BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

8 պատճառ հայի հետ ամուսնանալու համար

8 պատճառ հայի հետ ամուսնանալու համար

Երբ գրում էի ‹‹8 պատճառ արտասահմանցու հետ կյանքը կապելու համար› նյութը,վստահ էի` արձագանքներ շատ կլինեն և կլինեն հակասական: Աղջիկները նամակ գրեցին, որ իրենց երազանքը հենց արտասահմանցու հետ կյանքը կապելն է, տղաների մեծ մասն էլ անհանգստացած բողոքեց, թե նյութը բացասաբար կազդի մեր հայուհիների մտածելակերպի վրա: Ընթերցողներից մեկն էլ խնդրեց անաչառ թվել նաև 8 պատճառ, թե ինչու է պետք ամուսնանալ հենց հայի հետ:
Տեսնենք մերոնց առավելությունները, որոնք անշուշտ պայմանական 8-ից ավելի են:
1. Առավոտյան ի՜նչ հաճելի է արթնանալ հայի հետ:
Սովորաբար առավոտյան արթնանալիս գլխումդ միայն մայրենի լեզուն է հնչում, թեկուզ՝ ապրում ես օտար երկրում: Որոշ ժամանակ է պետք, որպեսզի սահուն անցում կատարես այլ լեզվի: Ավելի հաճելի է քո լեզվով բարի լույս մաղթելն ու հարցնելը՝ սուրճ, թեյ: Մայենի լեզվով սիրելն անփոխարինելի ճոխություն է:
2. Արժեքային համակարգը:
Հոգեբանները վաղուց են պնդում, որամենաերջանիկը միևնույն արժեհամակարգով զույգերն են: Գերմանանցին դժվար թե հասկանա քո ամենօրյա զանգերը Հայաստան, ծնողների, հարազատների հետ այդքան ամուր մտերմությունը: Իսկ հայուհին դժվար թե հանդուրժի ամուսնու չափից շատ ալկոհոլը՝ ամաչկոտությունը հաղթահարելու նպատակով:
3. Հայ տղամարդը Տղամարդ է, հայուհին՝ աննման:
Երբեք չեմ թաքցրել զարմանքս, անգամ՝ զզվանքս, երբ հայ տղաները հիացմունքով են խոսել ռուս աղջիկների ու ուկրաինուհիների մասին: Դուրս եկեք փողոց ու տեսեք՝ ինչքա՜ն սիրուն են մեր հայուհիները, ի՜նչ խնամված ու խելացի են նրանք: Էլ չեմ ասում՝ ի՜նչ լավ եփում, մաքրում, միևնույն ժամանակ՝ ի՜նչ լավ business lady-ի են: Բավական է մեկ ամիս ապրեք օտարերկրացու հետ, որպեսզի մինչև մահ գնահատեք հայուհիներին: Հայուհինե՜ր, հայ տղամարդու կողքին դուք միշտ պաշտպանված եք: Վստահ, որ  կողքիդ սարի պես տղա է: Ոչինչ, որ մի քիչ էլ սարեցու վարք է դրսևորում: Դրա հարթելն էլ է մեր սուրբ գործը:
4. Գենդերային խտրականությունը միշտ չէ, որ վատ է:
Այո՛, հատկապես հայ տղամարդիկ սիրում են գենդերային խտրականություն դնել: Բայց մի րոպե, միթե՞ դա մեզ դուր չի գալիս: Միթե՞ տրանսպորտում տարրական ժեստը՝ կնոջը նստատեղ զիջելը հաճելի չէ մեզ, միթե՞ ռեստորանում մեր փոխարեն հաշիվ փակելը չի շոյում մեր ինքնասիրությունը: Սա դարերից եկած ու կարծրացած վերաբերմունք է, որ տղամարդը մեկ գլուխ բարձր է կնոջից, և հայուհիներից քչերն են ընդիմանում դրան: Ի վերջո, մենք` հայերս սիրում ենք խնամքով ծածկել ընտանեկան ‹‹խոհանոցը››, և կանայք էլ սիրում են ղեկավարել տղամարդկանց  աննկատ ձևով:
5. Հարազատներիդ մոտ լինելը:
Արտասահմանցու հետ ամուսնանալիս, տատիկ-պապիկ, մորաքույր-հորքույր հարաբերությունները դառնում են թերի: Տարեկան մեկ կամ երկու անգամ հարազատներին տեսնելը ընտանեկան ջերմություն չէ:
6. Հայերն աշխատասեր են:
Աշխատասիրությունը մեր երակներում է: Անգամ ամենածույլ հայն ավելի շատ ու ավելի որակով է աշխատում, քան, օրինակ, իսպանացի մաչոն: Աշխատասեր ամուսին/կին ունենալը երաշխավորում է ավելի քիչ կենցաղային խնդիրներով կյանք: Սա այն տարբերակն է, երբ բոլորն աշխատում են հանուն մի գաղափարի՝ ընտանիքի:
7. Հայկական գենի, տեսակի պահպանումը:
Որքան շատ էլ ճամփորդես, որտեղ էլ բնակություն հաստատես, սիրտդ մշտապես լեռներում է, քո հայրենիքում: Մինչ գիտնականները ապացուցում են, որ գեների խառնումը բարենապաստ է հատկապես հին ազգերի համար, քանի որ գենում կրկնվող հիվանդություններ չեն լինում, այնունամենայնիվ, հայի հետ ամուսնանալիս դու պահպանում ես հազարմյա մշակույթ ունեցող ազգի գենը՝ հայի տեսակը:
8. Ընտանիքի գաղափարը:
Օտարերկրացիների հետ մեկ հարկի տակ ապրելով՝ ամենաշատը ցնցվեցի, երբ նրանք իրենց ծնողների մասին հայհոյանքով էին խոսում: Սիրել, հարգել, պատվել  ծնողներիդ և նույնկերպ վերաբերվել ամուսնուդ/կնոջդ ծնողներին, կարծում եմ, քիչ ազգերի մոտ հանդիպող երևույթ է: Անշուշտ բացառություններ լինում են ամենուր, բայց ընտանիքի գաղափարը անսասան է հայի տեսակում. ինչո՞ւ կորցնել այն: Ինչպես կասեր պապս՝ ‹‹Ճիպոտդ քոլիցդ կտրիր››:

Տարածել