BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Հանձնվել չկա». գրքի առաջին արձագանքներն ու ընթերց

«Հանձնվել չկա». գրքի առաջին արձագանքներն ու ընթերցողների անկեղծ կարծիքները

newmag-y-n

Newmag-ն 2020-ի ամռանը ներկայացրեց լրագրող Անի Քոչարի «Հանձնվել չկա» գիրքը: Հրատարակումից անմիջապես հետո գրքի հանդեպ մեծ հետաքրքրություն առաջացավ թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս՝ արտերկրում ապրող մեր հայրենակիցները պատվիրում են գիրքն առցանց: Մեր խմբագրությունը և Անին օրվա ընթացքում ստանում են բազմաթիվ շնորհակալական նամակներ, որոնցից մի քանիսն առանձնացրել ենք :

Անիի պատմությունն ընթերցողները նաև սոցիալական ցանցերով ակտիվ շփվում են գրողի հետ, հայտնում իրենց կարծիքը գրքի վերաբերյալ և ամենակարևորը՝ շնորհակալություն հայտնում, որ հնարավորթյուն է տվել կյանքին նայել այլ՝ ավելի լուսավոր կողմից:

Սիրարփի Արզանյան, 26 տարեկան, Քաջարան, Հայաստան

«Հանձնվել չկա՛» գիրքն այսօր հասավ ինձ։ Չհամբերեցի, որոշեցի մի քանի ժամվա ընթացքում ընթերցել ու ավարտել։ Ու...Գիտե՞ք, ի՞նչն էր հետաքրքիրը. ամեն բառի մեջ զորություն կար, ամեն խոսքի մեջ խորհուրդ, ուժ ու հավատք կար։ Գիրքը ձեռքս առնելուն պես, յուրահատուկ զգացողություն ունեցա։ Չգիտեմ, թե որքա՞ն սեր, որքա՞ն ջերմություն կարող էր Անին ներդնել այս գրքի մեջ, որն այսպես փոխանցվեց ինձ՝ ընթերցողիս։ Բայց մի բան, որ հստակ էր ու անխուսափելի. յուրաքանչյուր բառով ապրումակցեցի նրան։ Այո՛, անհնար է առանց արցունքի, առանց էմոցիաների կարդալն ու չհասկանալը։

Զառա Կալեյան, 28 տարեկան, Արարատ, Հայաստան

Հպարտությամբ և մեծ հավատով ընթերցում եմ գիրքը։ Այդքան կամքի ուժ, այդքան սեր կյանքի հանդեպ միայն դու կարող էիր տալ ընթերցողին։ Ճիշտ է հուզմունքը շատ է, բայց հպարտությունս գերադասում է արցունքներիս։ Սիրելիներս կյանքի ամեն փուլում շնորհակալ եղեք Աստծուն ու հիշեք «Հանձնվել չկա՛»։

Ալեքս Սյուզաննա, 35 տարեկան, Արտաշատ, Հայաստան

Հարգանքի է արժանի, որ խոսում եք այս հիվանդության մասին և համարձակություն եք տալիս մյուսներին, ինչը շատ կարևոր է։

Անի Կարապետյան, 36 տարեկան, Երևան, Հայաստան

Բարի լույս հայություն, ինձ համար շատ կարևոր #musthave այս տարվա համար, ձեռք բերել և կարդալ՝ անպայման, սա ուժեղ և խելացի կնոջ պատմությունն է, որը մոտիվացնում է մեզ ապրել, սիրել կյանքը և գնահատել ամեն ակնթարթը:

Մաշա Գասպարյան, 29 տարեկան, Երեւան, Հայաստան

Անհնարա չփշաքաղվել... Ամեն տողի հետ վերանայում ես կյանքդ: Տողեր կան, որոնք հուզում են ու խեղդվում ես կարդալիս, տողեր էլ կան , որ ժպիտ են բերում դեմքիդ: Բայց այս ամենի հետ մեկտեղ յուրաքանչյուր տող ԱՊՐԵՑՆՈՒՄ է...

