Պայքարել, սիրել ու կարդալ՝ «Հանձնվել չկա՛» գրքի հեղինակի հորդորը ընթերցողներին (տեսանյութ)
Անի Քոչարը իր «Հանձնվել չկա՛» գիրքը ներկայացրել է Էջմիածնի ընթերցողներին: Հանդիպումը տեղի է ունեցել «Մեր տունը» կազմակերպությունում, որտեղ և հավաքվել են ընթերցասերները: Գրքի մասին զրոցելուց բացի, Անին հորդորել է ներկաներին երբեք չհանձնվել, քանի որ ինքն իր փորձով արդեն հասկացել է՝ հանձնվել չկա՛: Կամակերպությանը Newmag հրատարակչությունը նվիրել է նաև իր գրքերը:
Ավելի քան 3 ժամ ու անպատասխան չմնաց և ոչ մի հարց: Սա կարոտի, քաղցկեղը հաղթահարելու և նոր կյանքը՝ սիրով ու գրքով սկսելու հանդիպում է: 6 տարվա դադարից հետո Անի Քոչարը առաջին անգամ ոտք է դնում «Մեր տունը» կազմակերպություն և նկատում՝ կարծես տարիները չեն անցել, նույն, հարազատ ու սիրելի դեմքերը ժպիտով դիմավորում են կրկին. «Հեռվում տեսնում եմ ծանոթ դեմքեր, նախկին սաներն են: Իմ պատգամը, որը նաև գրքում կա՝ սիրել, սիրել և կրկին սիրել: Սերն է միայն մեր կյանքը փոխում, սերը ամենքի հանդեպ»:
Այս տանը նրանց ամեն րոպե ուժ են տվել, հորդորել են՝ Դու կարող ես, չհանձնվես:
Էջմիածնի «Մեր Տունը» կազմակերպությունում Անին ոչ թե հյուր է, այլ տան ու վարչության անդամ: Այստեղ նրան սիրում, լսում ու սպասում են միշտ: Կազմակերպության հետ կապը չի ընդհատվել, ղեկավարը՝ Տիգրանուհի Կարապետյանը պատմում է, երբ Անին Գերմանիայում դարի չարիքի դեմ իր բաժին կռիվն է տալիս, միշտ կապի մեջ են եղել. «Ինքը հիվանդ ժամանակ հաղորդագրություն էր ուղարկում, որ ոնց են մեր տան գործերը, կարողանում ես պահել»:
Այստեղ հավաքված աղջիկները դժվարին փորձությունների են հանդիպել, նրանց շատ անհրաժեշտ է նման մի գիրք, մոտիվացիոն խոսք, որ համոզվեն՝ հանձնվել չկա՛ ոչ մի պարագայում:
Տիգրանուհի Կարապետյանը ընդգծում է՝ կազմակերպությունը 15 տարի շարունակ իր հարկի տակ ընդունում, կրթում ու դաստիարակում է աղջիկների, որոնք մեծ դժվարությունների են բախվել: Այս տանը նրանց ամեն րոպե ուժ են տվել, հորդորել են՝ Դու կարող ես, չհանձնվես: Հենց այս ուղերձով էլ Անին սկսեց ու շարունակեց հանդիպումը. «Կապ չունի, թե կյանքի այս կամ այն փուլում ինչ փորձության դեմ ես պայքարում: Այստեղ հավաքված աղջիկները դժվարին փորձությունների են հանդիպել, նրանց շատ անհրաժեշտ է նման մի գիրք, մոտիվացիոն խոսք, որ համոզվեն՝ հանձնվել չկա՛ ոչ մի պարագայում»:
Պատմություններն ու խորհուրդները շատ են: Բայց Անին առանձնացնում է ամենակարևորները. պայքարել, սիրել ու կարդալ:
Պատմություններն ու խորհուրդները շատ են: Բայց Անին առանձնացնում է ամենակարևորները. պայքարել, սիրել ու կարդալ: Դա կօգնի կյանքը արժևորել, աշխարհին ու հանդիպող դժվարություններին նոր հայացքով նայել:
Անի Քոչար
5800 ֏
Նկարագրություն
2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)