[Newmag Summer Fest] Գրող Անդրեյ Մաքսիմով. Գեղարվեստական գրականությունը խոստովանություն է, հրապարակախոսությունը՝ քարոզ (տեսանյութ)

Newmag Summer Fest-ի շրջանակում զրուցել ենք ռուս գրող, ռեժիսոր, լրագրող Անդրեյ Մաքսիմովի հետ։ Նա բանաստեղծ Մարկ Մաքսիմովի որդին է։ Երկար տարիներ համալսարաններում ղեկավարում է լրագրողական ու ռեժիսորական ֆալուլտետների առանձին մասնագիտական խմբեր, նորելուկ գր
1. Իմ ամբողջ կյանքը անցել է գրքերի հետ։ Թաղամասում, որտեղ ապրում էի, մի քանի գրախանութ կար, առաջին հարկում պլաստինկաներ, հուշանվերներ էին, իսկ հետո գրքեր ու գրքեր։ Ցուցափեղկերին միանգամից նկատում էիր գեղարվեստական գործերը, իսկ հիմա գրախանութներում ամենատեսանելի վայրերում նոն-ֆիքշնն է։
2.Նոն-ֆիքշնն անընդհատ փոխվում է, ու փոխվում է հենց շուկայի թելադրանքով։ Գեղարվեստական գրականության դեպքում այդպես չէ։ Գեղարվեստական գրականությունը, կարծես, խոստովանություն է, հրապարակախոսությունը՝ քարոզ։
3. Հիմա մարդիկ, ցավոք, չեն հանգստանում, միշտ զբաղված են, նրանց միտքը անընդհատ ինչ-որ բանով զբաղված է, ժամանակակից մարդը ամեն րոպե մի բան պետք է անի, գուցե քաղաքականությունն է այդպիսին։
4. Մարդիկ սկսել են կարդալ այն, ինչն օգտակար է, ու ոչ թե այն, ինչը հետաքրքիր է։
5.Այն գրողները, ովքեր գրում են լուրջ գրականություն, նրանց համար գիրքը գումար աշխատելու միջոց չէ։ Ա՛յ գումար աշխատում են, երբ տպաքանակը 100.000 է, լավ, գոնե 70.000։
6. Հեղինակի հաջողությունն այն լեզուն է, որով գրում է։ Գրողի համար կարևորը ոչ թե ազգանունն է, այլ լեզուն։
7. Ռուսերենով գրող հայ գրողները, չեն համարվում հայ։ Նրանք ռուս գրող են, եթե նույնիսկ ազգանունով հայ են։
8. Խորհրդային միության փլուզումից հետո գուցե 15 երկրներ առանձնացան, բայց մշակութային կապը դեռ կա, թեկուզ ոչ այքդան ամուր, որքան այն ժամանակ, բայց պահպանվել է։
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
