BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ փլուզվեց Արամի 23 հասցեի շենքը

Ինչո՞ւ փլուզվեց Արամի 23 հասցեի շենքը

«Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի փլուզման մասին ահազանգը 911-ը ստացավ երեկ, ժամը 21:48-ին: Պարզվել է, որ փլուզվել է երգչախմբի փորձասենյակի արտաքին պատը (մոտ 35 քմ) և առաստաղը՝ մասնակի (մոտ 20 քմ), ինչպես նաև վնասվել է ընդունարանի առաստաղը (առաստաղին և պատին առաջացել են ճաքեր՝ մոտ 1.5 քմ): Փլուզվել են նաև ֆիլհարմոնիայի շենքին կից 23/3 տան հյուրասենյակի արտաքին պատը (մոտ 18 քմ) և առաստաղը (մոտ 20 քմ), ննջասենյակի արտաքին պատին և առաստաղին առաջացել են ճաքեր: Առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ:

Պատահարի հետևանքով փակվել է փողոցը, դադարեցվել է երթևեկությունը:

Այս շենքի կողքը սկսվել էր շինարարություն: 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ Բյուզանդի փողոցի 26/1 հասցեում իրականացվել է հողի քանդման, բարձման և տեղափոխման աշխատանք: 2018թ. Հոկտեմբերի 2-ին դատախազություն է ստացվել ՀՀ մշակույթի նախարարի գրությունը Երևանի Արամի փողոցի հուշարձան-շենքին կից տարածքում առանց լիազորված մարմնի համաձայնության իրականացված հողային աշխատանքների հետևանքով հուշարձան-շենքի կայունությունը վնասելու վերաբերյալ: Բայց շինարարություն արդեն տեղի էր ունեցել, քանդվել էր հիմքը և Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի հիմքը վնասվել էր:
Դրանից հետո մամուլում բազմաթիվ անգամ հրապարակումներ եղավ այդ շենքի ճակատագրի մասին:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասաց, որ ոչ մի պատմամշակությաին շենք չի քանդվելու և դա վերաբերում է նաև Արամի 23-ի շենքին: Սակայն շենքի ամրացման աշխատանքներ այդպես էլ տեղի չունեցան և դրա պատերին անընդհատ հայտնվում էին ճաքեր: Շենքի մի մասը շարունակում էին շահագործել ադմինիստրատիվ աշխատանքների համար, բայց երեխաներն այլևս չէին պարապում:
Շենքի մի մասը շարունակում էին շահագործել ադմինիստրատիվ աշխատանքների համար, բայց երեխաներն այլևս չէին պարապում:

Շենքի փլուզումից հետո Արթուր Մեսչյանը ասել է, որ կատարվածը անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Երևանի գլխավոր ճարտարապետի խոսքով, երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել: «Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուկների հետեւանք էր: Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», – ասել է գլխավոր ճարտարապետը: Նա  հույս է հայտնել, որ մշակույթի նախարարությունը կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, եւ հուշարձանների շուրջ տեղի ունեցող որեւէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:
 
[embed]https://www.youtube.com/watch?v=fFSaolceye4[/embed]


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել