BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անջելինա Ջոլիի առաջին հարցազրույցն ամուսնալուծությ

Անջելինա Ջոլիի առաջին հարցազրույցն ամուսնալուծությունից հետո. պարալիչ ու դեպրեսիա

ՙ«Հասունացման շրջանում ես շատ էի անհանգստանում մորս համար: Եվ չեմ ցանկանում, որ իմ երեխաները նույն աստիճան անհանգստանան ինձ համար: Ես կարծում եմ, որ եթե լացելու կարիք կա՝ ավելի լավ է անել դա լոգասենյակում, այլ ոչ երեխաների աչքի առաջ: Նրանք պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ լավ է լինելու, անգամ եթե դու ինքդ դրանում վստահ չես» - անկեղծացել է Ջոլին:
https://www.instagram.com/p/BXBFsrLA0iW/
Շուտով Netflix-ը կցուցադրի Ջոլիի վերջին աշխատանքը՝  First They Killed My Father; A Daughter of Cambodia Remembers դոկումենտալ ֆիլմը: Այն պատմում է կամբոջիացի գրող և իրավապաշտպան Լունգ Անգի հետ կատարված ահասարսուռ դեպքերը, որոնք տեղի են ունեցել Անգի հետ Կարմիր կխմերների իշխանության օրոք: Ինչից հետո դերասանուհին պլանավորում է դադար վերցնել՝ որոշումը բացատրելով այսպես.  «Ես ուղղակի ցանկանում եմ համեղ նախաճաշեր պատրաստել և հետևել տան կարգ ու կանոնին: Երեխաներիս խնդրանքով անգամ այցելելու եմ խոհարարական դասընթացների: Քնելուց առաջ ես միշտ մտածում եմ՝ արդյոք այսօր ես լավ մայր եմ եղել»:
https://www.youtube.com/watch?v=Ty34ABLXur8
Բացի այդ Ջոլին նաև խոստովանեց համացանցում բազմաթիվ անգամ շրջանառվող առողջական խնդիրների մասին. 2016-ին իր մոտ ախտորոշեցին Բելլի կաթվածը՝ դեմքի նյարդային համակարգի անդամալուծությունը: Ըստ դերասանուհու հիվանդությունից նրան օգնեց ասեղնաբուժությունը:
https://www.instagram.com/p/BXBcISfAHwz/
Նշենք, որ մայիսին Բրեդ Փիթը ևս խոսեց ամուսնալուծության մասին՝ շեշտելով, որ ընտանիքի փլուզման մեջ մեղավոր է միայն նաև և իր խնդիրները ոգելից խմիչքների հետ:
https://www.instagram.com/p/BXB3p6nga9F/

Տարածել