Հայկական հանքային ջուրը, կոնյակը, բաստուրման ու մածունը` միջազգային շուկայում
2017-ը պետք է լինի արտահանումների տարի՝ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության այս տարվա գլխավոր մարտահրավերն է: Անցած տարին փակվեց արտահանման ռեկորդային` 21 տոկոս ցուցանիշով: Բայց համախառն ներքին արդյուքնում արտահանումը դեռ 30 տոկոս է, մինչդեռ նպատակը` 40-50 տոկոսի հասցնելն է:
2017-ը նաեւ պետք է լինի արտահանման շուկաների ապակենտրոնացման տարի: ԵԱՏՄ մուտք գործելուց հետո, ապրանքաշրջանառությունը մեծացել է, բայց, օրինակ, Ռուսաստան արտահանումը դեռ մեկ շնչին մեկ դոլար 70 սենթին է համարժեք:
Իրանի դեպքում այդ ցուցանիշն ավելի ցածր է: Այս դեպքում, խոչնդոտներն ավելի շատ են: Հայկական հանքային ջուրը, կոնյակը, բաստուրման ու մածունը պետք է հասնեն նաեւ Իրան, հարեւան Իրանը դեռ մեր ապրանքների սերտիֆիկացումը չի ճանաչում: Լարսի անցակետին այլընտրանք գտնելը նույնպես այս տարվա առաջնահերթություն է:
Հունվարի 15-ից հայկական գինին, պանիրն ու ձկնատեսակներն էլ կվաճառվեն վերազգային կորպորացիներից մեկի` «Մետրո էյջիի» ցանցերում: Հայկական դեսպանություններն էլ օգնելու են հայկական ապրանքներն այլ երկրներում ավելի ճանաչելի դարձնել:
Կարդա նաև
Francofest 2026-ին ընդառաջ Հայաստան ժամանած երեք միջազգային հեղինակները հանդիպել են լրագրողներին (լուսանկարներ)
Francofest 2026. Ֆրանսիական գրականության և մշակույթի մեծ տոնը Երևանում (տեսանյութ)
Ֆրանսիական գրքի ու գրականության՝ Francofest 2026-ի գլխավոր բույրն ապահովել է Hermitage-ը
Մեծ համագործակցությունները սովորաբար սկսվում են հենց վստահությունից. Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյան