JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Сноб. Աննա Մելիքյան.Մենք սիրահարվում ենք պատրանքին

Сноб. Աննա Մելիքյան.Մենք սիրահարվում ենք պատրանքին

Սնոբ. Քո նոր ֆիլմում Մոսկվան հետաքրքիր  քաղաք է, այն ֆիլմի լիիրավ հերոս է: Ֆիլմի քաղաքն,  անխոս, նման է իրական մայրաքաղաքին, բայց ավելի թեթև, լուսավոր, ավելի օդեղեն է, քան իրականը:  Մյուս կողմից, մեզանից շատերի և, իհարկե, քո հերոսների համար, որոնք լսում են Ռենատա Լիտվինովային ու խաղում են կոսպլեյ (դիմակներով ու տարբեր հագուստներով խաղ), այդ քաղաքն ավելի քան իրական է: Պատմիր, ինչպե՞ս ես կարողանում ավելի լավը տեսնել, քան իրականությունն է: Ինչպե՞ս տգեղ և անհարմար Մոսկվան կարող է սողոսկել քո աշխարհ, ստիպվա՞ծ ես, արդյոք, տեղադրել արգելքներ այդ ներխուժումից պաշտպանվելու համար: Թե՞ այս ամենն իմ երևակայությունն է, իսկ քաղաքն ու աշխարհը մեկն են ու դրանք հիասքանչ են: Ամբողջ այս բարդ կառուցվածքով հարցը կարելի է ամփոփել այսպես. ինչպե՞ս է քեզ հաջողվում հավերժացնել առօրեականության գեղեցկությունը: Հիշեցի նաև, որ կիսաֆանտաստիկ, ռոմանտիկ Մարս քաղաքը դու ստեղծել ես, երբ ինչ-որ երկաթգծի կայարանում տեսել ես մարդկանց, որոնք ուղևորներին առաջարկել են փափուկ խաղալիքներ, իհարկե, դա նրանք, ամենայն հավանականությամբ, արել են ոչ լավ կյանքի պատճառով:
Աննա Մելիքյան. Ինձ դժվար է պատասխանել, թե ինչպես եմ կարողանում Մոսկվան ցույց տալ այսպես կամ այնպես, որովհետև ես դա ոչ մի կերպ չեմ վերլուծում, ամեն ինչ ավելի պարզ է: Կա գեղարվետսական խնդիր, ամեն մի դեպքում` տարբեր, և ես դրան պարզապես հետևում եմ: «Աստղ» ֆիլմում մենք Մոսկվան ուզում էինք ցույց տալ, որպես  անհարմար, սառը, ավերված, մեծ քաղաք, որտեղ բետոնե պատերի հետևում իրենց ակվարիումներում նստած են միայնակ մարդիկ: Գեղարվետսական կերպարը ստեղծվել է իրականի հիման վրա: Մոսկվան փորփրված է, մենք պարզապես պատուհանից նայեցինք ու հասկացանք, ինչպիսին պետք է լինի այն:  Իսկ ինչպիսի՞ն` միանգամայն իրական: «Սիրո մասին» ֆիլմում բոլորովին այլ խնդիր էր: Սա ֆիլմ է մեծ քաղաքում սիրո փնտրտուքների մասին, և սա իմ առաջին իրական ամառային ֆիլմն է, այդ պատճառով էլ Մոսկվան ամառային է, արևային: Մենք Մոսկվան հատուկ չենք գեղեցկացրել, ինչի համար ինձ արդեն հասցրել են մեղադրել: Ֆիմում կա ճապոնուհու մասին մի նովել, նա առաջին անգամ է եկել Մոսկվա և սիրահարվել է ռուսական մշակույթին: Ճապոնուհին, բնականաբար, շրջում է բոլոր զբոսաշրջային երթուղիներով: Մենք էլ նրա հետ գնացել ենք բոլոր այդ բացիկներ հիշեցնող, զբոսաշրջային ու  շատ գեղեցիկ Մոսկվայով: Իհարկե, սովորական կյանքում մենք այդ երթուղիներով չենք զբոսնում, և դա ազդել է ֆիլմում քաղաքի ընկալման վրա: Չնայած, մենք դա արել ենք հենց այդ նույն գեղարվեստական պատճառով, դա Մոսկվան է` զբոսաշրջիկի աչքերով:
