Նրանք եկան մի երկիր, որտեղ ռոքն արգելված էր. ինչի՞ մասին է Արա Թադևոսյանի գիրքը

«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը». newmag-ը ներկայացնում է լրագրող Արա Թադևոսյանի երազանքի իրականացման պատմությունը: Գիրքը պատմում է համաշխարհային ռոք աստղերի՝ Իեն Գիլանի և Թոնի Այոմիի օգնությունը Սպիտակի երկրաշարժից տուժածներին ու այցը Հայաստան։
Գիրքը պատմում է 88-ի երկրաշարժի ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին: Համաշխարհային ռոք աստղերը ձայնագրեցին «Smoke on the Water» սինգլն ու դրա հասույթն ամբողջությամբ ուղղեցին Սպիտակի երկրաշարժից տուժածներին: Նրանից երկուսը՝ Դիփ Փարփլի վոկալիստ Իեն Գիլանն ու Բլեք Սաբաթի կիթառահար Թոմի Այոմին դարձան Հայաստանի բարեկամը:
Նրանք եկան խորհրդային Հայաստան, որտեղ ռոքը արգելված էր: Ռոքի լեգենդները եկան նաև 2009-ին ու այցելեցին Գյումրի: Երբ Իեն Գիլանը լսեց «դոմիկներում» նվագող երեխաներին, որոշեց վերակառուցել Գյումրիի 6-րդ երաժշտական դպրոցը:
Մինչև կիրականացվեր դպրոցին աջակցելու մեգանախագիծը, տարիներ շարունակ դպրոցին օգնում էր Հայ օգնության ֆոնդը, որն էլ համակարգեց ռոք աստղերի օգնության ծրագիրը:
2010-ին Իեն Գիլանը երկու բարեգործական համերգ ունեցավ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը հիմնական կապող օղակն էր Գիլանի և նվագախմբի միջև:
[gallery]
Համերգն անմոռանալի էր Դիփ Փարփլի երկրպագուների համար: Ռոք աստեղերի հետ նույն բեմում նվագեց նաև երաժիշտ Սուրեն Առուստամյանը:
Իեն Գիլանն ու Թոմի այոմին կրկին հայաստան եկան 2019-ին, այս անգամ Rock Aid Armenia ծրագրն ամփոփելու: Միջոցառման հովանավորը IDBank-ն էր, որի թոփ մենեջերները ռոքի մեծ սիրահարներ են:
80-ականներից, մինչև մեր օրեր: Այս գիրքը Հայաստանի ու ռոք աշխարհի մեծ ընկերության ու երազանքը կյանքի կոչելու մասին Է:

Արա Թադևոսյան
5800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

Ցեղասպանագիտության շաբաթվա 3-րդ օրը Newmag-ը ներկայացրեց Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվ» գիրքը (լուսանկարներ)

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
