«Եթե ուզում ես ապրել, կյանքը քեզ մշտապես տալիս է հնարավորություններ՝ առավելով». Անի Քոչարը՝ Գյումրիում (լուսանկարներ)
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը նախաձեռնել էր հանդիպում Անի Քոչարի հետ: Գյումրեցիների հետ մտերմիկ մթնոլորտում գրողը ներկայացրել է իր գրքի հիմնական ուղերձները: Քաղցկեղի դեմ պայքարող Անին այդ ընթացքում նաև գրում էր՝ համազ
Գյումրու կենտրոնական գրադարանի լեփ-լեցուն սրահում Անի Քոչարը ներկայացրեց իր պատմությունը, պատմեց հիվանդության դեմ իր դժվարին պայքարի, ծանր ապրումների մասին։ Նա «Հանձնվել չկա՛» գիրքը գրել է ոչ թե քաղցկեղի մասին, այլ հավատի, սիրելու, վճռականության մասին.

«Հիվանդը կարիք ունի սատարող, սթափեցնող խոսքի, մեկը պետք է ասի, որ իրավունք չունես հանձնվելու: Եթե ուզում ես ապրել, կյանքը քեզ մշտապես տալիս է հնարավորություններ՝ առավելով»։ Գրքում հեղինակը փոխանցում է անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, ոգևորել, օրինակ դառնալ:

«Եթե անգամ ամբողջ աշխարհը չհավատա քեզ, պետք է հավատաս ինքդ քեզ ու ոտքի կանգնես քո մեծ հավատով։ Հավատը իմ պայքարի ուղենիշն է եղել, իմ կյանքում չկա որևէ հաղթանակ, որն առանց հավատի լինի։ Եթե հավատում ես, կտեսնես»:

Հեղինակը ներկաներին հորդորեց ցանկացած փորձության պահին չկորցնել սթափությունը, ու երբեք չչարանալ։ Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով և հաջորդ հանդիպման ակնկալիքով:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան