[Newmag Summer Fest] Ռուբեն Իշխանյան. Ինչու հայ և ռուս գրողները միմյանց չեն ճանաչում (տեսանյութ)

Ուղիղ մեկ տարի առաջ Newmag ընկերությունը սկսեց գործակցությունը «Օրակուլ» հրատարակչության հետ: Արդյունքում՝ ստեղծվեց հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարը, որի շրջանակում ռուսերենից հայերեն են թարգմանվում ժամանակակից բեսթսելլերները: Մեկ տարվա ընթացքում արդեն 5
Օրակուլ հրատարակչությունը գործում է 1994 թվականից, զբաղվում էր հենց գրքերի հրատարակմամբ: Ըստ Ռուբեն Իշխանյանի, վերջին տարիներին ամենապոպուլյար գրքերից էր Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» կենսագրականը, որի շուրջ գործակցությամբ էլ սկսվեց Newmag-ի հետ աշխատանքը։ Դրանից հետո արդեն գրքերի հրատարակումը իրականացվեց համատեղ. «Newmag-ի հետ հրատարակեցինք երկու գիրք՝ ՆարինեԱբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» և Գուզել Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» վեպերը: Վերջերս ներկայացրեցինք Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» աշխատությունը»:
Հայ-ռուսական մատենաշարի առաջին համատեղ գրքերից է Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը: Գրողի մյուս գործերից «Սիմոնը» հրատարակվեց այս ամռանը: Ըստ Իշխանյանի, շուտով նոր գործեր էլ կլինեն. «Պետք է լինի պետական աջակցություն, որ թարգմանվեն մեր գրողները ռուսերեն, իսկ ռուս գործերն էլ հայերեն: Հրանտ Մաթևոսյանը շատ մտերիմ էր Անդրեյ Բիտովի հետ, ու նրանց երկուսի գործերն էլ թարգմանվում էին: Բիտովը մինչև մահանալը շարունակում էր գրել Հայաստանի մասին: Իսկ հիմա միմյանց չեն ճանաչում գրողները: Նոր սերնդի գրողները չգիտեն մեզ, մեր խնդիրները, դրա համար էլ չեն գրում Հայաստանի, հայերի մասին, նույնը և մենք»:
Շուտով «Օրակուլ» մատենաշարով կթարգմանվեն ու կհրատարակվեն ռուս ժամանակակից նոր գրողներ, կներկայացվեն ամենապոպուլյար գրքերն ու ամենակարևորը՝ մեծ ճանաչում ունեցող ժամանակակից գրողների գործերը կդառնան հասանելի հայ ընթերցողին:
Ռուս ռեժիսորը ցանկանում է Սունդուկյան բեմադրել, բայց գործը թարգմանված չէ՝ նկատում է Ռուբեն Իշխանյանը: Հենց գրական այդ կամուրջի դերն էլ ցանկանում է կատարել «Օրակուլ» մատենաշարը. «Հայ գրողներին ևս պետք է ներկայացնել Ռուսաստանին: Երկու երկրների իրականությունը հենց գրքերի միջոցով է հնարավոր պատկերացնել: Դրա համար էլ ժամանակակից Ռուսաստանի իրական պատկերը ցույց տալու համար որոշեցինք թարգմանել Զիգարի գործը: Այս հեղինակի գրքերն ամենաարդիականն են, ինչի համար էլ թարգմանեցինք»:
Շուտով «Օրակուլ» մատենաշարով կթարգմանվեն ու կհրատարակվեն ռուս ժամանակակից նոր գրողներ, կներկայացվեն ամենապոպուլյար գրքերն ու ամենակարևորը՝ մեծ ճանաչում ունեցող ժամանակակից գրողների գործերը կդառնան հասանելի հայ ընթերցողին: Հենց այսպես՝ գրքերը թարգմանելով, երկու երկրների գրողներին միմյանց ծանոթացնելու շնորհիվ էլ հնարավոր է վերականգնել հայ-ռուսական գրական կապերը, որոնք վերջին տարիներին խզվել են:
Կարդա նաև

Տեղի է ունեցել թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի մասնակցությամբ տեղի ունեցավ նոր գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Տեղի ունեցավ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

«Ցեղասպանագիտության շաբաթը» բացվեց հատուկ հրատարակության՝ Վահագն Դադրյանի գրքի շնորհանդեսով (լուսանկարներ)