Սնոբ. Իսկ քեզ ինչու այդքան դուր չի եկել Պետրոսի արձանը, որի դեպ պայքարում է հերոսուհին`  գրաֆիտի նկարիչ Եվգենիա Ցիգանովան: Վերջերս նույնիսկ Կոմերսանտի սյունակում Գրիգորի Ռեվզինի մոլի հակառակորդը խոստովանեց, որ Ծերեթելիի աշխատանքն ակնառու է, ու  քսանամյա հնության բողոքի ակցիաները մթագնում են եղել: Թե՞, տվյալ դեպքում, ֆիլմի հեղինակը չի կիսում հերոսի տեսակետը:
Աննա Մելիքյան. Դե, ինձ թվում է, այն առնվազն սխալ տեղում է կանգնեցվել: Ես այդպիսի հուշարձաններ տեսել եմ Պորտուգալիայի առափնյա վայրերում, դրանք նայում են ծովին, և այնտեղ շատ բնական են: Ցիգանովայի հերոսի համար շատ կարևոր էր, որ պրոբլեմները հորինված չլինեն, այլ անուղղակի  կապ ունենան քաղաքի հետ, որտեղ ինքն ապրում է ու յուրովի պայքարում տգեղության դեմ:
Սնոբ. «Սիրո մասին»-ը քո առաջին ֆիլմն է, այնտեղ աստղերն ավելի շատ են, քան նորեկները: Ինչպե՞ս  է այդպես ստացվել և ո՞ւմ  հետ է ավելի հաճելի ու հեշտ աշխատել:
Աննա Մելիքյան. Այո, դա մտածված քայլ էր կոմերցիոն ֆիլմ նկարելու համար: Չգիտեմ, թե դա որքանով կաշխատի, բայց ես ինձ համար որոշել էի, որ կհրավիրեմ հայտնի արտիստների, և այդ  քաստինգն իմ կյանքում ամենաարագը ստացվեց: Կարծեմ, երկու շաբաթ առաջ մենք բոլորին հավաքեցինք:  Ես բոլորի հետ էլ հիանալի աշխատել եմ, և վերջնականապես պարզ դարձավ, որ հայտնի դերսաններից խուսափել հետագայում էլ պետք չէ:
Сноб. Դավիթ Յան. Ինչպե՞ս փողերը կփոխեն աշխարհը





Սնոբ. Ինչպե՞ս առնվազն երկու նովել` առաջինն ու վերջինը, խոսում են սիրո մասին առևտրային ու փողային հարաբերությունների տեսանկյունից: Առաջին էպիզոդում, չնայած, դու դա չես շեշտում, բայց կա դասակարգային շերտազատում, որոնք հարաբերությունները դարձնում են գրեթե անհնար: Հերոսները հարմոնիկ են լինում,  երբ հավասար են իրար: Բայց առանց մուլտային կոստյումների, տղան մատուցողուհու կերպարով աղջկան չի ճանաչում: Այսինքն, նրա մտքով չի էլ անցնում նայել մատուցող աղջկան: Ես հասկանում եմ, որ սա առաջին հերթին նովել է երազանքների դժվար ադապտացիայի մասին, այնուամենայնիվ, սոցիալական մոտիվ այնտեղ կա: Սերը թա՞նկ է:  Սերը չո՞ւնի սահմաններ:
Աննա Մելիքյան: Ոչ: «Անիմե» ֆիլմը սոցիալական չէ: Տղան աղջկան չճանաչեց, որովհետև սիրում էր իր ստեղծած, հորինած կերպարը, որն իրականությանն ընդհանրապես չէր համապատասխանում: Չէ՞ որ, մենք սիրահարվում ենք ոչ թե մարդուն, այլ նրա մասին մեր պատկերացումներին, պատրանքին:
Սնոբ.  Եվ, այնուամենայնիվ, քեզ չի՞ թվում, որ սեր-արյուն (любовь – кровь) հանգն այնքան  էլ ակտուալ չէ, ինչպես սեր-փող (любовь – деньги) հանգը (չնայած, այստեղ հանգ չկա): Թե՞ «Առաջարկություն» նովելում թվեր են, որոնք առկայծում են փառամոլ հերոսուհու` Յուլիա Սնիգիրի աչքի առաջ, և այն ընդհանրապես սիրո մասին չէ: Իսկ Միխաիլ Եֆրեմովի զարմանալի աչքերը վերջին դրվագում, երբ հերոսը հասկանում է, որ հաշվենկատության զոհ է դարձել, հենց իրական սերն է, որն ունակ է ամեն մի զոհողության, ոչ թե միայն ծախսերի:
