Հարմոնիայի երեկո ԱրմԱսում. խաղողի այգիներից մինչև գինու համտես կամ ինչպե՞ս ԱրմԱսում տոնեցին բերքահավաքը
Բարձրակարգ գինի, բացօթյա ընթրիք և կենդանի կատարում. ամեն տարի աշնան սկզբին ԱրմԱս համալիրում հենց այսպես են տոնում բերքահավաքը: newmag-ի զրուցակիցը ԱրմԱս համալիրի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանն է։ Հենց նա էլ հյուրասիրում էր հյուրերին, զրուցում նրանց հետ և ստանում շնորհավորանքներ։
«Այս տարի եղանակային անբարենպաստ պայմաններ էին և բերքահավաքին նվիրված տոնակատարությունները մեզ համար չափազանց կարևոր են: Ցանկանում ենք բազմաթիվ առիթներ ստեղծել և այդպիսով կարևորել, թե ինչ է մեզ բնությունը և մարդու շնորհքը պարգևել»:
ԱրմԱսի աշխատակիցների հետ բերքահավաքին տոնակատարությանն ամենատարբեր մարդիկ են մասնակցում: Բարձր տրամադրությունն էլ ապահովում են Արմեն Հյուսնունցի և Թայմ Ռեփորթ խմբի երաժշտական կատարումներով:
Սեղանների զարդը գինին էր. տարբեր տեսակի և յուրաքանչյուրի քիմքին հաճո: ԱրմԱսում արտադրում են 12 տեսակի գինի, արտահանում՝ Լիտվիա, Բեռլին Լոս Անջելես, Բելգիա, Տոկիո, Մոնրեալ։ Վիկտորիա Ասլանյանի խոսքով, որակյալ գինի ստանալու համար առաջնայինը հումքն է:Վիկտորիա Ասլանյանի խոսքով, Արմասի գինու առավելությունը նաև այն է, որ դրանք շշալցվում են տեղում: Այգիներն ու գործարանը նույն վայրում են, ինչը թույլ չի տալիս, որպեսզի այգի-գործարան ճանապարհին կորչի խաղողի ինքնահոս հյութը:ԱրմԱսի առանձնահատկություններից մեկը յուրօրինակ տուրերն են համալիրում։ Դրանք սկսվում են խաղողի այգիներից, շարունակվում գործարանում և ավարտվում գինու համտեսով։ԱրմԱսում պատրաստվում են իրենց նոր արտադրանքի ներկայացմանը։ Արդեն եկող տարի մարդիկ հնարավորություն կունենան բացի ԱրմԱս գինիներից, համտեսել նաև 5 տարվա հնեցման ԱրմԱս կոնյակը։
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են համաշխարհային բեսթսելլերի 4-րդ գիրքը՝ «Վտվտիկի օրագիրը. Օրեր շնիկի հետ» (թրեյլեր)
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)