BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը` գրքում] Անդրե Ժիդ. Եթե հատիկը չ

[Շարունակությունը` գրքում] Անդրե Ժիդ. Եթե հատիկը չմեռնի

ՀԱՏՎԱԾ


....Փորձում էի նրա հետ խոսել, սակայն ձայնս այլևս նրան չէր հասնում, իսկ երբ փորձում էր որևէ բան ասել, ապա բառերը չէի հասկանում։ Ուզում էի, որ հանգստանա, և վերցրի նրա առջև դրված տետրը, սակայն նա շարու­ նակում էր ձեռքը վերմակի վրայով շարժել։ Վերջա­ պես քնեց, և դիմագծերն աստիճանաբար հարթվեցին, ձեռքերը դադարեցին ցնցվելուց… Ու հանկարծ, նայե­ լով նրա խեղճ ձեռքերին, որոնք քիչ առաջ ապարդյուն ջանքեր էին գործադրում, պատկերացրի դրանք դաշ­ նամուրի ստեղների վրա, և այն միտքը, որ ինչ–որ ժա­ մանակ այդ ձեռքերն անճարպիկ փորձում էին հաղոր­ դակցվել պոեզիայի, երաժշտության, գեղեցկության հետ… Այդ միտքն ինձ մեծ համակրանքով համակեց, և մահճակալի առջև ծնկի իջնելով, արտասվելով դեմքս թաղեցի ծածկոցի մեջ, որպեսզի խլացնեմ հեկեկոց­ ներս։
Անձնական տխրություններն ինձ մոտ արցունքներ չեն առաջացնում, և որքան էլ սիրտս վշտի մեջ լինի, դեմքս մնում է չոր։ Բանն այն է, որ իմ մեջ մշտապես ինչ–որ բան է բնակվում, որը հեգնում է ինձ և ասում. «Դե–դե, դու այնքան էլ դժբախտ չես»։ Դրա հետ մեկ­ տեղ պատրաստ եմ, ուրիշների դժբախտությունները տեսնելով, արցունքներ հեղել։ Դրանք առավել ուժ­ գին եմ զգում, քան իմ սեփականը, ու մշտապես պատ­ րաստ եմ հեկեկալու գեղեցկություն, ազնվություն, նվիրվածություն, երախտագիտություն,              քաջություն կամ պարզ, մանկական զգացումներ տեսնելիս։ Ճիշտ նույն ձևով արվեստի ստեղծագործության ցանկա­ ցած շատ ուժգին զգացողություն ինձ մոտ անմիջապես ուղեկցվում է արցունքներով՝ ի զարմանս նրանց, ով­ քեր թանգարանում կամ համերգի ժամանակ իմ կող­ քին են լինում։ Հիշում եմ երիտասարդ անգլուհիների անզուսպ ծիծաղը Ֆլորենցիայի Սեն Մարկոս մենաս­ տանում, երբ նրանք ինձ տեսան Անջելիկոյի1 մեծ որմ­ նանկարի առջև արցունքների հեղեղ թափելիս։ Այդ ժամանակ ինձ ընկերակցում էր ընկերս՝ Գեոնը, որը նույնպես ինձ հետ լաց էր լինում, և համաձայն եմ, որ մեր ընդհանուր ողբի տեսարանն իսկապես շատ ծի­ ծաղելի էր։ Նույն ձևով Ագամեմնոն անվան միայն հի­ շատակումն իմ մեջ բացում էր թաքնված փականները, և Արքաների արքայի նկատմամբ ունեցած հարգանքից ու առասպելական զգացումից սկսում էի լաց լինել։ Իսկ հիմա ոչ այնքան ցնցված էի իմ կորստից (և անկեղծ լինելու համար ստիպված եմ խոստովանել, որ այդ կո­ րուստն ինձ գրեթե չէր տխրեցնում, ավելի շուտ ինձ տխրեցնում էին մորս տառապանքները, իսկ նրանից բաժանվելը՝ ոչ այնքան) և լաց էի լինում ոչ թե վշտից, այլ այդ սրտի նկատմամբ տածած հիացմունքից, որը երբեք հասանելի չէր որևէ վատ երևույթի համար, և որը բաբախում էր միայն ուրիշների համար, անխոնջ կեր­ պով ծառայություն էր մատուցում՝ ելնելով ոչ այնքան բարեպաշտությունից, որքան բնածին ուժից դրդված, և այնպիսի զսպվածությամբ, որ մայրս Մալերբի նման, գուցեև ավելի անկեղծորեն, կարող էր ասել. «Ես միշտ իմ ծառայությանը նայել եմ որպես չնչին զոհաբերու­ թյան, և ամեն անգամ, ինչպիսի խորանի առջև էլ այն մատուցել եմ, արել եմ ամոթով ու դողացող ձեռքե­ րով»։ Ինձ հատկապես հիացնում էին նրա մշտական, կյանքի մասը կազմող ջանքերը՝ գոնե մի փոքր մոտե­ նալու համար այն ամենին, ինչը նրան գեղեցիկ ու սիրո արժանի էր թվում։
 
Մորս հետ մենակ էի այդ մեծ սենյակում՝ ներկա լինելով մահվան հանդիսավոր գալստյանը, լսում էի, թե ինչպես են իմ մեջ արձագանքում նրա դիմադրող սրտի տագնապահարույց բաբախյունները։ Ինչպե՜ս էր նա դեռ շարունակում պայքարել։ Ես ուրիշ հոգեվար­ քերի էլ եմ ականատես եղել, բայց դրանցից ոչ մեկն այդքան վսեմ չի եղել. կամ դրանք ինձ ներկայանում էին որպես կյանքի բնական ավարտ, կամ էլ նրանց ես այնքան էլ ուշադիր չէի հետևել։ Ակնհայտ էր, որ մայրս գիտակցության չէր գալու, սակայն հարկ չհամարե­ ցի կանչել մորաքույրներիս, և նախանձախնդրորեն պահպանում էի նրա կողքին գտնվելու հնարավորու­ թյունը։ Մարին ու ես ներկա գտնվեցինք նրա վերջին ակնթարթներին, ու երբ վերջապես սիրտը դադարեց բաբախելուց, ամբողջ էությամբս զգացի, որ ընկնում եմ սիրո, վշտի և ազատության անդունդը։
Այդ ժամանակ նկատեցի, որ միտքս տարօրինակ կերպով հակվածէ արբենալու վսեմ երևույթներից։ Սգի առաջին ժամանակները, որքան հիշում եմ, անցկացրի մի տեսակ հոգևոր արբեցման մեջ, որն ինձ դրդում էր ամենաչմտածված քայլերի, և բավական էր, որ դրանք ինձ ազնիվ թվային, և ինձ այլևս անհրաժեշտ չէր, որ միտքս ու սիրտս դրան հավանություն տային։ Ես սկսե­ ցի նույնիսկ ամենահեռավոր ազգականներին, որոնց մեջ կային նաև այնպիսիք, ովքեր մորս հազիվ էին ճա­ նաչում, տարբեր թանկարժեք զարդեր ու առարկաներ բաժանել, որոնք պատկանում էին մորս և այդ պատ­ ճառով էլ շատ թանկ էին ինձ համար։
Այդ թանկարժեք իրերից բաժանվելու այդ վսեմ պա­ հին պատրաստ էի ամբողջ կարողությունս ու նույնիսկ ինքս ինձ նվիրելու, ու ներքին հարստության զգացումը տոգորում էր ինձ, դրդում շեշտակի ինքնահրաժար­ ման։ Զսպվածության միտքն անգամ ինձ ամոթալի էր թվում, իսկ ես ինձ թույլ էի տալիս անել միայն այն, ինչը հնարավորություն էր տալիս հիանալու ինքս ինձնով։ Ազատությունը, որին տենչում էի մորս կենդանության օրոք, արբեցնում էր ծովային քամու պես, որից շունչս կտրվում էր, գուցե և վախ էր ներշնչում։ Ինձ զգում էի հանկարծ ազատություն ստացած բանտարկյալի պես, որի գլուխը պտտվում է և նման է անսպասելիորեն պա­ րանը կտրված օդապարուկի, խարսխից պոկված նա­ վակի, քամու և ալիքների խաղալիքը դարձած բեկորի։ Ես ոչինչ չունեի, որից կարող էի կառչել։ Ինձ մնում էր միայն զարմուհուս հանդեպ տածած սերը, և նրա հետ ամուսնանալու մտադրությունն ինձ համար միակ ուղենիշն էր հանդիսանում։ Իհարկե, ես սիրում էի նրան, վստահ էի իմ սիրո մեջ և նույնիսկ զգում էի, որ նրան ավելի շատ եմ սիրում, քան ինձ։ Երբ նրա ձեռքն էի խնդրում, ավելի շատ ոչ թե իմ, այլ նրա մասին էի մտածում։ Կարծես հմայված լինեի այն անսահման ազատությամբ, որն ուզում էի նրան նվիրել՝ չմտածե­ լով, որ այդպիսի ազատությունը կարող է վտանգնե­ րով լի լինել։ Ես ինձ թույլ չէի տալիս մտածել, որ իմ պոռթկման մեջ դրանցից ոչ մեկը չեմ կարող հաղթա­ հարել, և ցանկացած զգուշավորություն ինձ վախկո­ տություն կթվար։
Մեր ամենաանկեղծ արարքները ամենաքիչն են կշռադատված լինում, և դրա արդյունքում դրանց հա­ մար բացատրություններ ենք փնտրում, սակայն չենք գտնում։ Ինձ ուղղորդում էին ճակատագիրը և, հնա­ րավոր է, իմ էությանը մարտահրավեր նետելու քո­ ղարկված ցանկությունը։ Մի՞թե, ի դեմս Էմմանուելի, ես առաքինությունը չէի սիրում։ Ներսումս եղած դժոխքը պետք է ամուսնանար երկնքի հետ, սակայն այդ պահե­ րին դժոխքի հետ հաշվի չէի նստում. իմ կորստից բխող արցունքները հանգցրին այդ դժոխքի բոլոր կրակները, և կարծես երկնագույնից կուրացած լինեի, ու այն, ինչ չէի ցանկանում տեսնել, դադարում էր ինձ համար գո­ յություն ունենալուց։ Հավատում էի, որ կարող եմ ինձ ամբողջովին նրան նվիրել, և անվերապահորեն այն իրականացրի։ Որոշ ժամանակ անց մենք նշանվեցինք։

Զանգակ Հրատարակչություն


 
 
 

Տարածել