Կունենա՞ Արա Թադևոսյանի գիրքը շարունակություն (տեսանյութ)

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ ՝ չհաշված Արարատը» գրքի հեղինակը հյուրընկալել է Ռադիո Վանի «Գլումովի առավոտը» ծրագրին։ Արա Թադևոսյանը խոսել է, թե ինչպես է առաջացել գիրք գրելու գաղափարը, ինչպես է սկզբում լրագրողական նախագիծը վերածվել գրքի և ինչպես է սկսվել Նյումեգ հրատարակչության հետ գործակցությունը։
Ըստ Արա Թադևոսյանի, ամեն ինչ սկսվել է համաշխարհային ռոք աստղեր Յան Գիլանի և Թոնի Այոմիի Հայաստան այցից: Մանկության կուռքեր, որոնք այսօր նաև լրագրողի լավագույն բարեկամներն են, որոնց հետո տասնամյակների պատմությունը հարյուրավոր էջեր լցրեց։ Արա Թադևոսյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Իեն Գիլանի հետ, հետո արդեն կազմակերպել հայաստանյան այցը, դարձել նոր գործակցության ու համերգի կազմակերպիչ։ Նորանկախ Հայաստանի թերևս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը հայտնվել է Նյումեգ հրատարակչության «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ ՝ չհաշված Արարատը» գրքում։
«Չնայած Նյումեգն ընդամենը երկու տարվա հրատարակչություն է, բայց հասցրել է դառնալ շատ արհեստավարժ։ Ինչու վստահեցի իմ գիրքը Նյումեգին, քանի որ ոչ միայն<< գրահատարակչության ոլորտում ու նոն-ֆիքշն ժանրում են հաստատել իրենց դիրքերը, այլև լավագույնն են զբաղվում գքրի առաջխաղացմամբ և վաճառքով։ Նյումեգը նաև խմբագրական շատ լավ աշխատանք է կատարել, երբ դու ես քո գրքի հեղինակը, գուցե շատ մանրուքներ ու կարևոր դետալներ չես նկատում։ Իսկ իրենք կարողացան հետաքրքիր լուծումներ գտնել գրքի համար։ Ի դեպ, բացի գրախանութներից, «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ ՝ չհաշված Արարատը» հնարավոր է նաև պատվիրել օնլայն՝ Նյումեգի կայքով,- Ռադիո Վանին պատմել է Արա Թադևոսյանը
Արա Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի հրատարակմանը։ Հաղորդավարների հարցին, իսկ մյուս գրողները ևս կարող են դիմել հրատարակչությանը, Թադևոսյանը նկատել է. «Արտակ Ալեքսանյանին, Գնել Նալբանդյանին շատ երկար ժամանակ եմ ճանաչում, մոտ 20 տարի։ Բայց եթե թեման, գործը նրանց չհետաքրքրեր, չհամապատասխաներ իրենց չափանիշներին, մեր հարաբերությունները կապ չունեն, պարզապես չէին տպի»։
Իր հերթին Եգոր Գլումովը շնորհակալություն է հայտնել Նյումեգից և ավելացրել.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Նյումեգից, կեցցեն իրենք, քանի որ 2.5 տարվա ընթացքում շատ հետաքրքիր գրքեր ենհրատարակում թե՛ սպորտի, թե՛ մշակույթի ոլորտներից։ Իսկ Արայի գիրքը հասանել է արդեն բոլոր գրախանութներում և newmag.am կայքում»։
Կլինի՞ գրքի շարունակությունը՝ հաղորդավարների հարցին Արա Թադևոսյանը պատասխանել է հակիրճ. այս պատմությունն ամբողջական է և ավարտուն։ Իսկ նոր գրքի գաղափար ունի հաջորդ հարցին նկատել. « Գաղափարներ կան, բայց գիրք կդառնան, թե ոչ, առայժմ դժվար է ասել»

Արա Թադևոսյան
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի Վահագն Դադրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը» գիրքը (թրեյլեր)

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի թուրք պատմաբան Թաներ Աքչամին և նրա նոր գիրքը` «Ցեղասպան պետության ակունքները» (թրեյլեր)

«Ցեղասպանագիտության շաբաթվա» ընթացքում Newmag-ը կներկայացնի շվեյցարահայ ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզին ու նրա գիրքը (թրեյլերը)

Տեղի ունեցավ Կարեն Բալյանի ««Հրազդան» ստադիոն» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
