FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Անդրեյ Լոշակ. Մարդկանց լավ լուրեր են պետք

Անդրեյ Լոշակ. Մարդկանց լավ լուրեր են պետք

Մենք ամեն օր արթնանում ենք համացանցում,հեռուստացույցով,ռադիոյով կամ թերթերում վատ լուր կարդալու սովորական դարձած սպասումով:Այսօր էլ բացառություն չէր:Նիսի ահաբեկչությունը թերևս ցնցեց միայն իր նոր մեթոդով: Այս անգամ արկ կամ  մահապարտ չէր պայթել, ոչ մեկի չէին գլխատել կամ գնդակահարել: Այս անգամ տարբերությունն այն էր, որ բեռնատարն էր անցել Անկախության տոնը նշող մարդկանց վրայով:

Ահաբեկչության, պատերազմի, դաժանության, ցավի պատմությունները հատկապես ազդում են նրանց վրա, ում պարտավորությունն է հաղորդել այդ ամբողջ սարսափի մասին: Այդ մարդիկ լրագրողներն են, որ ի պաշտոնե պարտավոր են թաքցնել ապրումները:

Նիսի ամբողջ սարսափը անձամբ ես զգացի բոլորվին այլ թեմայով` Ոսկե ծիրանի շրջանակում ռուսաստանցի հայտնի լրագրող Անդրեյ Լոշակի վարպետության դասընթացը լուսաբանելիս:  Անդրեյը անցած տարի նկարահանել էր Ավրորա մարդասիրական մրցանակին առաջադրված հերոսների մասին 5-րոպեանոց ֆիլմեր:
Մի հատված Ավրորայի ու լավ լուրեր հաղորդելու կարևորության մասին` Անդրեյ Լոշակի վարպետության դասից.
Такие дела ինտերնետ պարբերականը: Մենք գրում ենք  մարդկանց  մասին,  որոնց պետությունը հրաժարվում է օգնել, փրկել: Մի անգամ ինձ մոտեցավ մի կամավոր (ես հատուկ վերաբերունք ունեմ կամավորների հանդեպ, նրանք ուրիշ տեսակի մարդ են, իրենց ժամանակը պատրաստ են անվճար տրամադրել ուրիշներին, դա թանկ բան է), ասաց` «ինձ ընկճում է այն, ինչ դուք գրում եք ամեն օր: Բայց չէ՞ որ ինչ-որ տեղից պետք է ուժ ստանալ, լիցքավորվել, օրինակ լինել` ինչպես օգնել մարդկանց»: Ես այն ժամանակ անակնկալի եկա այդ հարցից, պատասխան չունեի: Մեզ շրջապատում են հեռուստացույցով ցուցարդվող, համացանցում տարածվող ցավը, տանջանքը: Այդ ամբողջ սարսափը ստեղծում է զգացմունքային ֆոն, ազդում լրագրողներիս վրա: Այդ ինֆորմացիոն ապուրից մենք ուղղակի խեղդվում ենք: Դա շատ ծանր է: Բացասականը հաղորդելու գայթակղությունը  այնքան է կլանում, որ մոռանում ես` մարդկանց պետք են ոգեշնչող լուրեր:

Տարածել