JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ո՞վ է Կիմ Չոն Նամի հայ ընկերը. Պոլիգլոտ, ազդեցիկ և

Ո՞վ է Կիմ Չոն Նամի հայ ընկերը. Պոլիգլոտ, ազդեցիկ և հարուստ

Հյուսիսային Կորեայի անհավասարակշիռ առաջնորդի եղբոր սպանությունից հետո բրիտանական The Guardian-ը զրուցեց սպանված Կիմ Չոն Նամի դասընկեր Էնթոնի Սահակյանի հետ: 44-ամյա գործարարը պատմեց, որ իր ընկերը Հյուսիսային Կորեայում քաղաքական առումով կարևոր դեմք էր, բայց ուներ առաջադեմ հայացքներ, ինչի համար էլ վախենում էր իր կյանքի համար: Առավել ևս, որ Կիմ Չոն Նամը, ըստ որոշ տվյալների, պետք է հոր մահից հետո դառնար երկրի առաջնորդ, բայց ժառանգությունը ստացավ կրտսեր որդին` աշխարհը տագնապի մեջ պահող Կիմ Չեն Ընը:



Ողբերգական և միստիկ. Ինչո՞ւ և ինչպե՞ս է սպանվել Հյուսիսային Կորեայի բռնապետի եղբայրը





Էնթոնի Սահակյանը ապրում է Շվեյցարիայում: Նա ունի անհավանական կենսագրություն: Կիմ Չոն Նամի հետ ծանոթացել է 12 տարեկանում: 80-ականներին նրանք սովորել են Ժնևի միջազգային դպրոցում: Դպրոցից հետո նա սովորել է Վաշինգտոնում, ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան, հետո ԱՄՆ Ջորջթաունի համալսարանները և տիրապետում է 8 լեզուների: Խոսում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և պարսկերեն:
[embed]http://www.facebook.com/photo.php?fbid=10152336524937858&set=ecnf.673087857&type=3&theater[/embed]

Սահակյանի կենսագրության մեջ նշվում է, որ 90-ականներին նա ստեղծել ու ղեկավարել է բազմաթիվ ընկերություններ, զարգացրել է բիզնեսներ Ուզբեկստանում, Ռուսաստանում և Հայաստանում: Աշխատել է Մյանմարում, Կոնգոյում, Կոտ դ'Իվուարում:


Էնթոնի Սահակյանը Կիմ Չոն Նամի հետ նկար էր տարածել Facebook-ում, նրանք հանդիպում ու ընկերական հարաբերությունները մշտապես պահպանում էին:
[embed]http://www.facebook.com/photo.php?fbid=10154547215457858&set=a.10150977186742858.429470.673087857&type=3&theater[/embed]
Newmag-ի հետ զրույցում Էնթոնի Սահակյանը հրաժարվեց խոսել ընկերոջ սպանության մասին` նշելով, որ բրիտանական պարբերականին արդեն մեկնաբանություն է տվել` հարգելով ընկերոջ հիշատակը ու այլևս չի ցանկանում խոսել սպանության մասին:

Տարածել