[InterPress] Հայկական հեղափոխությունը, որը մնաց աննկատ
Երիտասարդներն էին ղեկավարում Հայաստանի «թավշյա հեղափոխությունը», սա է կարևորը: Դեկտեմբերի 9-ի ընտրությունները ցույց տվեցին, որ դա ճշմարտության մի մասն է:
«Ես 73 տարեկան եմ: Առաջին անգամ է, որ ունենք ազատ ու արդար ընտրություններ», – ասում է Սիրանույշ Աբովյանը: Նա ապրում է մայրաքաղաք Երևանում և եկել է մանկապարտեզում գտնվող ընտրատեղամաս: «Առաջին անգամ ես ինձ քաղաքացի եմ զգում, ոչ թե ստրուկ», – ասում է նա:
Վերջին յոթ ամիսների ընթացքում հայ հասարակության գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվեց: Երիտասարդ ու ծեր, գյուղացի ու քաղաքացի, ամբողջ երկիրը ցնցվում է քաղաքական խոսակցություններից:
Թերևս, սա 2018 թ.-ի ամենաոգեշնչող քաղաքական իրողությունն է: Հարավային Կովկասի այս փոքր երկիրը ցույց տվեց աշխարհին, որ հեղափոխությունները չպետք է արյունալի լինեն: Կիրակի օրվա ընտրություններով հայերը հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հաստատեցին որպես իրենց վարչապետ, նրան տալով ավելի քան 70 տոկոս ձայն, միաժամանակ դանդաղ ու խաղաղ տապալեցին նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանին և նրա կուսակցությունը՝ հանրապետականներին:
Կարդացեք նաև.
Փաշինյանը չի մոնոպոլիզացնի հայկական հեղափոխությունը
Հայաստանի հեղափոխությունը կորցնում է իր ուղին
Հայաստանի` հեղափոխությունը վերապրած և ծաղկող նախագահը
Հայերը գարնանը Twitter- ի, քաղաքացիական անհնազանդության և բառացիորեն ոստիկանությանն ընդգրկելու ռազմավարության միջոցով տապալեցին Սերժ Սարգսյանի կառավարությունը: Կիրակի օրը հանրապետականները չկարողացան ստանալ ձայների անհրաժեշտ 5 տոկոսը, որպեսզի երկու տասնամյակ իշխանություն լինելուց հետո նորից վերադառնան խորհրդարան:
Հայաստանում «մարդիկ դժգոհ էին տարբեր պատճառներով. մեծահասակները ծեր են և չեն կարող ապրել իրենց կենսաթոշակով, երիտասարդներն էլ ապագայի հեռանկար չեն տեսնում», – ասում է Արմեն Սարգսյանը: Նա Հայաստանի ներկա նախագահն է և ցույցերի թեժ ժանական միջնորդ էր ցուցարարների ու վարչապետի միջև: «Այդ ամբողջ զայրույթը կուտակվել էր: Եվ պարզապես պատճառ էր պետք, որ ամեն ինչ պայթեր»: