BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անտոն Չեխով. դաստիարակված մարդու 8 հատկանիշ

Անտոն Չեխով. դաստիարակված մարդու 8 հատկանիշ

Հատված նամակից
Դու հաճախ ես բողոքում, որ քեզ ոչ ոք չի հասկանում: Նման բողոք նույնիսկ Գյոթեն ու Նյուտոնը չունեին: Բողոքում էր միայն Քրիստոսը, բայց ոչ թե սեփական եսի, այլ իր ուսմունքը չհասկանալու համար: Քեզ բոլորը հիանալի հասկանում են: Ուրիշ հարց է, որ դու ինքդ քեզ չես հասկանում, և դա մյուսների մեղավորությունը չէ:
Հավատացնում եմ քեզ, որ և՛ որպես եղբայր, և՛ որպես քեզ շատ հարազատ մարդ, հասկանում ու կարեկցում եմ քեզ:
Ես գիտեմ քո բոլոր լավ կողմերը հինգ մատի պես ու գնահատում եմ դրանք: Եվ որպես ապացույց կարող եմ թվարկել այդ հատկանիշները: Դու չափազանց բարի ես, մեծահոգի ու անկեղծ, նախանձությունն ու ատելությունն օտար են քեզ համար: Դու ի վերուստ օժտված ես տաղանդով, որը շատերը երազում են ունենալ և չունեն:
Քո միակ թերությունը քո անդաստիարակությունն է:

Իմ կարծիքով դաստիարակված մարդիկ այսպիսին են՝



  1. Նրանք հարգում են դիմացինին, այդ պատճառով հանդուրժող են, զիջող ու քաղաքավարի:
    Նրանք չեն վիճում մուրճի կամ կորած իրերի պատճառով: Ներում են աղմուկը, ցուրտը, վառված ուտելիքը…:

  2. Նրանք կարեկցում են ոչ միայն մուրացկաններին ու կատուներին: Նրանք տառապում են այն բանի համար, ինչ սովորական անզեն աչքով տեսանելի չէ:

  3. Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, այդ պատճառով վճարում են պարտքերը:

  4. Դաստիարակված մարդիկ անկեղծ են, վախենում են ստից այնպես, ինչպես կրակից: Սուտը վիրավորանք է լսողի համար և նվաստացնում է խոսողին: Նրանք փողոցում էլ ունեն նույն վարքագիծը, ինչ տանը: Շատախոս չեն, խոսակցության մեջ չեն ընկնում ու կարողանում են լռել:

  5. Նրանք չեն ոչնչացնում իրենց ուրիշների մոտ խղճահարություն ու կարեկցանք առաջացնելու նպատակով: Երբեք չեն ասում. «Ինձ չեն հասկանում»:

  6. Նրանք ճղճիմ չեն. չեն տարվում կեղծ ադամանդներով, ինչպես օրինակ հայտնիների հետ ծանոթանալն է:

  7. Նրանք հարգում են իրենց ունեցած տաղանդը և հանուն դրա զոհաբերում են հանգստությունը, կանանց, գինին:

  8. Նրանք իրենց մեջ սերմանում են էսթետիկան. չեն կարող քնել ու արթնանալ հագուստով: Նրանց հետաքրքրում է ոչ թե կինն անկողնում, ով կարող է կեղծ հղիության լուրեր տարածել ու անվերջ ստել, այլ թարմությունը, շնորհն ու մարդկայնությունը:


Մոսկվա, 1886 թ.


 


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել