Փառատոնները՝ գիրքը հանրայնացնելու ճանապարհ. հարցազրույց թարգմանիչ Անուշ Սեդրակյանի հետ (տեսանյութ)

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ 20-րդ դարի գլուխգործոց համարվող «Քամուց քշվածները» գրքի շնորհանդեսը: Լրագրող Շաքե Ղազարյանը Ձմեռային փառատոնին զրուցել է գործի հայերեն թարգմանության հեղինակ Անուշ Սեդրակյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են վեպին և խո
Մի քանի ժամ փառատոնի ընթացքը, շնորհանդեսները, պանելային քննարկումները հետևելուց հետո Անուշ Սեդրակյանը համոզվեց՝ գիրքը մի վայրում է հավաքել հետաքրքիր, բանիմաց դեմքերի. «Եթե գրքի շուրջ հավաքվել է այսքան մարդ, ու գիրքը կարողանում է միավորել այսքան տարբեր մարդկանց, ուրեմն անիմաստ են այն պնդումները՝ էլեկտրոնային դարաշրջանում գիրքը հեռանում է դեպի պատմություն: Այսօր համոզվում ենք, որ գիրքը դեռ պահպանում է իր ակտուալությունը»:
Գիրքը մարդուն հետաքրքրում է ոչ միայն սոսկ պրոդուկտ, այլ այն ամենն, ինչ վերաբերում է գրքին, դառնում է նրա համար ուշագրավ՝ գրողը, ֆիլմը, թարգմանական արվեստի վերաբերյալ քննարկումները. «Ես ԵՊՀ-ում անցկացնում եմ թարգմանության արվեստի վերաբերյալ դասընթաց, որը շատ պահանջված է: Ցանկացած անձ, ազգ, հասարակություն իր վրա կրում է չկարդացած գրքերի բեռը, և դառնում դրա զոհը: Կարդացած գիրքը բեռ չէ, պետք է կարդալով՝ թեթևացնել այդ բեռը»:
Ըստ Անուշ Սեդրակյանի, չիմացությունը սարսափելի զենք է: Գիրք չսիրող մարդուն հեշտ է հաղթել, պարտության մատնել ու ոչնչացնել:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
