FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

9 հավելված, որոնք կընդլայնեն Android-ի տեսախցիկի հ

9 հավելված, որոնք կընդլայնեն Android-ի տեսախցիկի հնարավորությունները

1․ Open Camera. RAW ֆորմատի ֆոտոներ ստանալու համար
Open Camera-ն պարզ հավելված է, ունի լավ ֆունկցիաներ, որոնք կօգնեն փոխարինել տեսախցիկը: RAW պատկերների համար պետք կգա նաև հավելյալ խմբագիր, օրինակ`  Snapseed-ը:
2. A Better Camera.  HDR  որակի նկարահանում անելու համար
HDR ռեժիմով նկարահանման համար A Better Camera-ն լավագույն հավելվածներից է:  Ֆունկցիան հավելյալ գործողություններ չի պահանջում: Հավելվածն անում է երեք տարբեր էքսպոզիցիայով ֆոտո ու միավորում է դրանք: Գլխավորը, նկարահանման ժամանակ հեռախոսն ուղիղ պահել:
3. Motion Stills. Կօգնի գիֆեր ստանալ
Հավելվածի օգնությամբ կարելի է նկարել 3 վայրկյանանոց կարճ վիդեոներ, դրանք դարձնել GIF ֆորմատի, կիսվել ընկերների հետ: Կա նաև հնարավորություն հոլովակները պահել ավանդական որակով:  
4. Alfred. Հին հեռախոսը վերածում  է տեսահսկող խցիկի
Ներբեռնեք հավելվածը, միացրեք այն անլար ցանցին, հեռախոսը կամ պլանշետը տեղադրեք ձեր ընտրած վայրում և ունեցեք հսկող տեսախցիկ: Հետո նույն հավելվածը ներբեռնեք նաև ձեր սմարթֆոնի վրա, ու ամեն րոպե հսկեք այն, ինչ նկարահանվում է հին հեռախոսով:
5. Selfie Master. Վատ լուսավորության դեպքում լավ սելֆի ստանալու համար
Որոշ սմարթֆոնների տեսախցիկներ ունեն հատուկ լուսավորության ֆունկցիա` սելֆի անելու համար: Բայց եթե չկա նման ֆունկցիա, տեղադրեք Selfie Master-ը: Հավելվածն աշխատում է շատ պարզ. կոճակին սեղմելուց առաջ, հեռախոսի էկրանը դառնում է վառ սպիտակ գույնի ու լուսավորում է դեմքը: Հավելվածն ունի նաև ֆիլտրեր ու այլ հնարավորություններ:
6. Framelapse. Արագացված վիդեոներ ստանալու համար
Framelapse-ը թույլ է տալիս առանց մեծ ջանքերի նկարահանել արագ վիդեոներ: Պետք է ընտրել հատուկ կարգավորումն ու նկարահանել:  
7. Panorama 360 Camera.  360 աստիճան համայնապատկերներ անելու համար է
Panorama 360 Camera-ն գործի գցելու համար պետք է հեռախոսն անշարժ պահել ու դանդաղ տանել այն ուղղությամբ, որը ցույց կտա հավելվածը: Ծրագիրը կանի մի շարք նկարահանումներ, հետո դրանք կմիավորի այնպես, որ միացումները կլինեն անկատ: Պատրաստի նկարահանումը կարելի է նայել սարքի էկրանով կամ հատուկ վիրտուալ իրականության ակնոցներով:  
8. Bacon Camera. ձեռքով կարգավորվող ֆոտոներ անելու համար
Bacon Camera-ի միջոցով կարելի է իմանալ լուսազգայունությունը, սպիտակի բալանսը, ձեռքով ֆոկուս անել:  Ինտուիտիվ ինտերֆեյսն ավելի շատ հիշեցնում  է հայելային ֆոտոխցիկի էկրան: Միակ թերությունն այն է, որ կան ֆունկցիաներ,  որոնք, եթե սարքը չի աջակցում, ծրագիրն արգելափակում է: Ծրագիրը աշխատում է բոլոր Snapdragon պրոցեսորով աշխատող ժամանակակից հեռախոսների վրա:
9. AfterFocus. Ավելացնում  է կողքից արված ֆոտոների էֆեկտ
Երկու տեսախցիկներ ունեն գրեթե բոլոր սմարթֆոնները: Դրա առավելություններից մեկն այն է, որ կարելի  է լուսանկար անել կողիքց:  Եթե ձեր հեռախոսն ունի երկու տեսախցիկ, կօգնի AfterFocus-ը: Արեք լուսանկարը, ընդգծեք այն հատվածը, որը պետք է մնա ֆոկուսում, մյուս բոլոր մասերը կլինեն լղոզված: Լավ արդյունք ստանալու համար ստիպված կլինեք մի քիչ պարապել:

LIFEHACKER

Տարածել