Apple, վճարի´ր ԵՄ հարկերը. Եվրաընտանիքը Խնձորային կայսրությանը վերջնագիր է ներկայացրել
Եվրամիությունը մեղադրանք է ներկայացրել ամերիկյան տեխնոհսկա Apple ընկերությանը, որ մի քանի միլիարդ դոլար է գրպանել` խուսափելով հարկերից: Պարզվում է, որ Apple-ն Իռլանդիայի իշխանության հետ կնքել էր Եվրամիության պահանջներին հակասող հարկային համաձայնագիր, որը զգալի թեթևացնում էր ամերիկյան տեխնահսկայի հարկային բեռը:
«Եվրամիության անդամ երկրները չպետք է հարկային արտոնություններ տրամադրեն մասնավոր ընկերություններին: Դա հակասում է Եվրամիության պետական մուտքերի ապահովման չափանիշներին», - նշվում է Եվրահանձնաժողովի հաշվետվության մեջ:
Իռլանդիայի հետ հարկային արտոնությունների համաձայնագրով, Apple-ը 2003-ից մինչև 2014 թվականը ազատվել է 13 մլրդ եվրո հարկային վճարներից: Եվրահանձնաժողովը պնդում է, որ Իռլանդիայի իշխանությունը ամերիկյան կորպորացիայից պետք է հետ պահանջի կորցրածը:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան