Անի Քոչարը ստորագրել է ընթերցասերների գրքերը, զրուցել և լուսանկարվել նրանց հետ (տեսանյութ)
Newmag հրատարակչությունը ներկայացրեց Անի Քոչարի «Հանձնվել չկա՛ » գիրքը: Հեռուստաշնորհանդեսից հետո ընթերցասերները շփվել են Անիի հետ, որը նաև ստորագրել է երկրպագուների գրքերը: Նրանցից շատերի հետ գրքի հեղինակը շփվում է սոցիալական ցանցերով, վիրտուալ ընկերները դեմ առ դեմ հանդիպմանը զրուցել են հիվանդության հաղթահարման մասին։ Անին իր արդեն օֆլայն ընկերներին խորհուրդ է տվել՝ կյանքի ոչ մի փուլում, ոչ մի խնդրի ժամանակ չհանձնվել, կյանքը պայքար է՝ պետք է հաղթել:
Տիկին Գոհարի տեսքը տոնական է, տրամադրությունը մարտական: Թիկնապահ-թոռնուհու ներկայությամբ, տատիկը մի պահ նույնիսկ քաղցկեղի մասին է մոռանում: Հետո ավելացնում՝ թափված մազերն են միայն մատնում. «Թոռնիկս թիկնապահս է, ամեն օր պարտադրում է վարդագույն շրթներկ քսել, այսօր կապույտ զգեստի հետ նույն գույնի մանիկյուր է ստիպել քսեմ»:
Անի Քոչարի պատմությունը կարդաց ու որոշեց՝ քաղցկեղը դատավճիռ չէ: Եթե Անին հաղթել է, ինքն էլ կհաղթի:
Երբ Գոհար Մարգարյանին ասել են քաղցկեղ ունի, չի հավատացել: Երբ բժշկի է դիմել, քաղցկեղն արդեն չորորդ փուլում էր: Վիճակը ավելի բարդացավ, երբ ԿՈՎԻԴ-19-ով վարակվեց: Գարնանը տիկին Գոհարի հույսի թելը քիչ էր մնում կտրվեր: Բայց ամեն ինչ մեկ գիշերում փոխվեց: Անի Քոչարի պատմությունը կարդաց ու որոշեց՝ քաղցկեղը դատավճիռ չէ: Եթե Անին հաղթել է, ինքն էլ կհաղթի: Ու հենց այդպես էլ սկսվեց տիկին պայքարը. «Ես ամեն օր թերթում եմ էս գիրքը, իրա խոսքերը գալիսա միտքս»:
Հույսի գիրքը ձեռքին, հավատը սրտում, տիկին Գոհարը Անիի հետ հանդիպել էր փափագում: Ամիսներ սպասեց ու նրա ցանկությունը վերջապես կատարվեց. հանդիպումը կայացավ:
Հույսի գիրքը ձեռքին, հավատը սրտում, տիկին Գոհարը Անիի հետ հանդիպել էր փափագում: Ամիսներ սպասեց ու նրա ցանկությունը վերջապես կատարվեց. հանդիպումը կայացավ: Տիկին Գոհարն էլ ունեցավ Անիի գիրքը ՝ Անիի մակագրությամբ: Հանդիպմանն էր եկել նաև Արմանը՝ հատուկ նպատակով. «Քույրիկիս համար եմ եկել, Մեծ Բրիտանիայում է ապրում: Նա կարդացել է գիրքը և ցանկություն ուներ, որ Անին անպայման մակագրեր, հիմա ցանկությունը կատարված է: Ես էլ եմ կարդացել գիրքը մեկ շնչով »:
Անին ինձ համար միշտ է եղել ուժեղ կնոջ խորհրդանիշ է:
Տիկին Վերգինեն Անիի ստորագրության համար հանդիպմանը եկել էր իր ձեռագործ տիկինիկով, տիկնիկագործ է, խոստացավ, որ մյուս անգամ Անիի հասակին համապատասխան տիկնիկ է բերելու: «Երբ լսեցի նրա պատմությունը, հուզվեցի ու որոշեցի՝ իմ ձեռագործ տիկնիկներից մեկը Անիին պետք է նվիրեմ: փորձել եմ աչքերը Անիի աչքերին նմանացնել... Անին ինձ համար միշտ է եղել ուժեղ կնոջ խորհրդանիշ է»:
Սիրով անում եմ, որովհետև ժամանակին ես էլ ունեի քաջալերանքի կարիք, ուրախ եմ, որ իմ օրինակով կարողանում եմ շատ մարդկանց հույս տալ, քաջալերել:
Անիի երջանկությունը կրկնակի է: Առաջին գրքի ու նոր կյանքի շնորհանդեսն էր: Անթիվ անհամար զանգեր ու նամակներ է ստացել: Մարդիկ կարդացել են, ոգևորվել, խնդրել են հանդիպել: «Սիրով անում եմ, որովհետև ժամանակին ես էլ ունեի քաջալերանքի կարիք, ուրախ եմ, որ իմ օրինակով կարողանում եմ շատ մարդկանց հույս տալ, քաջալերել»:
Անին խոստանում է, ընթերցողների հետ սա առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն է: Համավարակային վիճակը կայունանա թե չէ, մեծ միջոցառում կկազմակերպի, ցանկացողների հետ կհանդիպի: Գուցե այդ ժամանակ նաև տիկին Գոհարաը լիովին առողջացած լինի:
Անի Քոչար
5800 ֏
Նկարագրություն
2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն... Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։
Կարդա նաև
Ջերմ ու հաճելի միջավայրում Քրիստինա Սիմոնյանը ներկայացրեց իր փիլիսոփայական ֆանտաստիկ վեպը՝ «Արևի ընծաները» (լուսանկարներ)
Տեղի ունեցավ Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք Քրիստինա Սիմոնյանի «Արևի ընծաները» գիրքը (թրեյլեր)
«Սուպերհաղորդակցվողներ» գրքի հեղինակ Չարլզ Դահիգը ողջույնի խոսք է հղել հայ ընթերցողին (տեսանյութ)