BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս Արա Բաբլոյանը հրաժեշտ տվեց խորհրդարանին և

Ինչպե՞ս Արա Բաբլոյանը հրաժեշտ տվեց խորհրդարանին և լրագրողներին

Տոնածառն ու տոնական սեղաններն` ինչպես ամեն տարի, բայց առանց աշխուժության, ու առանց լրագրողների ավանդական առատության: Լրագրողները բաժակները վերցրին միայն այն ժամանակ, երբ Արա Բաբլոյանն իրենց մոտեցավ:
6-րդ գումարման խորհրդարանի խոսնակը ելույթը սկսեց աշխույժ բարևով` խոսքի գլխավոր շեշտադրումներն անելով որպես բժիշկ: Բժիշկ Բաբլոյանը մաղթում է երկու բան` առողջություն ու խաղաղություն:


«Բժիշկները նախ ախտորոշում են, հետո` միջամտում: Թող, որ նույն սկզբունքը լինի նաև լրագրողների մոտ»,- ասում է Արա Բաբլոյանը: 



Արա Բաբլոյանը նշում է, որ խորհրդարանում արեց, ինչ կարող էր: Հիմա վերադառնում է առողջապահություն: Այնտեղից կհետևի, բայց ոչ թե քաղաքականությանը, այլ` զարգացումներին:

«Կանեմ այն, ինչն ավելի լավ եմ անում. վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը: Տխուր չեմ, հուզմունքը բնական է»,- ասում է Արա Բաբլոյանը: 



Արա Բաբլոյանը առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր կողքին կանգնած աշխատակազմի ղեկավարին: Արա Սաղաթելյանը հասցրեց  տնտեսած միջոցներով կարճ ժամկետում պատշաճ տեսքի բերել երկրի երկրորդ կառույցը, տարիների կեղտից մաքրեց հատակն ու փոխեց գորգերը, արեց այն, ինչ լրագրողական համայնքը պահանջել է բոլոր ժամանակներում` ստեղծել աշխատանքի արժանավայել պայմաններ, մամուլի սրահը համապատասխանեցնել անվանը: Բայց արվածը Արա Սաղաթելյանի ծրագրածի մի մասն էր ընդամենը:

«Մեդիայի համար պետք է պայման ստեղծել, հետո ակնկալել: Իմ պատկերացրածի 30 տոկոսը, կարծում եմ հաջորդ աշխատակազմի ղեկավարը կշարունակի, ես պատրաստ եմ գաղափարներով կիսվել»,- ասում է Աժ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:



Արա Սաղաթելյանի գլխավոր գաղափարներից մեկը թրեյնինգ կենտրոն ստեղծելն էր` լրագրողների ու աշխատակազմի համար` Վրաստանի օրինակով:
Ընդունելության եկել էին նաև երկու ԲՀԿ-ական և Էդմոն Մարուքյանը: Արա Բաբլոյանի կողքին Արփինե Հովհաննիսյանն է: Նա էլ կզբաղվի մասնագիտական գործունեությամբ` իրավաբանությամբ: Քաղաքականության մեջ նախագծեր կան, բայց հիմա չի բացահայտում:
Այդ պահին Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակից ռաբիս էր լսվում: Բանվորներն են ոտքից գլուխ փոխում սենյակը` պատրաստելով նոր փոխնախագահի համար:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել