպ առաջին խոշոր հարձակումը, երբ մահապարտը իր զոհերի հետ սպանում է նաև ինքն իրեն: «Ահաբեկչությունը որպես քաղաքականություն» գաղափարը վերածնվում է, երբ կրկին բախվում են արևմտյան և արևելյան քաղաքակրթությունները:
 


[1] Ասասիններ11-րդ դարի վերջին հիմնված շիական իսլամի Իսմայիլիական ուղղության խմբավորում, որը միջնադարում համարել են աղանդ: Ասասին անունը գալիս է հաշհաշին անունից, որի հիմքում ընկած է հաշիշ բառը: Նրանց այսպես էին անվանում հաշիշ օգտագործելու և տրանսի մեջ մտնեու համար: Ասասինները հայտնի էին որպես լավ կազմակերպված, կարգապահ մարտիկներ, որոնք բոլոր առումներով հավատարիմ էին համայնքի ղեկավարին: Նրանք պայքարում էին սուննիական Արաբական խալիֆայության ու խաչակիրների դեմ` անակնկալ սպանելով իրենց թշնամիների առաջնորդներին:

Տարածել