[Անիծյալ երկուշաբթին] Տասնամյակն ավարտվեց․ 5 կարևոր դաս 2010-ականներից
Սա այն յուրահատուկ պահերից է, երբ գրողները և լրագրողները փորձում են առանձնացնել տասնամյակի «լավագույն» ու «վատագույն» պահերը: Փոխարենը, Մարկ Մենսոնը տասնամյակի մի քանի կարևոր դասերն է առանձնացրել:
Դաս 1 – Համացանցը չի մտերմացնում մարդկանց, այն բաժանում է նրանց
Կարծիք կա, թե տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով մարդիկ մտերմանում են, այն օգնում է մարդկանց ավելի հանդուրժող դառնալ և համախմբվել որոշ հարցերում: Սակայն անընդհատ զարգացող աշխարհում կորցրել ենք բացասական ազդեցությունների իրական հետքը: Ցավոք, որքան շատ են մարդիկ ծանոթանում այլ կարծիքների հետ, այնքան ավելի շատ են ուզում, որ այդ այլընտրանքային տեսակետները գոյություն չունենային: Հակադիր կարծիքների հանդեպ անհանդուրժողականության այս զարգացող ալիքը տարածվել է ամբողջ աշխարհում: Մենք 2020-ականներ ենք մուտք գործում սոցիալական մեդիայի հետ երկիմաստ հարաբերություններով և ինֆորմացիոն տարափով:
Դաս 2 – Ուշադրությունը փխրուն է և պետք է կառավարվի
Ուշադրության պակաս 2010-ականներին չկար: Տարիներ հետո այս ժամանակաշրջանը կընկալենք որպես պատմության մի դրվագ, երբ հասարակությունը վերջապես «հագեցավ» ուշադրության ծարավից: Սակայն հիմա պետք է հասկանանք, թե ինչն է արժանի մեր ուշադրությանը: Մենք պետք է զարգացնենք մեր կարգապահության զգացումը և զգացմունքներին տրվելու փոխարեն գիտակից ընտրություն կատարենք:
Դաս 3 – Ամենակարևոր հմտությունը, հավանաբար, ինքնակրթությունն է
Միջակության ժամանակաշրջանն ավարտված է: 21րդ դարում գերակշռում է «հաղթողը ստանում է ամեն ինչ» բանաձևը: Այսօր ինֆորմացիան անսահմանափակ է և հասանելի բոլորին: Հետևաբար, առավելություն են ստանում այն մարդիկ, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել այդ գիտելիքը: Այսօր պետք է սովորել, թե ինչպես սովորել: Որքան շատ գիտելիք ստանաք, այնքան հեշտ կլինի կողմնորոշվել տեղեկատվական տարափում:
Դաս 4 – Գուցե քոլեջն այլևս պարտադիր չէ
Վերջին տասնամյակն ապացուցեց, որ քոլեջը բաց թողնելը միշտ չէ, որ սխալ ու անիմաստ որոշում է: Համալսարանները հիմա ավելի թանկ են և ավելի վատ կրթություն են առաջարկում: Եվ, որ ամենակարևորն է՝ դրանք պակաս անհրաժեշտ են լավ կարիերա ունենալու համար: Անշուշտ, շատ մասնագիտություններ ձեռքբերելու համար քոլեջն իսկապես կարևոր է, բայց վերադառնանաք նախորդ կետին՝ նոր տասնամյակում հաղթելու են նրանք, ում համար ինքնակրթությունը գիտելիքի հիմնական աղբյուրներից է:
Դաս 5 – Չնայած, որ հիմա ապրելու համար լավագույն ժամանակն է, չի նշանակում, որ այն նաև ամենահեշտն է:
Մենք ավելի ապահով ենք, ավելի առողջ, պակաս բռնի, ավելի զարգացած, քան երբևէ: Մենք ավելի շատ տնտեսական ազատություն ունենք և ավելի շատ կապ աշխարհի հետ, քան պատմության ընթացքում ցանկացած այլ ժամանակաշրջանում: Սակայն ինֆորմացիայի և հնարավորությունների այս առատության համար բարձր գին ենք վճարում: Մեզ համար ավելի բարդ է դարձել իմաստ և նպատակ գտնելը: Ես սա անվանում եմ զարգացման պարադոքս. որքան ավելի լավն է դառնում աշխարհը, այնքան ավելի մեծ են դառնում մեր ակնկալիքները: Հետևաբար ավելի բարդ է դառնում մեր ամենօրյա կյանքում իմաստ գտնելը: Թող նոր տասնամյակը պակաս շփոթեցնող լինի:
Մարկ Մենսոն
2900 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։