FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

«Օրենքով գողին ցեմենտել են». Արա Արմավիրսկին ձերբա

«Օրենքով գողին ցեմենտել են». Արա Արմավիրսկին ձերբակալված է

Արմավիրում ձերբակալվել է տեղացի «օրենքով գող», քրեական աշխարհում ավելի շատ հայտնի Արա Արմավիրսկին՝  44-ամյա Արա Մուրադյանը: Որոշ լուրերի համաձայն, հուլիսի կեսերին Մուրադյանը ձերբակալվել է 15 օրով՝ վարչական իրավախախտման համար: Այժմ նա մեղադրվում է խարդախության համար:  Քրեական գործի մանրամասները գաղտնի են:
Արա Մուրադյանին «թագադրել է» Դեդ Հասանը՝ 2012 թվականի դեկտեմբերին: Կես տարի հետո, ի հակակշիռ Մուրադյանի Կիպրոսում  «թագադրվում է»   Սուխումիի հանցավոր  աշխարհի հովանավորյալ Դավիթ Ջանգիձեն, նույն ինքը՝ Դաթո Կրասնոդարսկին: Նույն տարվա հոկտեմբերին, հարաբերություններ պարզելու նպատակով,  Մուրադյանն ու Արմավիրը  «նայող» նրա մտերիմը Ջանգիձեի կողմից ծեծի են ենթարկվում,  ինչի հետևանքով Մուրադյանի մտերիմը, ստացած ծանր վնասվածքներից մահանում է, իսկ   Մուրադյանն այդպես էլ պատասխան հարված չի տալիս:
Լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, թե  իբր Կուբանում՝ Արմավիրում, գողական հավաքից հետո վախճանվել է «օրենքով գող» Արա Մուրադյանը: «Փրայմ-Քրայմ»-ը հայտնել էր, որ տիտղոսավոր հեղինակությունները հավաքվել են քաղաքային սրճարաններից մեկում՝ հարաբերություններ պարզելու,  որտեղ Արա Մուրադյանի կարգադրությամբ հրավիրվել է ոմն Ռեզիկոն, որը ձգտել է մտնել գողական ընտանիք՝ հակընդդեմ կողմից: Նախքան հանդիպման գնալը Ռեզիկոն իր մտերիմ «օրենքով գող» Լյոխա Զլակին տեղեկացրել է դրա ժամն ու վայրը: Սրճարանում Դեդի կլանի կողմնակիցները ծեծել են Ռեզիկոյին, իսկ նրան օգնության հասած Զլակը, Դաթո և Արտեմ գողերի և ևս մեկուկես տասնյակ մարզական ծանրքաշայինների հետ, հարձակվել են Արա Մուրադյանի և նրա ընկերների վրա: Ըստ հրապարակման,  ամենաշատը տուժել է Արա Մուրադյանը, որն իբր  հաջորդ օրը մահացել է:

PRIMECRIME

Տարածել