Էնքան մատչելի ու հասանելի ա գրված, որ մի շնչով կարդացի: Սա առհասարակ գիրք չի,այլ տպավորություն էր, որ մարդու `էս դեպքում Անի Քոչարի անձնական

նոթատետրը կամ օրագիրն ես գտել ու անհագ կարդում ես։ Այս գիրքը պետք է միշտ պահել դարակում, որ հուսահատ պահերին, երբ մոռանում ես ինչ լավ բանա կյանքը` կարդաս ու կյանքիդ նորովի նայես:

Խոսքեր չունեմ Անի ջան: Մենակ կասեմ Շատ ապրես, որ փորձել ես քո լուման ունենալ մարդկանց ապրեցնելու համար։ 

Անժելա Ղազարյան,  28 տարեկան, Վանաձոր, Հայաստան

Անի ջան շատ ուրախացա որ գիրքը լույս է տեսել,անկեղծ մենք շատ ենք զրուցել ես քո մեջ գերբնական մեծ ուժ եմ տեսել անբացատրելի մի բան դու օժտված ես երկնային այն գաղափարներով որ Աստված քո միջոցով քո մեծ էներգետիկան փոխանցում էիր մարդկանց որոնք քո միջոցով կյանքին էին վերադառնում աշխարհը ընկալում այլ արժեքներով, ես բազմիցս եմ հետևել քո ուղիղ եթերները և շատերը քո խորհուրդներով առաջնորդվելով կյանքը գնահատել են: Շնորհավոր Անի ջան, Հանձնվել չկա:

Նաիրա Գրգորյան, 39 տարեկա, Երևան, Հայաստան

Գրքի 145 էջերը կարդացի մի քանի ժամում։ Ձեր ցավի մեջ ինձ այնքա՛ն ծանոթ  զգացումներ գտա։ Շնորհակալ եմ, որ չեք լռել։

Արփինե Առաքելյան, Օհայո, ԱՄՆ

Սիրելի Անի, այս տողերը գրելուց առաջ չէի պատկերացնի, որ այսքան հարազատ կզգամ ձեզ: Կարդացի ձեր գիրքը մեկ շնչով, մի քանի ժամվա մեջ: Չեմ չափազանցի եթե ասեմ, որ առաջին էջից մինչև վերջ կարդալիս հուզվել եմ, լաց  եղել ու անգամ հեկեկացել: Ինչ խոսք, գիրքը կարդալուց հետո ամբողջ ներսս տակնուվրա եղավ շատ փոխվեցի ու շնորհակալություն էի հայտնում Ասծուն՝ ձեզ երկրորդ անգամ կյանք պարգևելու համար: Հզոր գիրք էր հզոր մարդու կողմից գրված: Շատ կուզեի օրերից մի օր անգլերեն լեզվով էլ թարգմանվեր և տպագրվեր: Մենք ապրում ենք ԱՄՆում, շատ կցանկանայի, որ հայերեն չիմացող մարդիկ էլ կարդային:

Արուսիկ Պողոսյան , 26 տարեկան, Քաջարան, Հայաստան

Ընդամենը հինգ րոպե առաջ փակեցի գրքի վերջին էջը։ Գիրք, որն ամբողջությամբ ընթերցեցի 90 րոպեների ընթացքում առանց մեկ վայրկյան իսկ ընդհատելու։ Այդ 90 րոպեների ընթացքում Անին ինձ վերադարձրեց հետ` դեպի իմ «դժոխքը», որի միջով անցել եմ տարիներ առաջ, նրա ամեն մի գրված խոսք և միտք կարծես իմը լիներ... Այնքա՜ն գեղեցիկ և պատկերավոր է գրել, այնքա՜ն ուժ, լավատեսություն և կամք կա գրքում։ Անի, կեցցե'ք, Դուք շա՜տ կարևոր և լավ գործ եք կատարել։ Վստահ եմ, որ Ձեր գիրքը դառնալու է չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարող մարտիկներիլուսավոր փարոսը: Շնորհակալ եմ, ինձ` որպես ընթերցողի, լավատեսությամբ, դրական մտքերով, երբեք չհանձնվելու մարտավարության կոչերով Ձեր պարգևած դրական լիցքերի և ոգեշնչման համար։

Դիանա Վարդանյան, 26 տարեկան, Երևան, Հայաստան

Հարգելի ու շատ սիրելի Անի Քոչար, ես Դիանան եմ, ով պայքարում է քաղցկեղի դեմ արդեն երկու տարի։ Ամեն բան ծանոթ էր,կարծես ես լսեի ձեր շուրթերից։ Այսօր առավոտյան մտա սենյակ, որտեղ ամեն բան մութ էր ու միայն վարագույրի ճեղքից արևը լուսավորում էր ձեր գրքի վերնագիրը՝ «Հանձնվել չկա», ես հասկացա, որ սա իմ նշանն էր։ Անի ջա՛ն, շնորհակալ եմ ձեզ անսահման։ Արցունքն աչքերիս եմ, բայց երկինքը ներսում։ Սիրում եմ ձեզ շատ։ Դուք մեծ ուժեք։

Տարածել

Հանձնվել չկա՛
Հանձնվել չկա՛

Անի Քոչար

2900 ֏

Նկարագրություն

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։