ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[ Արեվելյան խոհանոց ] «Ամերիկյան օրիենտալիզմ» կամ

[ Արեվելյան խոհանոց ] «Ամերիկյան օրիենտալիզմ» կամ ինչպես 9/11-ը փոխեց ամերիկացիների պատկերացումներն Արևելքի մասին

2001 թվականի հոկտեմբերյան մի սովորական օր էր, Համաշխարհային առևտրի կենտրոնի վրա Ալ Կաիդայի հարձակումից 2 շաբաթ էր անցել: Պակիստանից գրին քարտով ներգաղթած Անսար Մահմուդը Նյու Յորքում պիցցա էր առաքում: Մահմուդը հենց նոր էր քրոջը նամակ ուղարկել՝ պատմելով, թե որքան գեղեցիկ է Հուդզոն գետի հովիտը: Ցանկանալով քրոջը նաև լուսանկար ուղարկել՝ նա ընտրեց դիտարժան մի վայր ու երկու հոգու խնդրեց իրեն լուսանկարել գետի և աշնանային գույնզգույն ծառերի ֆոնին: Լուսանկարվելուց շատ չանցած Մահմուդը իր բոսից զանգ ստացավ. ոստիկանությունը պիցցերիա էր ժամանել ու ցանկանում էր նրա հետ խոսել: Մահմուդը չգիտեր, որ իր լուսանկարվելու վայրը շատ մոտ էր ջրի մաքրման կայանին: Ինչ-որ մեկը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ մի կասկածելի անձ լուսանկարում էր կայանը:
Հաջորդ 3.5 տարին Մահմուդ Անսարը Հարավային Ասիայից ժամանած ու մուսուլման այլ մարդկանց հետ անցկացրեց ազատազրկման վայրերում: Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով որևէ ապացույց չգտնելով՝ իրավապահները նրան այլ մեղադրանք ներկայացրին: Իբր Մահմուդը ժամկետանց վիզաներ ունեցող 2 պակիստանիցների օգնել էր մնալ Միացյալ Նահանգներում: Սակայն մեղադրյալը այդ մարդկանց չէր էլ ճանաչում:
Անսար Մահմուդը միայն մեկն էր այն անհամար մուսուլման ու մուսուլմանի տեսք ունեցող ներգաղթյալներից ու քաղաքացիներից, որոնք իրենց վրա զգացին 9/11-ի հարձակումների ծանր հետևանքները: Դպրոցներում մուսուլմաններին ու հարավասիացիներին հետապնդում և ծաղրում էին: Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ու ոստիկանությունը հսկողության տակ էին առել բազմաթիվ մուսուլման ամերիկացիների՝ հետևելով նրանց էլեկտրոնային փոստին, սոցիալական ցանցերում նրանց էջերին ու գաղտնալսելով նրանց հեռախոսազրույցները:






Լրտեսներ ներդրվեցին մուսուլմանական համայնքներ ու աղոթատեղիներ: Ձերբակալվեցին, դատապարտվեցին ու արտաքսեցին կասկածելի հազարավոր տղամարդիկ ու կանայք, որոնք իրավապահների կամ քաղաքացիների պիտակին էին արժանացել կամ ներգաղթի մանր կանոններ էին խախտել: Ոմանց էլ «հայրենասերները» սպանեցին գազալցակայաններում կամ խանութներում, որտեղ նրանք աշխատում էին: Մուսուլման ահաբեկիչների կերպարները բազմապատկվեցին ամերիկյան մեդիայում, հոլիվուդյան ֆիլմերում, հեռուստատեսությամբ, նորություններում ու վիդեոխաղերում:
2004 թվականի մարտին, երբ Անսար Մահմուդը Նյու Յորքի դաշնային մեկուսարանում սպասում էր, թե իրեն երբ ցմահ կարտաքսեն Պակիստան, «Նյուզվիքը» հոդված հրապարակեց Էնդրյու Լլոյդ Վեբերի «Բոմբեյ դրիմս» (Բոմբեյի հեքիաթներ) մյուզիքլի մասին, որը բեմադրվելու էր Բրոդվեյում: Պիեսի հիմքում Բոմբեյի հետնախորշից դուրս պրծած ու կինոաստղ դարձած երիտասարդի պատմություն էր: «Նյուզվիքը» գրեց, որ մյուզիքլը դիպուկ ներկայացնում էր Միացյալ Նահանգներում հարավասիացիների նոր սերնդին, որոնք իրենց հետքն էին թողնում ամենուր՝ Հոլիվուդից մինչև Ուոլ Սթրիթ: Հոդվածը ներկայացնում էր հարավասիացի բանկիրներին, քաղաքական գործիչներին, տնօրեններին, դերասաններին: Նշվում էր, որ Սիլիկոնի  հովտում, ամենաէլիտար ամերիկյան քոլեջներում ու համալսարաններում հարավասիացիները մեծ տեղ ունեն, իսկ ԱՄՆ-ում բնակվող հնդիկ ընտանիքի եկամուտը միջին ամերիկյան ընտանիքից ավելի էր 65 տոկոս:
Հակասությունն ակնհայտ էր: Հարավասիացիների մի շերտը վախի ու ծաղրի առարկա էր դարձել, արտաքսման ու օրինական բռնության թիրախ: Մյուս խումբը գովերգվում էր Միացյալ Նահանգներին մատուցած հասարակական, տնտեսական ու մշակութային ավանդի համար: Սակայն մի բան հստակ էր՝ 9/11-ին հաջորդած շրջանը հարավասիացիների ամերիկյան համայնքի մեջ խորը բաժանումներ մտցրեց:[1]


[1]Ամբողջ հոդվածը՝ American Orientalism

Տարածել