Աննա Մելիքյան. Արի` հերթով: Ինչ վերաբերում է սիրուն, դու խառնում ես հասկացությունները: Այն ամենն ինչ նկատի ունես սեր-փող  հասկացության տակ, ինձ թվում է, չի կարելի սեր անվանել, դա ինչ-որ փոխարինող է, լավ կյանքի ձգտում, հաջողակ, գեղեցիկ, կայուն, առանց ապագայի հանդեպ վախերի: Շատ բաներ կարելի է ասել, այդ ամենը հասկանալի է, բայց այդ ամենը սիրո հետ ոչ մի կապ չունի: Եթե խոսենք իրական սիրո մասին, արյուն-սեր տերմինը ոչ մի տեղ էլ չի անհետացել, այն գոյություն ունի, միայն այդպես էլ կարելի է սիրո մասին խոսել, զգալ այն: Հիմա փառասեր Սնիգիրի մասին, ավելի ճիշտ, այն հերոսուհու, որին խաղում է Յուլիան: Այդ նովելն ինձ համար ամենավիճելին է, ոչ միանշանակը, այնուամենայնիվ, ես հասկանում եմ բոլոր հերոսներին ու բացասական կերպաներ չեմ տեսնում: Դու նրան փառամոլ ես կոչում, բայց մտածիր այն մասին, որ մարդը մեր երկրում, ունենալով նորմալ աշխատանք լավ ընկերությունում, կարող է աշխատել ամբողջ կյանքը, բայց այդպես էլ իրեն բնակարան գնել չի կարողանա: Հենց սա է մեր իրականությունը, որում ապրում ենք մենք: Հերոսուհին ինչ-որ անհավանական բան չի ուզում, նա ընկեր ունի, որին սիրում է, նրանից ուզում է երեխա ունենալ, ընտանիք կազմել: Այն ամենն, ինչ ինքն ուզում է, երևի ավելի նորմալ կենցաղային պայմաններն են: Մի՞թե դրա համար կարելի է նրան մեղադրել: Ինձ համար կարևոր էր այդ դերի համար այնպիսի աղջիկ գտնել, որը լավն է, ուղիղ է, դրական է բոլոր առումներով, որպեսզի հասկանալի լինի, որ առաջարկությունը, որը նա ստանում է, հարված է, այն ավիրում է նրա ամբողջ աշխարհը: Չնայած, ինչպես հասկանում ես, կան բազմաթիվ աղջիկներ, որոնց համար այդ առաջարկությունը կլիներ նորմալ ու որևէ բարոյական պրոբլեմներ չէր ստեղծի, բայց այդպիսի հերոսուհին հետաքրքիր չէր լինի: Իսկ Եֆրեմովի հերոսը, ինչպես դու ես ասում, հասկանալով, որ դարձել է հաշվարկի զոհ, այնուամենայնիվ, ընդունում է սերը, դա հենց իրական սերն է: Իհարկե, ինչ-որ տեղ այդպես էլ կա, և այդ նովելը նաև «ինքս էլ ուրախ եմ խաբվելու» մասին է, բայց, եթե անկեղծ, ամեն ինչ ավելի քան պարզ է: Նովելը սև մոգության մասին է, և Եֆրեմովի հերոսը ամեն ինչ ընդունում է, քանի որ կախարդված է, զոմբիացված, և դա նույնպես մեր կյանքում այսօր կա: և, ինչպես նրան ասում է Լիտվինովայի հերոսուհին, «քո վերջն էլ է եկել»:
Սնոբ. Սնոբի այս համարի թեման է` «Ո՞վ է Ռուսաստանում լավ ապրում»: Ի՞նչ ես կարծում, ո՞ւմ է հեշտ և, ե՞րբ մենք կդադարենք տալ այդ հարցը:
Աննա Մելիքյան. Ես միանգամից ուզում էի պատասխանել` հիմարներին ու, հնարավոր է, երջանիկներին, բայց հետո հասկացա, որ սխալ եմ: Ճիշտ հակառակը, իսկապես երջանիկ կարող են լինել միայն խելացի մարդիկ, որոնք հիանալի հասկանում են, ընկալում են, գիտակցում են այս իրականությունը, բայց և այնպես, կարողանում են ուրախանալ ու լինել երջանիկ: և, քանի որ այդ մարդիկ խելացի են, երբեք այդ ու էլի միլիոնավոր հարցեր իրենք իրենց չեն դադարի տալ:
Լուսանկարները՝  Եկատերինա Մոտիլյովա  (Сноб)

Տարածել