BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանը` որպես գինու բնօրրան. Գինեգործության արմ

Հայաստանը` որպես գինու բնօրրան. Գինեգործության արմատները հասնում են մինչև դիցաբանություն

Քրիստոսից առաջ IX դարից հզորացած Նաիրին հարևաններն արդեն կոչում են Ուրարտու, այսինքն` Արարատի երկիր կամ, ինչպես հետագայում անվանում են պատմաբանները, Վանի կամ Արարատյան թագավորություն: Այդ հայկական պետության հզորացմանը զուգընթաց արագ թափով կայանում է երկրի տնտեսության հիմնական ճյուղերից մեկը` խաղողագործությունը և գինեգործությունը:
Մոտ երեք հարյուր տարվա ընթացքում ողջ երկիրը պատվում է այգիներով: Նախ Մենուան իր հոր` Իշպուինիի հետ համատեղ կառավարման (մ.թ.ա. 825-810 թթ.) և ապա միանձնյա թագավորման տարիներին (մ.թ.ա. 810- 786 թթ.) այգեպատում է երկրի կենտրոնական մասը` Վանա լճի հարակից տարածքները, Բերկրի դաշտը, Մշո երկիրն ու Արածանիի վերին հոսանքի ավազանը:
Նրա որդի Արգիշտի 1-ը (մ.թ.ա. 786- 764) և թոռը' Սարդուրի ll-ը (մ.թ.ա. 764- 735 թթ.), ծաղկեցնում են Արարատյան դաշտն ու Վասպուրականը: Իսկ Ռուսա 1-ը (մ.թ.ա. 735-713 թթ.) և Արգիշտի ll-ը (մ.թ.ա. 713-765 թթ.) այգիներ են տնկում երկրի հարավում և Ուրմիա լճի շրջակայքում, և վերջապես Ռուսա ll-ը` ուրարտական վերջին հզոր արքաներից մեկը, իր թագավորության քառասուն տարիներին (685-645 մ.թ.ա.) մի կուռ ամբողջություն է դարձնում երկրի խաղողագործությունն ու գինեգործությունը: Հայաստանի ողջ տարածքով մեկ կառուցվում են հնձաններ, տնկվում են նոր այգիներ:

Տարածել